Մանկաբուժություն
ՎիտաՄեդ բժշկական կենտրոնի բոլոր մասնաճյուղերում մենք առաջարկում ենք համալիր մանկաբուժական ծառայություններ՝ ուղղված երեխաների առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը և ճիշտ զարգացման ապահովմանը։ Մեր փորձառու մանկաբույժները ապահովում են մասնագիտական և հոգատար մոտեցում յուրաքանչյուր փոքրիկի նկատմամբ։
Եթե փնտրում եք վստահելի մանկական բժշկական կենտրոն, ապա ՎիտաՄեդ կլինիկայում կգտնեք որակյալ և նեղ մասնագիտացված բժշկական օգնություն՝ հարմարավետ և անվտանգ միջավայրում։
Ի՞նչ խնդիրների և ախտանշանների դեպքում պետք է դիմել մանկաբույժի
Մանկաբույժի խորհրդատվությունը կարևոր է երեխայի կյանքի բոլոր փուլերում՝ սկսած նորածնային շրջանից մինչև դեռահասություն։ Երեխաների օրգանիզմը առանձնահատուկ զգայուն է, և նույնիսկ փոքր ախտանշանները կարող են պահանջել մասնագիտական գնահատում։
- Անհապաղ պետք է դիմել մանկաբույժի, եթե երեխան ունի ջերմություն, հազ, շնչառական դժվարություններ, անհանգիստ է կամ հաճախակի է հիվանդանում։
- Բացի սուր վիճակներից, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երեխայի ընդհանուր աճի ու զարգացման վրա։ Եթե նկատվում է աճի դանդաղում, քաշի ավելացման խնդիրներ, ախորժակի կամ վարքագծի փոփոխություններ, մանկաբույժի խորհրդատվությունը կօգնի հասկանալ պատճառները և ընտրել ճիշտ մոտեցում։
Նույնիսկ եթե երեխայի մոտ չեն դրսևորվում անհանգստացնող նշաններ և նա լիովին առողջ է, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում պարբերաբար այցելել մանկական բժշկի՝ կանխարգելիչ զննման և երեխայի առողջության վերահսկման համար։ Պարբերաբար այցերի ժամանակ մանկաբույժն իրականացնում է.
- պլանային զննումներ՝ սահմանված ժամկետներում.
- պատվաստումների անհատական օրացույցի պատրաստում.
- կանխարգելիչ միջոցառումներ և խորհրդատվություն:
Այս ամենն օգնում են, որպեսզի երեխաները մեծանան առողջ, ունենան բնականոն աճ և զարգացում, ինչը ամենակարևորն է թե՛ ծնողների ու թե՛ երեխաների համար:
Մանկական բժիշկներ նեղ մասնագիտացմամբ
Մանկաբուժական ծառայությունների շրջանակում խորհրդատվություն և մանկական հիվանդությունների բուժում են իրականացնում նաև նեղ մասնագիտացում ունեցող բժիշկներ՝
- Մանկական նյարդաբան
- Մանկական քիթ-կոկորդ-ականջաբան
- Մանկական գինեկոլոգ
- Մանկական էնդոկրինոլոգ
- Մանկական ակնաբույժ
- Մանկական սրտաբան
- Մանկական ատամնաբույժ
- Մանկական սոնոգրաֆիստ
Ինչպե՞ս է իրականացվում մանկաբուժական ծառայությունը ՎիտաՄեդում
ՎիտաՄեդ կլինիկայում մանկաբուժական ծառայությունները կազմակերպվում են այնպես, որ ապահովեն երեխայի առողջության լիարժեք վերահսկումը և ծնողների հանգստությունը։ Մանկաբույժի խորհրդատվության ընթացքում բժիշկը մանրամասն ուսումնասիրում է երեխայի առողջական վիճակը, լսում ծնողների մտահոգությունները և կատարում անհրաժեշտ զննություն։
Մեծ ուշադրություն է դարձվում երեխայի աճի և զարգացման գնահատմանը, որը ներառում է ֆիզիկական և մտավոր զարգացման փուլերի վերլուծություն։ Սա թույլ է տալիս ժամանակին հայտնաբերել հնարավոր շեղումները և ապահովել դրանց ճիշտ կառավարումը։
Անհրաժեշտության դեպքում նշանակվում են լրացուցիչ հետազոտություններ կամ բուժում՝ կախված երեխայի վիճակից։ Մանկաբույժը նաև տալիս է խորհուրդներ երեխայի սննդակարգի, խնամքի և կյանքի կազմակերպման վերաբերյալ, ինչը կարևոր դեր ունի առողջ զարգացման համար։
Մանկաբույժի օնլայն խորհրդատվություն և տնային կանչ
ՎիտաՄեդը հոգ է տանում բոլորի առողջության համար: Այդ մասին են վկայում մանկաբույժի օնլայն խորհրդատվություն և մանկաբույժի տնային այց ծառայությունները, որոնք օգնում են թեթևացնել ծնողների հոգսը և հարմար լուծում են փոքր երեխաներ ունեցող ու զբաղված ծնողների, ինչպես նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար:
Ինչո՞ւ ընտրել ՎիտաՄեդի մանկական կլինիկան
ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում մենք ստեղծում ենք անվտանգ, հարմարավետ և բարեհամբույր միջավայր, որտեղ երեխան իրեն զգում է հանգիստ, իսկ ծնողները՝ վստահ։ Մեր մանկաբույժները ոչ միայն բարձրակարգ մասնագետներ են, այլ նաև ունեն երեխաների հետ աշխատելու փորձ և նուրբ մոտեցում։
Մենք ապահովում ենք մանկաբուժական համալիր ծառայություններ մեկ վայրում՝ խորհրդատվությունից մինչև ախտորոշում և բուժում։ Ժամանակակից սարքավորումները և անհատական մոտեցումը թույլ են տալիս ապահովել բարձր որակի բժշկական օգնություն՝ յուրաքանչյուր երեխայի համար։
Հաճախ տրվող հարցեր
Խորհուրդ է տրվում պարբերական կանխարգելիչ այցեր՝ ըստ տարիքային փուլերի։
Տնային այցը հարմար է, երբ երեխան ունի բարձր ջերմություն կամ դժվար է նրան կլինիկա տեղափոխելը:
Աճի և զարգացման գնահատումը երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգեբանական զարգացման գնահատումն է՝ ըստ տարիքային նորմերի։
Գրանցվել մանկաբույժի խորհրդատվության
Եթե ցանկանում եք ապահովել ձեր երեխայի առողջ աճը և ժամանակին ստանալ մասնագիտական աջակցություն, դիմեք ՎիտաՄեդ բժշկական կենտրոնի մասնագետներին։