Մանկաբարձ-գինեկոլոգի ծառայություններ
ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում իրականացվում է համապարփակ մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայություն, որը նպատակ ունի ապահովել հղիության ճիշտ և անվտանգ վարումը՝ սկսած վաղ փուլերից մինչև ծննդաբերությանը նախապատրաստում։ Մեր փորձառու մանկաբարձ-գինեկոլոգները կուղեկցեն ձեզ հղիության ամբողջ ընթացքում՝ ապահովելով թե՛ մոր, թե՛ պտղի առողջության վերահսկում։
Մենք կարևորում ենք յուրաքանչյուր հղիության անհատական առանձնահատկությունները՝ ապագա մայրիկներին առաջարկելով հստակ պլանավորված այցեր, ժամանակակից սքրինինգային հետազոտություններ, ռիսկերի վաղ բացահայտում, անհրաժեշտ խորհրդատվություն և արդյունավետ բուժում։
Ե՞րբ է անհրաժեշտ մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվությունը
Մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվությունը կարևոր է ոչ միայն հղիության ընթացքում, այլ նաև դրա պլանավորման փուլում։ Եթե դուք պլանավորում եք հղիություն կամ արդեն հղի եք, մասնագետի հսկողությունը թույլ է տալիս ապահովել առողջ և անվտանգ ընթացք։
Մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվությունը պարտադիր է հղիության ընթացքում, հատկապես եթե նկատվում են այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են՝ ցավեր որովայնի շրջանում, արյունային կամ անսովոր արտադրություն, սրտխառնոցի ծանր ձևեր, ճնշման տատանումներ կամ ընդհանուր ինքնազգացողության վատացում։ Ժամանակին մասնագետին դիմելով՝ հնարավոր է խուսափել հետագա բարդություններից և նախաձեռնել անհրաժեշտ հետազոտություններն ու բուժումը:
Պարբերական պլանային այցերը կարևոր են նույնիսկ այն դեպքում, երբ հղիության ընթացքում գանգատներ չկան: Մասնագետի հսկողությունը հնարավորություն է տալիս վերահսկել պտղի զարգացումը, գնահատել մոր առողջական վիճակը և ժամանակին բացահայտել հնարավոր ռիսկերը։
Մանկաբարձական ծառայություններ, հղիության վարում և ծննդօգնություն
ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում մանկաբարձական ծառայությունները կազմակերպվում են հստակ պլանավորված և բժշկական չափանիշներին համապատասխան մոտեցմամբ։ Հղիության վարումը իրականացվում է եռամսյակներով՝ ապահովելով յուրաքանչյուր փուլում անհրաժեշտ հետազոտությունների և բժշկական հսկողության իրականացումը։
Առաջին եռամսյակում հիմնական ուշադրությունը դարձվում է հղիության հաստատմանը՝ սոնոգրաֆիայի միջոցով, պտղի կենսունակության գնահատմանը և հնարավոր ռիսկերի վաղ բացահայտմանը։ Այս փուլում նշանակվում են անհրաժեշտ լաբորատոր և սքրինինգային հետազոտություններ, որոնք թույլ են տալիս գնահատել ինչպես մոր, այնպես էլ պտղի առողջական վիճակը։
Երկրորդ եռամսյակում իրականացվում է պտղի զարգացման մանրամասն գնահատում, օրգանների ձևավորման հսկողություն և հնարավոր շեղումների բացահայտում։ Այս փուլում կարևոր նշանակություն ունի նաև մոր սիրտ-անոթային համակարգի և նյութափոխանակության վիճակը, ուստի կարևոր դեր ունեն սքրինինգային հետազոտությունները, որոնք օգնում են ժամանակին արձագանքել ցանկացած փոփոխության։
Երրորդ եռամսյակում հիմնական շեշտը դրվում է ծննդաբերությանը նախապատրաստման վրա՝ գնահատելով պտղի աճը, դիրքը, արգանդի վզիկի և պլացենտայի վիճակը, մոր ընդհանուր վիճակը և ծննդաբերության հնարավոր ընթացքը։
Հղիության ընթացքում նախատեսված պլանային այցերի ընթացքում բժիշկը վերահսկում է հղիությունը, կատարում անհրաժեշտ զննություններ և անհրաժեշտության դեպքում կարգավորում բուժման կամ հսկողության պլանը։ Այս մոտեցումը թույլ է տալիս ապահովել անվտանգ և վերահսկվող հղիություն, առողջ ծննդաբերություն:
Ինչո՞ւ ընտրել ՎիտաՄեդի մանկաբարձական ծառայությունը
Մեր բժշկական կենտրոնի բոլոր մասնաճյուղերում մենք ստեղծում ենք վստահելի և ապահով միջավայր, որտեղ յուրաքանչյուր ապագա մայրիկ ստանում է անհատական մոտեցում և ամբողջական բժշկական աջակցություն։ Մեր մանկաբարձ-գինեկոլոգները ուղեկցում են հղիներին հղիության ամբողջ ընթացքում՝ ապահովելով պրոֆեսիոնալ աջակցություն։
ՎիտաՄեդում առկա են ժամանակակից բժշկական սարքավորումներ և ապացուցողական բժշկության վրա հիմնված հետազոտման մեթոդներ, որոնք թույլ են տալիս ճշգրիտ գնահատել հղիության ընթացքը և ժամանակին բացահայտել հնարավոր բարդությունները։ Մեր նպատակն է ապահովել առողջ հղիություն և նվազագույնի հասցնել ռիսկերը՝ ստեղծելով հարմարավետ և հոգատար մթնոլորտ յուրաքանչյուր այցելուի համար։
Մանկաբարձական ծառայությունների գնացուցակ
Մեր մանկաբարձ-գինեկոլոգը
Բժիշկ Գայանե Մնացականյան – Մանկաբարձ-գինեկոլոգ
Բժշկուհի Մնացականյանն ունի բազմամյա փորձ հղիության վարման և կանանց առողջության ոլորտում։ Նա մասնագիտացած է հղիության տարբեր փուլերի հսկման, ռիսկերի գնահատման և ծննդաբերությանը նախապատրաստման մեջ։
Հաճախ տվող հարցեր
Հղիության դեպքում առաջին անգամ ե՞րբ պետք է դիմել մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվության:
Մանկաբարձ-գինեկոլոգին դիմել խորհուրդ է տրվում հնարավորինս վաղ՝ հղիության կասկածի դեպքում, հղիությունը հաստատելու և ընթացքը վերահսկելու համար:
Քանի՞ անգամ պետք է այցելել բժշկին հղիության ընթացքում:
Այցերի քանակը կախված է հղիության ընթացքից, սակայն նախատեսվում են պարբերական պլանային այցեր յուրաքանչյուր եռամսյակում։
Ի՞նչ են սքրինինգային հետազոտությունները:
Սրանք գործիքային և լաբորատոր հետազոտություններ են, որոնք օգնում են գնահատել պտղի զարգացումը և բացահայտել հնարավոր ռիսկերը վաղ փուլում։
Արդյո՞ք հնարավոր է հղիության ամբողջական վարում մեկ կենտրոնում:
Այո՛, ՎիտաՄեդ բժշկական կենտրոնի բոլոր մասնաճյուղերում հնարավոր է իրականացնել հղիության ամբողջական վարում՝ խորհրդատվությունից մինչև ծննդաբերությանը նախապատրաստում։
Գրանցվել հղիության հաշվառման համար
Եթե պլանավորում եք հղիություն կամ արդեն հղի եք, վստահե՛ք ձեր առողջությունը ՎիտաՄեդ բժշկական կենտրոնի մասնագետներին։ Ժամանակին հսկողությունը և ճիշտ մոտեցումը ապահովում են առողջ հղիություն և առողջ բալիկի ծնունդ։