Սրտաբանություն
ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում սրտաբանական ծառայություններն ուղղված են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների վաղ ախտորոշմանը և արդյունավետ բուժմանը։ Մեր փորձառու սրտաբանները համադրում են կլինիկական փորձը ժամանակակից սարքավորումների հետ՝ ապահովելով անվտանգ և վստահելի բժշկական օգնություն։ Անկախ նրանից՝ ունեք գանգատներ, թե ցանկանում եք կանխարգելիչ զննում անցնել, մենք կօգնենք գնահատել ձեր սրտի առողջությունը և ընտրել ճիշտ բուժման ռազմավարություն։
Ի՞նչ խնդիրների դեպքում դիմել սրտաբանի
Սրտաբանի խորհրդատվությանը դիմելու անհրաժեշտությունը կարող է առաջանալ ինչպես ակնհայտ ախտանշանների, այնպես էլ ընդհանուր ինքնազգացողության փոփոխությունների դեպքում։ Անհանգստացնող նշաններ կարող են լինել՝
- սրտի աշխատանքի դանդաղումը,
- սրտի ռիթմի արագացումը կամ անկանոնությունը,
- սրտի կանգի զգացողությունը,
- բարձր կամ տատանվող զարկերակային ճնշումը,
- կրծքավանդակի ցավը,
- շնչահեղձությունը,
- արագ հոգնելը կամ գլխապտույտը։
Նույնիսկ այն դեպքում, երբ չկան խիստ արտահայտված անհանգստացնող նշաններ, սրտաբանական պարբերական ստուգումները կօգնեն կանխել սրտային լուրջ հիվանդությունների զարգացումը և պահպանել սրտի առողջությունը երկարաժամկետ։
Ի՞նչ է ներառում սրտաբանական ծառայությունը
ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում սրտաբանական ծառայությունները ներառում են ամբողջական մոտեցում՝ սկսած առաջնային խորհրդատվությունից մինչև գործիքային ախտորոշում և բուժում։ Առաջին այցելության ընթացքում սրտաբանը մանրամասն ուսումնասիրում է հիվանդի գանգատները, կենսակերպը և նախկին բժշկական պատմությունը, այնուհետև կատարում է կլինիկական զննություն։
Ճշգրիտ ախտորոշման համար կիրառվում են ժամանակակից հետազոտական մեթոդներ։
- Էլեկտրասրտագրությունը (ԷԿԳ) թույլ է տալիս գնահատել սրտի ռիթմը և էլեկտրական ակտիվությունը, իսկ էխոսրտագրությունը (սրտի ուլտրաձայնային հետազոտությունը) հնարավորություն է տալիս տեսնել սրտի կառուցվածքը, փականների աշխատանքը և արյան հոսքը։
- Հոլտեր մոնիտորինգը իրականացվում է ավելի խորը գնահատման համար: Հատուկ սարքավորման միջոցով սրտի աշխատանքը վերահսկվում է 24 ժամ և ավելի՝ առօրյա պայմաններում։ Սա հատկապես կարևոր է սրտի անկանոն ռիթմի կամ ժամանակ առ ժամանակ առաջացող գանգատների դեպքում։
- Ամբուլատոր ճնշաչափումը կիրառվում է զարկերակային ճնշման տատանումների գնահատման համար: Այս հետազոտությունը թույլ է տալիս ստանալ ամբողջական պատկեր օրվա ընթացքում ճնշման փոփոխությունների վերաբերյալ։
- Էխոսրտագրությունը սրտի ուլտրաձայնային հետազոտությունն է (սոնոգրաֆիա)։ Էխոսրտագրության ժամանակ օգտագործվում է նաև դոպլեր հետազոտություն և գունավոր դոպլեր՝ գնահատելու համար արյան հոսքը սրտի փականներով։
Բուժառուի գանգատները և կլինիկական հետազոտություններն ուսումնասիրելուց հետո սրտաբանն ըստ անհրաժեշտության նշանակում է համապատասխան բուժում, որը կարող է ներառել դեղորայքային թերապիա, կենսակերպի փոփոխություն և պարբերական վերահսկում։
ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում հասանելի է նաև սրտաբանի տնային այցը, ինչը հարմար լուծում է այն հիվանդների համար, ովքեր չեն կարող այցելել կլինիկա
Ինչո՞ւ ընտրել ՎիտաՄեդ բժշկական կենտրոնը
ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում սրտաբանական ծառայությունները հիմնված են բարձր մասնագիտական մոտեցման, ապացուցողական բժշկության և ժամանակակից տեխնոլոգիաների վրա։ Մենք կարևորում ենք ոչ միայն հիվանդության բուժումը, այլև դրա կանխարգելումը՝ ապահովելով յուրաքանչյուր այցելուի համար անհատական մոտեցում։
ՎիտաՄեդ բժշկական կենտրոններում բուժառուներն ստանում եք համալիր ծառայություն մեկ վայրում՝ խորհրդատվությունից մինչև ախտորոշում և բուժում։ Ժամանակակից սարքավորումները թույլ են տալիս կատարել ճշգրիտ հետազոտություններ, իսկ փորձառու մասնագետներն ապահովում են ճիշտ և արդյունավետ բուժման պլան։ Մենք ստեղծում ենք հարմարավետ և անվտանգ միջավայր, որտեղ յուրաքանչյուր հիվանդ իրեն ապահով է զգում։
Հաճախ տրվող հարցեր
Այո՛, սրտաբանական պարբերական կանխարգելիչ զննումները օգնում են վաղ փուլում հայտնաբերել սրտանոթային խնդիրները։
Կախված խնդրից և սրտաբանի ցուցումներից՝ հետազոտությունը կարող է տևել մի քանի րոպեից մինչև 48 ժամ (Հոլտեր մոնիտորինգի դեպքում)։
Շատ դեպքերում հնարավոր է կազմակերպել մի քանի հետազոտություն նույն օրը՝ բժշկի խորհրդատվությունից հետո։
Գրանցվել խորհրդատվության
Եթե Ձեր կամ հարազատի մոտ նկատում եք սրտի աշխատանքի փոփոխություններ, կամ պարզապես ցանկանում եք ստուգել սրտի առողջությունը, մի՛ հետաձգեք բժշկի այցը։ Վաղ ախտորոշումը կարևոր դեր ունի լուրջ խնդիրների կանխարգելման մեջ։