Սոնոգրաֆիա

Ինչ է սոնոգրաֆիան

rnrnrnrn

Սոնոգրաֆիան՝ ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ) բժշկական հետազոտության ժամանակակից, անցավ, անվնաս և մեծ ինֆարմատիվությամբ մեթոդ է, որը թույլ է տալիս արագ և ճշգրիտ ախտորոշել բավականին մեծ խումբ հիվանդություններ՝ վահանաձև գեղձի, կրծքագեղձերի, ամորձիների, հոդերի, որովայնի օրգանների, արյունատար անոթների, որը մասնավորապես կոչվում է դուպլեքս կամ տրիպլեքս հետազոտություն և գնահատում է պտղի օրգան-համակարգերը՝ սկսած հղիության վաղ ժամկետներից։

rnrnrnrn

Ուլտրաձայնային հետազոտության սարքերի կառուցվածքն ու տեսակները

rnrnrnrn

Ուլտրաձայնային սարքը բաղկացած է մի քանի կոմպոնենտներից, որոնցից առաջինը ուլտրաձայնային տվիչն է, որը գեներացում է ուլտրաձայնային ալիքները, ընդունում է դրանք և հենց ընդունած ալիքների ֆիզիկական տվյալներից ելնելով՝ ստացվում է որոշակի ուժով օժտված էլեկտական ալիքներ, որոնց համակարգչային մշակումը թույլ է տալիս այդ ինֆորմացիան պատկերի ձևով ստանալ սոնոգրաֆիայի սարքի երրորդ կոմպոնենտում՝ մոնիտորին, իսկ այդ ամբողջ տրանսֆորմացիան՝ էլեկտրական ալիքներից պատկերների, իրականացվում է երկրորդ կոմպոնենտում՝ օպերացիոն բլոկում:

rnrn

Ուլտրաձայնային սարքերը դասակարգվում են ըստ իրենց ֆունկցիոնալ հնարավորությունների, որոնք իրենից ներկայացնում են տարբեր խորությամբ հյուսվածքների վիզուալիզացիայի որակը, արյունատար անոթներում արյան հոսքի գնահատման հնարավորությունը, հյուսվածքների էլաստիկությունը,  խտությունը, մկանային հյուսվածքի կծկման ուժը։ Վերջին ժամանակներս աշխարհի մի շարք երկրներում  սկսել է լայն կիրառում գտնել կոնտրաստային ուլտրաձայանային հետազոտությունը (CEUS): Վերը նկարագրված բոլոր ֆունկցիանալ հնարավորությունները աշխատում են հատուկ ծրագրերի և մասերի կիրառմամբ, իսկ կոնտրաստային սոնգրաֆիան՝ հատուկ մանր գազային պղպջակներ պարունակող կոնտրաստ նյութի կիրառմամբ։ 2-րդ դասակարգումը վերաբերում է ուլտրաձայնային սարքի՝ մեկ տեղից մյուս տեղ տեղափոխելու հնարավորությանը, որոնք լինում են ստացիոնար և դյուրակիր։ Դյուրակիր սարքով իրակացվում է տեղաշարժման սահմանափակումներ ունեցող բուժառուների հետազոտում իրենց մահճակալի մոտ, օրինակ՝ սոնոգրաֆիա տանը (տնային պայմաններում), սոնոգրաֆիա պալիատիվ բժշկության հաստատություններում, սոնոգրաֆիա խնամքի կենտրոններում և նաև վիրահատարաններում։

rnrnrnrn

Սոնոգրաֆիա ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում

rnrnrnrn

ՎիտաՄեդ բժշկական կենտրոնի Երևանի, Չարենցավանի և Ստեփանավանի մասնաճյուղերում  առկա են և դրյուրակիր և ստացիոնար սարքավորումներ, որոնցով հնարավոր է իրականացնել պրակտիկորեն բոլոր օրգանների ՈՒՁ հետազոտություն կամ սոնոգրաֆիա՝ միջազգային ստանդարտներին համապատասխան, սերտիֆիկացված մասնագետների կողմից, էքսպերտային դասի սարքավորումներով և ոչ պակաս կարևոր՝ մատչելի արժեքներով, ինչպես մեր կարգախոսն է հուշում. «Ճշգրիտ ախտորոշում և բուժում՝ բոլորին հասանելի արժեքով»:

rnrnrnrn

Սոնոգրաֆիա գնացուցակ

rnrnrnrn

Վերջում ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ սոնգրաֆիան կան ուլտրաձայնային հետազոտությունը բաձարձակ անվնաս, անվտանգ և մատչելի հետազոտման մեթոդ է, որը շատ դեպքերում համարվում է գործիքային հետազոտության ոսկե ստանդարտ։

rnrnrnrn

rnrnrn

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.