Ամբողջ ողնաշարի ռենտգեն հետազոտություն
ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում հոդերի ռենտգեն հետազոտության արժեքը 8000 ՀՀ դրամ՝ 1 հատվածը, իսկ ամբողջ ողնաշարի ռենտգեն հետազտությունը արժե 18000 ՀՀ դրամ:
Ռենտգեն մեթոդով կարելի է հետազոտել ողնաշարի բոլոր մակարդակները, այդ թվում ողնաշարի պարանոցային հատված, ողնաշարի կրծքային հատվածը, ողնաշարի գոտկայի, սրբոսկրը և պոչուկը: Հետազոտման ժամանակ կարելի է հայտնաբերել այնպիսի հիվանդություններ՝ ինչպիսիք են ողնաշարի ոսկրային բարորակ և չարորակ գոյացությունները, սկոլիզը, կիֆոզը, ողնաշարի դիստրոֆիկ-դեգեներատիվ ախտահարումները՝ այսպես կոչված օստեխոնդրոզը, սպոնդիլոարթրոզը, իսկ ողնաշարի ֆունկցիոնալ ռենտգեն հետազոտման ժամանակ կարելի է գնահատել սպոնդիլոլիսթեզը, միջողային կապանների կայունթյունը և այլն։
Ճառագայթման էֆեկտիվ դոզան: Ողնաշարի ռենտգեն հետազոտումը բուժառուի համար ունի ցածր ճառագայթային ազդեցություն, որը եթե թվերի վերածենք՝ կստանանք 0.1- 1.5 mSv (Միլիզիվերտ), կախված ողնաշառի հատվածից և մարմնի զանգվածի ինդեքսից։
Հղումներ (Reference: Mettler FA, et al: Effective Doses in Radiology and Diagnostic Nuclear Medicine: A Catalog, Radiology 2008 248:254-263)։
Տևողությունը: Ողնաշարի ռենտգենը տևում է 5-10 րոպե, նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա։
Ռենտգեն հետազոտության եզրակացության տրամադրման ձևը: Հետազոտության արդյունքները, ներառյալ նկարները և դրանց մեկնաբանությունները, կարելի է ստանալ թղթային կամ էլեկտրոնային ձևով՝ հայերեն կամ ռուսերեն լեզվով՝ ըստ պացիենտի ընտրության:
Ողնաշարի ռենտգեն հետազոտության նախապատրաստումը: Ողնաշարի ռենտգեն հետազոտության համար նախապատրաստվելու կարիք չկա, միայն գոտկասրբանային հատվածի ռենտգեն հետազոտման համար ցանկալի է լինել դատարկած աղիներով։
Ողնաշարի ռենտգեն հետազոտության ցուցումները
Երեխաների կեցվածքի խանգարում, մեջքի շրջանում դուրս պրծած ողների առկայություն, կուզ դիրքով կեցվածք, ցավերի մեջքի և հենց ողնաշարի պրոյեկցիայով։
Գնացուցակ
ՎիտաՄեդ բժշկական կենտրոնի բոլոր մասնաճյուղերում հոդերի ռենտգեն հետազոտության արժեքը 8000ՀՀ դրամ՝ 1 հատվածը, իսկ ամբողջ ողնաշարի ռենտգեն հետազտությունը արժե 18000 ՀՀ դրամ: Ռենտգենն իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ամենամատչելին Երևան քաղաքում:
Ամբողջ ողնաշարի ռենտգեն հետազոտություն
18 000 դր․Ռենտգեն
Հոդերի ռենտգեն հետազոտություն
10 000 դր․Կրծքավանդակի / թոքերի ռենտգեն հետազոտություն
5 000 դր․Քթի հարակից խոռոչների ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Դաստակի ռենտգեն հետազոտություն
6 000 դր․Ոտնաթաթի ռենտգեն հետազոտություն
6 000 դր․Գանգի ռենտգեն հետազոտություն
6 000 դր․Ողնաշարի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Կոնքի ռենտգեն հետազոտություն
10 000 դր․Ոսկրային տարիքի որոշում
6 000 դր․Ծնկան հոդի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Կոնքազդրային հոդի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Ուսահոդի հոդի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Ռենտգեն տնային պայմաններում
24 000 դր․Թոքերի ռենտգեն ֆլյուորոգրաֆիա
5 000 դր․Բժիշկներ
Վարդան Մանուկյան
Հիմնադիր-տնօրեն բժիշկ-ռադիոլոգԿրթություն
Հիմնական տվյալներ
- Մասնագիտություն՝ բժիշկ-ռադիոլոգ, ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ
- Մասնագիտական գործունեության մեկնարկ՝ 2010 թ., ռադիոլոգիայում՝ 2014 թվականից
- Աշխատանքային փորձ ռադիոլոգիայում՝ 12 տարի
- Խորհրդատվության լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն
- Ընդունվող պացիենտներ՝ բոլոր տարիքի
Մասնագիտական գործունեության հիմնական ուղղություններ
Որովայնի և փոքր կոնքի ՈՒՁՀ, հղիության սկրինինգ ըստ ISUOG և FMF չափանիշների, անոթային դոպլերոգրաֆիա, ստամոքս-աղիքային համակարգի ՈՒՁՀ, թոքերի ՈՒՁՀ և POCUS, վահանաձև գեղձի և ավշահանգույցների բարակասեղային ասպիրացիոն բիոպսիա, ռենտգենաբանական հետազոտություններ և ոսկրային տարիքի որոշում։
Արման Սիմոնյան
ՌադիոլոգԿրթություն
Հիմնական տվյալներ
- Մասնագիտություն՝ բժիշկ-ռադիոլոգ, ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ
- Մասնագիտական գործունեության մեկնարկ՝ 2019 թ.
- Աշխատանքային փորձ՝ 7 տարի
- Խորհրդատվության լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն
- Ընդունվող պացիենտներ՝ բոլոր տարիքի
Մասնագիտական գործունեության հիմնական ուղղություններ
Ընդհանուր ուլտրաձայնային ախտորոշում, շտապ և անհետաձգելի ՈՒՁՀ, դոպլերոգրաֆիա, շտապ բժշկություն և բուժօգնության որակի կառավարում։
