Ռենտգեն հետազոտություններ

Ռենտգեն  ախտորոշում ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում

rnrn

rnՌենտգեն հետազոտությունը  բժշկական հետազոտության, ճառագայթային ախտորոշման  ավանդական, անցավ, մեծ ինֆորմատիվությամբ մեթոդ է, որը թույլ է տալիս արագ և ճշգրիտ ախտորոշել բավականին մեծ խումբ հիվանդություններ՝ կապված թոքերի մի շարք հիվանդությունների, քթի հարակից խոռոչների՝ հիմնականում բորբոքային հիվանդությունների, գանգի ոսկերի, ողնաշարի բոլոր հատվածների՝ սկոլիոզի և կիֆոզի, ողնաշարի դիստրոֆիկ-դեգեներատիվ հիվանդությունների, պոչուկի հիմնականում տրավմատիկ փոփոխությունների, կոնքի ոսկրերի և  իլեոսակրալ հոդավորումների, կոնքազդրային հոդերի, ծնկան հոդի, ուսահոդի, արմնկային հոդի, սրունք-թաթային հոդի, ոտնաթաթի, ոտնաթաթի ռենտգեն հետազոտություն հարթաթաթության, դաստակի ռենտգեն հետազոտում ոսկրային տարիքի  և այլ փոփոխությունների և հիվանդությունների ռենտգեն ախտանիշների վաղ հայտնաբերման համար:

rnrnrnrn

Ռենտգեն հետազոտության սարքը

rnrnrnrn

Ռենտգեն սարքը բաղկացած է մի քանի կոմպոնենտներից, որոնցից առաջինը ռենտգեն ճառագայթի աղբույրն է՝ այսպես կոչված ռենտգեն խողովակը, որը  գեներացում է ռենտգենյան ճարագայթներ, 2-րդ կոմպոնենտը ռենտգենյան ճառագայթերն ընդունող դետեկտորն է, որը նախկինում համարվում էր հատուկ քիմիական բաղադրությամբ պատված թաղանթը, որի քիմական մշակումից հետո ստացվում է ռենտգենյան նկարը, որն էլ ժամանակակից սարքերում՝ թվային ռենտգեն սարքերում, փոխարինված է հարթ պանելայի դետեկտորով, որի ներսում առկա դետեկտորների ռենտգեն ճառագայթների ազդեցությամբ ֆիզիկական հատկությունների փոփոխությունների   հետևանքով ստացված տվյալները սարքի երրորդ կոմպոնենտում՝ օպերացիոն բլոկում, ենթարկվում է համակարգչային մշակման՝ արդյունքում սարքի չորրորդ կոմպոնենտում՝ մոնիտորին ստացվում են թվային նկարներ, որոնք հնարավոր է ՛ տպել, և՛ ուղարկել տարածության վրա, և՛ արխիվացնել ցանկացած էլեկտրոնային կրիչում, ինչպես նաև կատարել չափումներ և այլ նշումներ:  

rnrnrnrn

1. Ռենտգեն  սարքերը դասակարգվում են ըստ իրենց ֆունկցիոնալ հնարավորությունների՝

rnrn

rnrn

rnԿոնտրաստային նյութերով ռենտգեն հետազոտություններ կարելի է իրականացնել և՛ ռենտգենոգրաֆիայի և’ ռենտգենոսկոպիայի ժամանակ, օրինակ՝ աղեստամոսային տրակտի, միզուղիների, արգանդի և արգանդափողերի և այլ օրգանների գնահատման համար։ 

rnrnrnrn

2-րդ դասակարգումը վերաբերում է ռենտգեն սարքի մեկ տեղից մյուս տեղ տեղափոխելու հնարավորությանը

rnrn

Այս առումով ռենտգեն սարքերը լինում են ստացիոնար և դյուրակիր։ Դյուրակիր սարքով  իրակացվում է  տեղաշարժման սահմանափակումներ ունեցող բուժառուների հետազոտում իրենց մահճակալի մոտ, օրինակ՝ ռենտգեն հետազոտություն տնային պայմաններում, ռենտգեն հետազոտություն պալիատիվ բժշկության հաստատություններում, ռենտգեն հետազոտություն խնամքի կենտրոններում, նաև վիրահատարաններում։ 

rnrn

ՎիտաՄեդ բժշկական կետրոնների Երևանի, մասնաճյուղում  առկա են և դրյուրակիր և ստացիոնար սարքավորումներ, իսկ Չարենցավանի և Ստեփանավանի մասնաճյուղերում՝ միայն դյուրակիր, որոնցով հնարավոր է իրականացնել պրակտիկորեն բոլոր վերը նշված հատվածների ռենտգեն հետազոտություն կամ ռենտգենոգրաֆիա, միջազգային ստանդարտներին համապատասխան, և ոչ պակաս կարևոր՝ մատչելի արժեքներով, ինչպես մեր կարգախոսն է հուշում. «Ճշգրիտ ախտորոշում և բուժում բոլորին հասանելի արժեքով»։ 
rn 

rnrn

Ռենտգեն հետազոտության գնացուցակ

rnrnrnrn

rnՎերջում ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ ռենտգեն հետազոտությունը ճառագայթային  հետազոտման մեթոդ է,  որի կրառումը ունի որոշակի սահմանափակումներ և հակացուցումներ, բայց  շատ դեպքերում համարվում է գործիքային հետազոտման  առաջնային մեթոդ։

rnrnrnrnrn

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.