Դուպլեքս տանը

Ստորին վերջույթների և գլխի ու պարանոցի անոթների դուպլեքս հետազոտություն տնային պայմաններում, գնացուցակ:

Ստորին վերջույթների և պարանոցի անոթների դուպլեքս հետազոտություն տանը

Եթե Դուք կամ Ձեր հարազատը ունեք տեղաշարժի սահմանափակում, ապա  կարող եք օգտվել դուպլեքս հետազոտությունից Ձեր իսկ տանը։ ՎիտաՄեդ բժշկական կենտրոնի փորձառու բժիշկ-ռադիոլոգը կմոտենա բարձրակարգ սարքավորումներով և կիրականացնի ստորին վերջույթների (ոտքերի) և գլխի ու պարանոցի անոթների դուպլեքս հետազոտություն տնային պայմաններում: 

Հետազոտվող օրգանները

Ստորին վերջույթների դուպլեքս հետազոտությունը ներառում է ազդրային, ծնկափոսային, սրունքային երակները և զարկերակները, գնահատվում է երակներում հետհոսքի առկայությունը կամ բացակայությունը:

Պարանոցի անոթների դուպլեքս հետազոտությունը ներառում է բրախիցեֆալ ցողունը, ենթանրակային զարկերակները, ընդհանուր քնային զարկերակները, արտաքին և ներքին քնային զարկերակները, լծային երակները: Որոշ դեպքերում անհրաժեշտ է նաև հետազոտել միջին ուղեղային զարկերակը: Այս հետազոտությունը հնարավորություն է տալիս գնահատել արյան հոսքը, ստուգել արյունատար անոթների անցանելիությունը, ինչպես նաև աթերոսկլերոտիկ վահանիկների առկայության դեպքում դրանց կառուցվածքը:

Ոտքերի դուպլեքս հետազոտության ցուցումները

Հետազոտության ցուցումները ներառում են, սակայն չեն սահմանափակում, հետևյալը.

  • Ցավ ստորին վերջույթների ցանկացած հատվածում
  • Շոշափվող գոյացություններ կամ պնդացումներ ոտքերի հատուկ հատվածներում
  • Վիզուալ տեսանելի երակային հանգույցներ
  • Մկանային ցավեր քայլելու ընթացքում՝ 10 մետր, 50 մետր, 100 մետր
  • Այլ ախտանիշներ, ինչպիսիք են՝ կարմրություն, այրոցը, մրմռոցը ոտքերի տարբեր հատվածներում

Գլխի և պարանոցի անոթների դուպլեքս հետազոտության ցուցումները

Հետազոտության ցուցումները ներառում են, սակայն չեն սահմանափակում, հետևյալը.

  • Ցավ կամ անհարմարություն պարանոցի տարածքում
  • Գոյացության շոշափում պարանոցի շրջանում
  • Հաճախակի գլխացավեր կամ գլխապտույտ
  • Խշշոց ականջներում
  • Կոորդինացիայի խանգարում
  • Հանկարծակի այտուցի պարանոցի շրջանում
  • Իշեմիկ ինսուլտից հետո՝ պարբերաբար
  • Պլանային կարգով և անկախ պատճառներից:

Դուպլեքս հետազոտության նախապատրաստումը

Դուպլեքս հետազոտության համար հատուկ նախապատրաստման պահանջներ չկան, սակայն ցանկալի է, որ պացիենտները լինեն հանգիստ վիճակում:

Գնացուցակ

Ստորին վերջույթների  անոթների դուպլեքսը տնային պայմաններում արժե 25000 դրամ: 

Պարանոցի անոթների դուպլեքսը տնային պայմաններում  արժե 25000 դրամ:

Դուպլեքս տանը

24 000 դր․

Սոնոգրաֆիա

Վահանաձև գեղձի սոնոգրաֆիա

8 000 դր․

Կրծքագեղձերի սոնոգրաֆիա

12 000 դր․

Կանանց որովայնի օրգանների սոնոգրաֆիա

22 000 դր․

Հոդերի սոնոգրաֆիա

10 000 դր․

Հղիության սոնոգրաֆիա կամ պտղի սոնոգրաֆիա

20 000 դր․

Պտղի 3D սոնոգրաֆիա

20 000 դր․

Կանանց փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա

8 000 դր․

Տղամարդկանց որովայնի և փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա

10 000 դր․

Ամորձիների կամ փոշտի սոնոգրաֆիա

8 000 դր․

Տրանսռեկտալ սոնոգրաֆիա

20 000 դր․

Միզուղիների սոնոգրաֆիա

8 000 դր․

Թոքերի և պլևրալ ծոցերի սոնոգրաֆիա

Փափուկ հյուսվածքների սոնոգրաֆիա

6 000 դր․

Նեյրոսոնոգրաֆիա

7 000 դր․

Սոնոգրաֆիա տանը

10 000 դր․

Ներհեշտոցային սոնոգրաֆիա

12 000 դր․

Պարանոցի անոթների դուպլեքս

15 000 դր․

Ստորին վերջույթների դուպլեքս

15 000 դր․

Սկրինինգային սոնոգրաֆիա 1-ին եռամսայկում (11-13 շաբաթ + 6 օր)

Սկրինինգային սոնոգրաֆիա 2-րդ եռամսյակում (18-22 շաբաթում)

Սկրինինգային սոնոգրաֆիա 3-րդ եռամսյակում (30-34 շաբաթում)

Սեռի որոշում (12 շաբաթից սկսած)

Հղիության սոնոգրաֆիկ հաստատում (դաշտանի ուշացում 7 օր և ավել )

8 000 դր․

Ցերվիկոմետրիա

8 000 դր․

Ռադիոլոգի օնլայն խորհրդատվություն

Բժիշկներ

Վարդան Մանուկյան

Վարդան Մանուկյան

Հիմնադիր-տնօրեն բժիշկ-ռադիոլոգ

Կրթություն

  • 2003-2009թթ․ ԵրՊԲՀ, ռազմաբժշկական ֆակուլտետ
  • 2009-2010թթ․ նույն ֆակուլտետի ինտերնատուրան
  • 2012-2014թթ․ ԵրՊԲՀ «ճառագայթային ախտորոշում», օրդինատուրա
Արման Գեւորգի Սիմոնյան

Արման Սիմոնյան

Ռադիոլոգ

Կրթություն

  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ճառագայթային ախտորոշում, 2025
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ինտերնատուրա, 2020
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, Մագիստրատուրա, 2019
Ելենա Ղուլյան

Ելենա Ղուլյան

Ռադիոլոգ

Կրթություն

  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Բժիշկ-մասնագետի որակավորում (Կլինիկականօրդինատուրա), Մասնագիտացում՝ «Ճառագայթայինախտորոշում», 2017 – 2019
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Բժշկի որակավորում (Մագիստրատուրա), «Բուժական գործ», 2015 – 2017
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Բժշկագիտության բակալավրի աստիճան, Մասնագիտացում՝ «Բուժական գործ», 2010 – 2015
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.