Ստոմատոլոգիա
ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում հասանելի են ստոմատոլոգիական ծառայություններ՝ ատամների և բերանի խոռոչի առողջության գնահատում, խորհրդատվություն և ատամների բուժում՝ ժամանակակից մոտեցումներով։ Յուրաքանչյուր պացիենտի համար բուժման անհրաժեշտությունը և հաջորդականությունը որոշվում են անհատական մոտեցմամբ։
Ստոմատոլոգիական բուժման անհրաժեշտություն կա, եթե ունեք՝
- ատամի ցավ
- կարիես
- ատամների զգայունություն
- լնդերի հետ կապված խնդիրներ
- ատամների վնասվածքներ։
Կանխարգելիչ ստոմատոլոգիական զննումները նույնպես օգնում են ժամանակին հայտնաբերել խնդիրները և բուժել ավելի վաղ փուլում՝ խուսափելով ավելի մեծ ֆինանսական և ժամանակային ռեսուրսների անհրաժեշտությունից։
Եթե փնտրում եք ստոմատոլոգ Երևանում և ցանկանում եք ստանալ մասնագիտական խորհրդատվություն ու անհատական մոտեցում, դիմե՛ք ՎիտաՄեդ և գրանցվե՛ք ստոմատոլոգի մոտ այցի։