Գինեկոլոգիական ծառայություններ

ՎիտաՄեդ բժշկական կենտրոնն առաջարկում է մի շարք գինեկոլոգիական ծառայություններ կանացի առողջության պահպանման համար։

rnrn

Մենք կիրառում ենք ժամանակակից ախտորոշման և բուժման մեթոդներ՝ հատուկ ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր հիվանդի խնդրին անհատական ​​մոտեցմանը։

rnrnrnrn

1. Պրոֆիլակտիկ գինեկոլոգիական զննումներ

rnrn

Պարբերաբար հետազոտվելն օգնում է բացահայտել գինեկոլոգիական հիվանդությունները վաղ փուլերում: Մեր մասնագետները կարող են անմիջապես վերցնել բոլոր անհրաժեշտ քսուկներն՝ արագ ախտորոշման համար։

rnrnrnrn

2. Հղիության վարում

rnrn

Մենք մատուցում ենք հղիության վարման ծառայությունների ամբողջական փաթեթ․ սեփական լաբորատորիա, ժամանակակից սարքավորումներ սկրինինգային հետազոտություններ իրականացնելու համար  և ԿՏԳ։ Կլինիկայի բժիշկները հետևում են արդի կլինիկական չափանիշներին, ինչը երաշխավորում է անվտանգությունն ու հարմարավետությունը հղիության բոլոր փուլերում:

rnrnrnrn

3. PIPEL էնդոմետրիալ բիոպսիա                                                 

rnrn

Հիպերպլաստիկ պրոցեսների կամ անպտղության կասկածի դեպքում՝ մեր բժիշկները կարող են կատարել PIPEL բիոպսիա՝ ժամանակակից և նվազագույն ինվազիվ ախտորոշման մեթոդ: Այն թույլ է տալիս արագ և ճշգրիտ որոշել հիվանդության պատճառը և նշանակել համապատասխան բուժում:

rnrnrnrn

4. Հակաբեղմնավորիչների ընտրություն

rnrn

Հակաբեղմնավորիչ միջոցների նշանակումը պարզապես դեղորայքի ընտրություն չէ, այլ պացիենտակենտրոն խորհրդատվություն, որի ընթացքում բժիշկը և պացիենտը միասին ընտրում են ամենահարմար մեթոդը։
rnՄեր մասնագետները կօգնեն ձեզ ընտրել հակաբեղմնավորման օպտիմալ մեթոդը՝ ներառյալ ներարգանդային պարույրի տեղադրումը, հաշվի առնելով յուրաքանչյուր բուժառուի անհատական ​​առանձնահատկությունները:

rnrnrnrn

5. Հղիության դեղորայքային ընդհատում

rnrn

Կլինիկան իրականացնում է հղիության դեղորայքային ընդհատում հղիության վաղ փուլերում՝ բժշկի խիստ հսկողության ներքո։ Մենք օգտագործում ենք անվտանգ դեղորայք  և տրամադրում ենք անհրաժեշտ աջակցություն բոլոր փուլերում:

rnrnrnrn

6. Գինեկոլոգիական էնդոկրինոլոգիա, անպտղության բուժում

rnrn

Մենք ախտորոշում և բուժում ենք էնդոկրինոլոգիական խանգարումներ, ինչպիսիք են դաշտանային ցիկլի խանգարումը, նախադաշտանային համախտանիշը, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը, էնդոմետրիոզը, արգանդի անոմալ արյունահոսությունը, ձվարանների վաղաժամ հյուծումը և այլն։ Մեր կլինիկայում իրականացվում է նաև անպտղության բուժում, դաշտանադադարի խանգարումների շտկում, ներառյալ փոխարինող հորմոնալ թերապիա: Մեր մասնագետները կընտրեն արդյունավետ բուժում՝ օգտագործելով ժամանակակից մեթոդներն ու չափորոշիչները:

rnrnrnrn

7. Նախաբեղմնավորման նախապատրաստում

rnrn

Մենք առաջարկում ենք նախաբեղմնավորման ամբողջական նախապատրաստում նախապատրաստում և դաշտանադադարի խանգարումների ուղղում, ներառյալ հորմոնալ փոխարինող թերապիան, որպեսզի յուրաքանչյուր բուժառու իրեն հարմարավետ զգա կյանքի ցանկացած փուլում:

rnrnrnrn

rnrnrnrn

Ժամանակակից սարքավորումներ և անհատական ​​մոտեցում

rnrn

Վիտամեդ ԲԿ-ն հագեցած է ժամանակակից ուլտրաձայնային սարքով  և սեփական լաբորատորիայով, որը թույլ է տալիս հնարավորինս սեղմ ժամկետում կատարել բոլոր անհրաժեշտ ուսումնասիրությունները մեկ վայրում, ինչը ոչ միայն հարմար է, այլ նաև երաշխավորում է արագ և որակյալ սպասարկում։

rnrn

Մեր բժիշկները խստորեն հետևում են միջազգային առողջապահական  ուղեցույցներին և երբեք չեն նշանակում անհարկի հետազոտություններ: Մեզ համար գլխավորը հիվանդի առողջությունն է, ուստի յուրաքանչյուր նշանակված հետազոտություն արդարացված է և ուղղված է լավագույն արդյունքի հասնելուն։

rnrnrnrn

Գինեկոլոգիական ծառայությունների գնացուցակ

rnrnrnrn

   

rnrnrnrnrn

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.