Ծնկան հոդի ռենտգեն հետազոտություն

Հոդերի ռենտգեն հետազոտության արժեքը ՎիտաՄեդ ԲԿ-ում 8000 ՀՀ դրամ է: Հետազոտությունն իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան, թվային ռենտգեն սարքով՝ ամենամատչելին Երևան քաղաքում:

Ծնկան հոդի ռենտգեն հետազոտման ժամանակ դիտակում ենք ազդրոսկրի, մեծ և փոքր ոլոքների ոսկրային ստրուկտուրաների, հոդամակերեսների վիճակը, ռենտգեն հոդաճեղքի լայնությունը, ինտենսիվությունը, միջհոդային բարձրացումների ձևը և ամբողջականությունը։ Հետազոտման ժամանակ կարելի է հայտնաբերել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ ոսկրային բարորակ և չարորակ գոյացությունները, դեֆորմացնող օստեոարթրոզները, հոդի ռևմատիկ ախտահարումները, հոդին հարակից փափուկ հյուսվածքների կրակալումները, պրոթեզավորված հոդերում՝ պրոթեզների դիրքը և այլն։

Ճառագայթման էֆֆեկտիվ դոզան: Ծնկան հոդի ռենտգեն հետազոտումը բուժառուի համար ունի ցածր ճառագայթային ազդեցություն, որը եթե թվերի վերածենք, կստանանք 0.7 mSv (Միլիզիվերտ):
Հղումներ (Reference: Mettler FA, et al: Effective Doses in Radiology and Diagnostic Nuclear Medicine: A Catalog, Radiology 2008 248:254-263)։

Տևողությունը: Հետազտությունը տևում է 5-10 րոպե,  նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա։

Ռենտգեն հետազոտության եզրակացության տրամադրման ձևը: Հետազոտության արդյունքները, ներառյալ նկարները և դրանց մեկնաբանությունները, կարելի է ստանալ թղթային կամ էլեկտրոնային ձևով՝ հայերեն կամ ռուսերեն լեզվով՝ ըստ պացիենտի ընտրության:

Ծնկան հոդի ռենտգեն հետազոտության նախապատրաստումը: Ծնկան հոդի  ռենտգեն հետազոտության համար նախապատրաստվելու կարիք չկա, պետք է միայն լինել այնպիսի հագուստով, որից հեշտ լինի ազատել մարմնի տվյալ հատվածը։

Ծնկան հոդի ռենտգեն հետազոտության ցուցումները

Ցավ, այտուց, կապտուկ, դեֆորմացիա հոդի շրջանում, մետաբոլիկ և ռևմատիկ հիվանդություններ, հոդի շրջանում ստացած վնասվածք, որը ուղեկցվում է ցավով, այտուցով, դեֆորմացիայով,  ստացած կոտրվածքների դինամիկ հսկողություն, նախավիրահատակ գնահատում, հետվիրահատակ գնահատում և այլն։

Գնացուցակ

Հոդերի ռենտգեն հետազոտության արժեքը ՎիտաՄեդ ԲԿ-ում 8000 ՀՀ դրամ է: Հետազոտությունն իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան, թվային ռենտգեն սարքով՝  ամենամատչելին  Երևան քաղաքում:

Ծնկան հոդի ռենտգեն հետազոտություն

8 000 դր․

Բժիշկներ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.