Ամբուլատոր ճնշաչափում

Զարկերակային ճնշման շուրջօրա չափում` զարկերակային հիպերտենզիա ախտորոշումը հաստատելու, բարձր ճնշումը իջեցնող դեղորայք նշանակելու համար:

Ամբուլատոր ճնշաչափում 24 ժամ

Զարկերակային ճնշման 24-ժամյա ամբուլատոր մոնիթորինգը հետազոտության տեսակ է, որը չափում է զարկերակային ճնշումը 24 ժամվա ընթացքում, անկախ բուժառուի արթուն կամ քնած լինելուց։

Զարկերակային ճնշման 24-ժամյա ամբուլատոր մոնիթորը չափում է զարկերակային ճնշումը ամեն 15-30 րոպեն մեկ՝ ցերեկային ժամերին, և 60 րոպեն մեկ՝ գիշերային ժամերին։
rnՀետազոտության առավելություններից է այն, որ չափում է զարկերակային ճնշումը առօրյա ակտիվության ընթացքում։

Ե՞րբ է կիրառվում զարկերակային ճնշման 24-ժամյա ամբուլատոր մոնիթորինգը

Զարկերակային ճնշման շուրջօրա չափումը կիրավում է՝

  • Հաստատելու համար զարկերակային հիպերտենզիա ախտորոշումը
  • Տեսնելու համար, թե ինչպես է փոխվում զարկերակային ճնշումը առօրյա ակտիվության և քնի ժամանակ
  • Գնահատելու համար զարկերակային հիպերտենզիայի բուժման նպատակով նշանակված դեղորայքի արդյունավերտությունը

Ովքե՞ր կարիք ունեն զարկերակային ճնշման 24-ժամյա ամբուլատոր մոնիթորինգի

  • Բուժառուները, ովքեր ունեն բարձր զարկերակային ճնշման թվեր բժշկական կենտրոնում, սակայն չեն օգտագործում դեղորայք
  • Բուժառուները, ովքեր կարիք ունեն դեղորայքի փոփոխման
  • Ովքեր օգտագործում են դեղորայք, սակայն շարունակում են ունենալ բարձր զարկերակային ճնշում
  • Օգտագործում են դեղորայքային թերապիա, որը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը
  • Ունեն բարձր զարկերակային ճնշում հղիության ընթացքում

Հետազոտության ընթացքում պետք է խուսափել՝

  • Ակտիվ կամ ծանր ֆիզիկական աշխատանքից.
  • Սարքը թրջելուց (լողանալ, լողալ).
  • Սարքն անջատելուց, կամ որևէ հատված առանց բժշկին տեղյակ պահելու հանելուց:

Ամբուլատոր ճնշաչափման արժեքը ՎիտաՄեդ ԲԿ-ում

Ամբուլատոր ճնշաչափում

8 000 դր․

Բժիշկներ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.