Հոգեբուժություն
Հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ պահանջում են հոգեբույժի մասնագիտական գնահատում։ ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում հոգեբույժի խորհրդատվությունն ուղղված է հոգեկան և վարքային առողջության հետ կապված գանգատների գնահատմանը և անհրաժեշտ հետագա քայլերի որոշմանը։
Ե՞րբ դիմել հոգեբույժի
Հոգեբույժի խորհրդատվությունը կարող է անհրաժեշտ լինել տրամադրության, քնի, վարքի, մտածողության կամ հուզական վիճակի արտահայտված և երկարատև փոփոխությունների դեպքում։ Դիմելու պատճառ կարող են լինել նաև այնպիսի գանգատներ, որոնք զգալիորեն ազդում են առօրյա կյանքի և սոցիալական գործունեության վրա (տագնապային խանգարումներ, դեպրեսիա, կպչուն մտքեր, հոգեսոմատիկ հիվանդություններ)։
Հոգեբույժը գնահատում է պացիենտի վիճակը, բժշկական պատմությունը և առկա գանգատները, որոնց հիման վրա տրվում է ախտորոշումը և նշանակվում բուժում։ Անհրաժեշտության դեպքում մասնագետը կարող է առաջարկել լրացուցիչ հետազոտություն կամ այլ մասնագետի ներգրավում։
Հոգեբույժ Երևանում
ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում հոգեբուժական օգնությունն իրականացվում է անհատական մոտեցմամբ և մասնագիտական գաղտնիության պահպանմամբ։
Եթե դուք կամ ձեր հարազատներն ունեք հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ կամ մտահոգություններ, դիմե՛ք ՎիտաՄեդ և գրանցվե՛ք հոգեբույժի խորհրդատվության։