Բժշկի տնային այց (թերապևտ կամ նեղ մասնագիտացում ունեցող բժիշկ)
Ինչպե՞ս է կազմակերպվում բժշկի տնային կանչը
ՎիտաՄեդում բժշկի տնային այց ծառայությունը կազմակերպվում է արագ և հարմար ձևով։ Դուք կարող եք նախապես կապ հաստատել մեր կենտրոնի հետ և ընտրել համապատասխան որակավորում ունեցող մասնագետին։
Բժիշկը ժամանում է ձեր նշած հասցե, կատարում է բուժառուի զննություն, գնահատում առողջական վիճակը և տալիս համապատասխան բժշկական խորհուրդներ։ Անհրաժեշտության դեպքում նշանակվում է բուժում կամ լրացուցիչ հետազոտություններ։
Ինչո՞ւ ընտրել ՎիտաՄեդի տնային կանչից
ՎիտաՄեդ բժշկական կենտրոնի բոլոր մասնաճյուղերում տնայցը կամ տնային կանչը իրականացվում է բարձր մասնագիտական մակարդակով։ Մեր բժիշկներն ունեն հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժման կազմակերպման մեծ փորձ, ինչի շնորհիվ ապահովում են նույնպիսի բարձր որակի բժշկական օգնություն, ինչ կլինիկայում։
Մենք ապահովում ենք արագ արձագանք, հարմար ժամանակացույց և անհատական մոտեցում յուրաքանչյուր բուժառուի համար։ Ձեր առողջությունը մեր առաջնահերթությունն է, անկախ նրանից՝ որտեղ եք ստանում բժշկական օգնությունը։
Գրանցել բժշկի տնային այց
Եթե ցանկանում եք ստանալ բժշկական օգնություն առանց տնից դուրս գալու, պատվիրե՛ք ՎիտաՄեդ բժշկական կենտրոնի տնային այց ծառայությունը։
Գնացուցակ
Բժշկի տնային այց (թերապևտ կամ նեղ մասնագիտացում ունեցող բժիշկ)
20 000 դր․