Դաստակի ռենտգեն հետազոտություն
Ախտորոշման ճշգրիտ և արագ մեթոդ ոսկրահոդային խնդիրների դեպքում

ՎիտաՄեդ բժշկական կենտրոնն իրականացնում է դաստակի և նախաբազկի շրջանի բարձրորակ ռենտգենաբանական հետազոտություններ։ Սա ախտորոշման առաջնային և անփոխարինելի մեթոդ է, որը թույլ է տալիս վայրկյանների ընթացքում ստանալ ոսկրային կառուցվածքի հստակ պատկերը, հայտնաբերել կոտրվածքները, հոդային փոփոխությունները և զարգացման արատները։ Մեր կենտրոնում կիրառվող թվային տեխնոլոգիաները երաշխավորում են նվազագույն ճառագայթում և առավելագույն ճշգրտություն։
Ի՞նչ խնդիրների դեպքում է անհրաժեշտ դիմել ռենտգեն հետազոտության
Դաստակի շրջանում առաջացած նույնիսկ աննշան անհանգստությունը կարող է վկայել թաքնված վնասվածքի մասին։ Դիմե՛ք ռենտգեն հետազոտության, եթե առկա են հետևյալ ախտանիշները.
- Վնասվածքներ. հարվածից կամ վայր ընկնելուց հետո առաջացած սուր ցավ և այտուց։
- Տեսանելի դեֆորմացիա. դաստակի կամ մատների ձևի փոփոխություն։
- Շարժունակության սահմանափակում. հոդերի կարծրություն կամ դժվարացած շարժումներ։
- Քրոնիկ ցավեր. ցավ, որն ուժեղանում է ծանրաբեռնվածության ժամանակ կամ գիշերային ժամերին։
- Ոսկրային տարիքի որոշում. երեխաների աճի տեմպերի գնահատման համար (էնդոկրինոլոգի ցուցմամբ)։
Ինչպե՞ս է իրականացվում դաստակի ռենտգենը
ՎիտաՄեդում դաստակի ռենտգեն հետազոտությունն անցնում է արագ և առանց սթրեսի.
- Նախապատրաստում. դաստակի ռենտգենի համար հատուկ նախապատրաստում չի պահանջվում, սակայն անհրաժեշտ է հեռացնել մետաղյա զարդերը (մատանի, թևնոց) հետազոտվող ձեռքից։
- Ընթացքը. բուժառուն ձեռքը դնում է հատուկ թվային դետեկտորի վրա։ Կախված ցուցումից՝ կատարվում է 1-ից 3 պրոյեկցիա (ուղիղ, կողմնային կամ թեք)։
- Տևողությունը. բուն հետազոտությունը տևում է ընդամենը մի քանի վայրկյան, իսկ ամբողջ գործընթացը՝ մինչև 10 րոպե։
Ճառագայթման անվտանգությունը. էֆեկտիվ դոզա
Շատ պացիենտներ մտահոգվում են ռենտգեն հետազոտության ճառագայթման համար։ Կարևոր է իմանալ, որ դաստակի ռենտգեն հետազոտության էֆեկտիվ դոզան կազմում է մոտ 0.001 mSv (միլիզիվերտ)։ Սա համարժեք է այն բնական ճառագայթմանը, որը մարդն ստանում է շրջակա միջավայրից ընդամենը 3 ժամվա ընթացքում կամ 1-2 ժամ տևողությամբ ինքնաթիռով թռիչքի ժամանակ։
Մեր կլինիկայում օգտագործվում են պաշտպանիչ գոգնոցներ՝ մարմնի մնացած հատվածները ճառագայթումից լիարժեք մեկուսացնելու համար։
Ինչո՞ւ ընտրել ՎիտաՄեդ բժշկական կենտրոնը
- Թվային որակ. մենք կիրառում ենք նոր սերնդի սարքավորումներ, որոնք ապահովում են պատկերի բարձր հստակություն։
- Արագ արդյունք. հետազոտության պատկերը հասանելի է լինում անմիջապես, ինչը թույլ է տալիս մասնագետին օպերատիվ կերպով նշանակել բուժումը։
- Փորձառու թիմ. մեր բժիշկ-ռադիոլոգները հետևում են միջազգային չափանիշներին՝ բացառելով սխալ մեկնաբանությունները։
Հաճախ տրվող հարցեր
- Հնարավո՞ր է հետազոտվել առանց ուղեգրի: Այո՛, սակայն ավելի արդյունավետ է ունենալ բժշկի ցուցումը՝ կոնկրետ պրոյեկցիաները որոշելու համար։
- Կարելի՞ է կատարել ռենտգեն հետազոտություն գիպսի առկայության դեպքում: Այո՛, ռենտգենյան ճառագայթները թափանցում են գիպսի միջով, ինչը թույլ է տալիս հսկել ոսկրերի սերտաճումը։
- Արդյո՞ք կարող եմ հետազոտվել հղիության ժամանակ: Հղիության դեպքում ռենտգենը կատարվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պաշտպանիչ միջոցների խիստ կիրառմամբ։
- Ի՞նչ արժե դաստակի ռենգեն հետազոտությունը ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում։ Դաստակի ռենտգեն հետազոտությունը ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում արժե 6000 ՀՀ դրամ։
Եթե ունեք դաստակի վնասվածք կամ ցավեր, մի՛ հետաձգեք ախտորոշումը։ Դիմե՛ք ՎիտաՄեդ բժշկական կենտրոն՝ ստանալու արագ և անվտանգ բժշկական օգնություն։
Գնացուցակ
Դաստակի ռենտգեն հետազոտություն
6 000 դր․Ռենտգենաբանություն
Հոդերի ռենտգեն հետազոտություն
10 000 դր․Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն / թոքերի ռենտգեն
5 000 դր․Քթի հարակից խոռոչների ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Ոտնաթաթի ռենտգեն հետազոտություն
6 000 դր․Գանգի ռենտգեն հետազոտություն
6 000 դր․Ողնաշարի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Կոնքի ռենտգեն հետազոտություն
10 000 դր․Ոսկրային տարիքի որոշում
6 000 դր․Ծնկան հոդի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Կոնքազդրային հոդի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Ուսահոդի հոդի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Ռենտգեն տնային պայմաններում
24 000 դր․Թոքերի ռենտգեն ֆլյուորոգրաֆիա
5 000 դր․Ռադիոլոգի օնլայն խորհրդատվություն
Բժիշկներ
Վարդան Մանուկյան
Հիմնադիր-տնօրեն բժիշկ-ռադիոլոգԿրթություն
- 2003-2009թթ․ ԵրՊԲՀ, ռազմաբժշկական ֆակուլտետ
- 2009-2010թթ․ նույն ֆակուլտետի ինտերնատուրան
- 2012-2014թթ․ ԵրՊԲՀ «ճառագայթային ախտորոշում», օրդինատուրա
Արման Սիմոնյան
ՌադիոլոգԿրթություն
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ճառագայթային ախտորոշում, 2025
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ինտերնատուրա, 2020
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, Մագիստրատուրա, 2019