«Վիտա Մեդ» (VitaMed) բժշկական կենտրոնների ցանցն արդեն 4 տարի է, ինչ ապահովում է բարձր ճշգրտության ախտորոշում և բժշկական ծառայություններ Հայաստանում։ Մեր գործունեության հիմքում ապացուցողական բժշկությունն է (Evidence-Based Medicine). բոլոր կլինիկական որոշումները, ախտորոշման մեթոդներն ու բուժական սխեմաները համապատասխանում են միջազգային առաջատար ուղեցույցներին։
Մեր կլինիկաները հագեցած են Expert դասի նորագույն սարքավորումներով, ինչը երաշխավորում է ախտորոշման բացառիկ ճշգրտություն և հուսալիություն։
Կլինիկական և ախտորոշիչ ծառայություններ
«Վիտա Մեդ» բժշկական կենտրոններում գործում են բազմապրոֆիլ բժշկական ծառայությունների ամբողջական շրջանակ.
- Էքսպերտային ուլտրաձայնային ախտորոշում (սոնոգրաֆիա/դոպլեր)՝ էքսպերտային մակարդակի սարքերով
- Թվային ռենտգեն (X-Ray)՝ պատկերի առավելագույն հստակությամբ և ցածր ճառագայթմամբ
- Լաբորատոր ախտորոշում՝ միջազգային ստանդարտներով սերտիֆիկացված կլինիկական լաբորատորիա
- Նեղ մասնագիտական խորհրդատվություն և դիսպանսեր հսկողություն
Բժշկական փաթեթներ կամ Check-Up փաթեթներ
Մենք առաջարկում ենք անհատական և կորպորատիվ հատուկ ծրագրեր՝ հարմարեցված անհատական և պաշտոնական պահանջներին.
- Դեսպանատների դիմումներ (Visa Medical Checks)՝ բժշկական հետազոտությունների ամբողջական փաթեթներ և միջազգային նմուշի տեղեկանքներ վիզաների ստացման համար
- ՀՀ կացության քարտի (ՎՆԺ) ստացման փաթեթ՝ օտարերկրյա քաղաքացիների համար օրենքով պահանջվող պարտադիր բժշկական քննություններ և պաշտոնական ձևակերպում
- Սանիտարական գրքույկների լրացում՝ տարբեր ոլորտների աշխատակիցների պարբերական և նախնական բժշկական զննություններ՝ պաշտոնական վավերացմամբ
- B2B կորպորատիվ Check-Up՝ ընկերությունների աշխատակազմի համար մշակված կանխարգելիչ փաթեթներ
Մեր մասնաճյուղերը
«Վիտա Մեդ»-ն ապահովում է սպասարկման և որակի միևնույն բարձր նշաձողը հետևյալ քաղաքներում.
- Երևան (Կենտրոնական կլինիկա)
- Էջմիածին
- Չարենցավան
- Ստեփանավան
- Բյուրեղավան
«ՎԻՏԱ ՄԵԴ» — Ճշգրիտ ախտորոշում և բուժում հասանելի բոլորին։
Մեր առավելությունները
- Մատչելիություն
- Հասանելիություն
- Արագություն
- Բարեհամբյուր և պրոֆեսիոնալ բուժանձնակազմ
- Բուժսպասարկման բարձր որակ
- Պացիենտակենտրոն մոտեցում
- Ժամանակակից սարքավորումներ
- Միջազգային չափորոշիչների կիրառում
- Տվյալների Էլեկտրոնային արխիվացում
- Օտարերկարցիների համար չտարբերվող արժեքներ
- Տարբեր փաթեթների առկայությամբ գումարի տնտեսում
Մեր առաքելությունը
Մեր առաքելությունն է Երևանի, մարզերի բնակիչներին և օտարեկրացիներին մատչելի արժեքներով մատուցել որակյալ, ապացուցողական բժշկության տվյալների վրա հիմնված բժշկական ծառայություններ, մասնավորապես՝ լաբորատոր հետազոտություներ, ուլտրաձայնային, ռենտգեն և այլ գործիքային հետազոտություներ, բժշկակական խորհրդատվություններ, ստեղծել արհեստավարժ մասնագետներից կազմված թիմ և սահմանել որակի նոր նշաձող, որը չի լինի ավելի ցածր, քան միջազգային չափորոշիչներն են, և հասնել բուժառու-բուժաշխատող նոր որակի հարաբերությունների, որտեղ առանցքային կլինեն վստահությունը, հոգատարությունը և ազնվությունը:






