ԷԿԳ

Էլեկտրասրտագրությունը (էկգ) սրտի աշխատանքը գնահատող արագ, արդյունավետ և անվնաս հետազոտություն է: Սրտաբանական ծառայություն Վիտամեդում:

Էլեկտրասրտագրությունը (սրտի կարդիոգրամա, էկգ հետազոտություն) սրտի էլեկտրական ակտիվության գրանցումն է։ Այն բավական արագ, անցավ և արդյունավետ հետազոտություն է։

Էլեկտրասրտագրությունը ցուցվում է հետևյալ դեպքերում՝

  •  Ցավ կրծքավանդակում.
  •  Սրտխփոց.
  •  Հևոց, շնչարգելություն.
  •  Սրտի դանդաղ, արագ կամ անկանոն աշխատանքի զգացում.
  •  Գլխապտույտ.
  •  Ուշագնացություն.
  •  Թուլություն.
  •  Զարկերակային ճնշման տատանումներ.
  •  Վիրահատություններից առաջ:

Սրտի ԷԿԳ հետազոտությամբ կարող ենք գնահատել՝

  • Սրտի կծկումների հաճախականությունը, ռիթմը.
  • Ներսրտային հաղորդականությունը.
  • Սրտամկանի գերաճի և խոռոչների լայնացման նշանները.
  • Էլեկտրոլիտային փոխանակության խանգարումների նշանները.
  • Ինչպես նաև օգնում է ախտորոշել սրտամկանի ինֆարկտը, առիթմիաները:

Էլեկտրասրտագրությունը թույլ է տալիս հայտնաբերել առիթմիաները (օր․՝ սինուսային հաճախասրտություն, դանդաղասրտություն, նախասրտերի ֆիբրիլյացիա (շողացում), նախասրտային կամ փորոքային հաճախասրտություն, փորոքային կամ վերփորոքային (էքստրասիստոլաներ), սնուցման խանգարման նշանները, հիպերտրոֆիայի նշանները, պաշարումները (սինոատրիալ հանգույցի պաշարում, ԱՎ պաշարում, Հիսի խրձի աջ/ձախ ոտիկի (ների) լրիվ/մանակի պաշարում)։

«ՎիտաՄեդ ԲԿ»-ում Էլեկտրասրտագրությունը կատարում է բուժքույրը, այնուհետև սրտաբանը վերծանում և տալիս է եզրակացությունը։

Սրտաբանական հետազոտությունների և ծառայությունների գնացուցակ

ԷԿԳ

4 000 դր․

Բժիշկներ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.