Քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն

Օտորինոլարինգոլոգիան բժշկության առանձին ճյուղ է, որը զբաղվում է  ականջի, կոկորդի և քթի հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ։

Քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն — ՎիտաՄեդ բժշկական կենտրոն

Ինչով է զբաղվում ԼՕՌ բժիշկը

Քիթ-կոկորդ-ականջաբանը (օտորինոլարինգոլոգ, ԼՕՌ) ախտորոշում, բուժում և կանխարգելում է ականջի, քթի և կոկորդի հիվանդությունները։ «ՎիտաՄեդ»-ում ԼՕՌ բժշկին կարող եք դիմել թե՛ սուր գանգատներով, թե՛ երկարատև խնդիրներով։

 

Ի՞նչ հիվանդություններ է բուժում ԼՕՌ բժիշկը

1. Ականջի հիվանդություններ

  • Սուր և քրոնիկական միջին օտիտ – միջին ականջի բորբոքում, որը ուղեկցվում է ցավով, ջերմության բարձրացմամբ, լսողության անկումով։
  • Ծծմբային խցանումներ – ականջի ծծմբի կուտակում, որն առաջացնում է անհանգստություն և լսողության նվազում։
  • Լսողության իջեցում (թուլալսություն) – լսողական ֆունկցիայի խանգարումներ, որոնք պահանջում են ժամանակին ախտորոշում։
  • Եվստախիտ – լսողական խողովակի բորբոքում, որը զուգորդվում է ականջի փակվածության զգացումով։

2. Քթի և ծայրամասային խոռոչների հիվանդություններ

  • Ռինիտներ (վիրուսային, ալերգիկ, վազոմոտորային) – քթի լորձաթաղանթի բորբոքում, որը դրսևորվում է փակվածությամբ և արտադրություններով։
  • Սինուսիտ և հայմորիտ – քթի ծայրամասային խոռոչների բորբոքում, որն առավել հաճախ զարգանում է ՍՇՎՎ-ի (Սուր շնչառական վիրուսային վարակների) ֆոնին։
  • Քթի միջնապատի ծռվածություն – կարող է լինել բնածին կամ ձեռք բերված, բերում է շնչառության խանգարումների։
  • Քթի պոլիպներ – լորձաթաղանթի բարորակ գոյացություններ, որոնք առաջացնում են քթի քրոնիկական փակվածություն և հոտառության իջեցում։

3. Կոկորդի և կոկորդախոռոչի հիվանդություններ

  • Տոնզիլիտ (անգինա) – նշիկների բորբոքում, որը դրսևորվում է բարձր ջերմությամբ և կոկորդի ցավով։
  • Ֆարինգիտ և լարինգիտ – կոկորդի և կոկորդախոռոչի բորբոքային պրոցեսներ, որոնք առաջացնում են հազ, ձայնի խռպոտություն, կլլման ցավ։
  • Քրոնիկական տոնզիլիտ – նշիկների կրկնվող բորբոքում։
  • Լարինգեալ պապիլոմատոզ – կոկորդում բարորակ հյուսվածքային գերաճ, որը պահանջում է վիրաբուժական միջամտություն։

Ե՞րբ դիմել  ԼՕՌ բժշկին

Դիմեք մասնագետի, եթե ունեք հետևյալ գանգատները․

  • Երկարատև քթահոսություն (ավելի քան 10 օր), հաճախակի մրսածություն։
  • Ականջի փակվածության զգացում, լսողության իջեցում, ականջի ցավ կամ աղմուկ ականջներում։
  • Հաճախակի անգինաներ, նշիկների բորբոքում, ձայնի խռպոտություն։
  • Խռմփոց, շնչառական դադարներ քնի ընթացքում (ապնոէ), շնչառություն բերանով։
  • Հաճախակի կրկնվող օտիտ, սինուսիտ, տոնզիլիտ։
  • Ալերգիկ ռեակցիաներ, որոնք դրսևորվում են քթի և կոկորդի լորձաթաղանթի այտուցներով։

 Օտորինոլարինգոլոգիայում կիրառվող ախտորոշման մեթոդներ

Ժամանակակից ախտորոշման մեթոդները թույլ են տալիս վաղ հայտնաբերել ԼՕՌ-օրգանների հիվանդությունները և կանխել բարդությունները։ Կիրառվում են՝

  • Օտոսկոպիա – թմբկաթաղանթի և արտաքին լսողական անցուղու զննում։
  • Ռինոսկոպիա և էնդոսկոպիա – քթի խոռոչի, քթըմպանի և կոկորդի տեսողական գնահատում։
  • Աուդիոմետրիա և տիմպանոմետրիա – լսողության և միջին ականջի ֆունկցիայի հետազոտում։
  • Քթի ծայրամասային խոռոչների ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ) – անվտանգ մեթոդ՝ խոռոչների վիճակը գնահատելու համար։
  • Լաբորատոր հետազոտություններ – բակտերիոլոգիական անալիզներ, ալերգո-թեստեր։

ԼՕՌ-հիվանդությունների բուժման մեթոդներ

Օտորինոլարինգոլոգիայում օգտագործվում են անվտանգ և արդյունավետ բուժման մեթոդներ՝ ուղղված ԼՕՌ-օրգանների ֆունկցիայի վերականգնմանը։

Պահպանողական բուժում

  • Հակաբակտերիալ և հակավիրուսային թերապիա
  • Քթի լվացում, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ
  • Լազերային թերապիա, ուլտրամանուշակագույն ճառագայթում և ուլտրաձայնային բուժում քրոնիկական հիվանդությունների ժամանակ
  • Ալերգեն-սպեցիֆիկ իմունոթերապիա (ԱՍԻԹ) ալերգիկ ռինիտի դեպքում

Վիրաբուժական բուժում

  • Տոնզիլէկտոմիա – նշիկների հեռացում քրոնիկական տոնզիլիտի դեպքում
  • Թմբկախոռոչի շունտավորում – օդափոխիչ խողովակների տեղադրում հաճախակի օտիտի դեպքում
  • Քթի միջնապատի ուղղում – արտահայտված ծռվածության և շնչառության խանգարումների դեպքում

 ԼՕՌ-հիվանդությունների կանխարգելում

  • Ամրապնդել իմունիտետը՝ ճիշտ սննդակարգի և կանոնավոր ֆիզիկական ակտիվության միջոցով
  • Խուսափել գերսառեցումից և հիվանդ մարդկանց հետ շփումից
  • Ժամանակին բուժել շնչառական վարակները՝ խուսափելով քրոնիկական բարդացումներից
  • Պահպանել քթի հիգիենան և սենյակում օդի խոնավությունը
  • Պարբերաբար կանխարգելիչ զննում անցնել ԼՕՌ բժշկի մոտ

ԼՕՌ մասնագետի մոտ ժամանակին ախտորոշումը և բուժումը օգնում են կանխել բարդությունները և պահպանել ականջի, քթի և կոկորդի առողջությունը։

Գնացուցակ

Քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն

15 000 դր․

Բժիշկներ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.