Ներզատաբանի՝ էնդոկրինոլոգի խորհրդատվություն

Ներզատաբանի խորհրդատվությունը հնարավորություն է տալիս ժամանակին հայտնաբերել և վերահսկել էնդոկրին համակարգի խանգարումները՝ սկսած վահանաձև գեղձի խնդիրներից մինչև հորմոնալ խանգարումներ և նյութափոխանակության հետ կապված հիվանդություններ։

Մեր փորձառու բժիշկ ներզատաբանները իրականացնում են համալիր ախտորոշում, բուժման պլանավորում և քրոնիկ էնդոկրին հիվանդությունների երկարաժամկետ հսկում։

Ի՞նչ է ներզատաբանի խորհրդատվությունը

Ներզատաբանի կամ էնդոկրինոլոգի խորհրդատվությունը մասնագիտական այց է, որի ընթացքում գնահատվում է ներզատական համակարգի և հորմոնալ ֆոնի աշխատանքը։

Էնդոկրին համակարգը կարգավորում է օրգանիզմի բազմաթիվ կարևոր գործընթացներ՝ նյութափոխանակություն, աճ, վերարտադրողական ֆունկցիա, էներգիայի բաշխում, քաշի փոփոխություններ և ընդհանուր հորմոնալ հավասարակշռություն։

Ներզատիչ համակարգի խանգարումները հաճախ կարող են արտահայտվել ոչ միայն ակնհայտ հորմոնալ խնդիրներով, այլ նաև ընդհանուր թուլությամբ, քաշի փոփոխություններով, սրտխփոցով, տրամադրության տատանումներով կամ մաշկային խնդիրներով։

ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում ներզատաբանի խորհրդատվությունը ներառում է գանգատների գնահատում, հորմոնալ և նյութափոխանակային վիճակի ուսումնասիրություն, անհրաժեշտ հետազոտությունների նշանակում և բուժման անհատական պլանի կազմում։

Ի՞նչ հիվանդություններ է բուժում ներզատաբանը

Ներզատաբանը զբաղվում է էնդոկրին (ներզատական) համակարգի խանգարումների ախտորոշմամբ, բուժմամբ և վերահսկմամբ։

Էնդոկրին հիվանդությունների շարքին կարող են պատկանել՝

  • Վահանաձև գեղձի հիվանդությունները՝ ներառյալ  վահանաձև գեղձի դիֆուզ փոփոխությունները, հանգույցները, հորմոնալ դիսբալանսով պայմանավորված՝ հիպոթիրեոզը և հիպերթիրեոզը.
  • Շաքարային դիաբետը, գեստացիոն դիաբետը.
  • Ճարպակալումը և նյութափոխանակային խանգարումները.
  • Հորմոնալ դիսբալանսը.
  • Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը
  • Հիպոֆիզի հիվանդությունները, միկրոադենոման, ուռուցքները,
  • Մակերիկամների հիվանդությունները.
  • Աճի և սեռական հասունացման խանգարումները.
  • Մանկական ներզատաբանական խնդիրները:

Որոշ դեպքերում բուժման գործընթացում կարող է անհրաժեշտ լինել նաև գինեկոլոգ-էնդոկրինոլոգի կամ էնդոկրին վիրաբույժի ներգրավում։

Ի՞նչ ախտանշանների դեպքում է անհրաժեշտ դիմել ներզատաբանի

Էնդոկրին համակարգի խանգարումները հաճախ զարգանում են աստիճանաբար և կարող են արտահայտվել տարբեր ախտանշաններով։

Խորհուրդ է տրվում դիմել ներզատաբանի, եթե առկա են՝

  • քաշի կտրուկ ավելացում կամ նվազում.
  • ընդհանուր թուլություն և հոգնածություն.
  • սրտխփոց կամ դող.
  • քնի խանգարումներ.
  • մազաթափություն կամ մաշկային փոփոխություններ.
  • դաշտանային ցիկլի խանգարումներ.
  • անպտղության խնդիրներ.
  • առատ քրտնարտադրություն.
  • արյան մեջ շաքարի բարձրացում.
  • հորմոնալ փոփոխությունների այլ նշաններ:

Պետք է հիշել, որ ժամանակին իրականացված խորհրդատվությունը կարևոր է էնդոկրին հիվանդությունների վաղ հայտնաբերման և բարդությունների կանխարգելման համար։ 

Վահանաձև գեղձի հետազոտություններ և հորմոնալ գնահատում

ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում իրականացվում են էնդոկրին համակարգի համալիր հետազոտություններ՝ ներառյալ վահանաձև գեղձի և հորմոնալ ֆոնի գնահատումը։

Ներզատաբանը կարող է նշանակել՝

  • TSH / TTG հորմոնի հետազոտություն
  • T3 և T4 հորմոնների գնահատում
  • Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն
  • Հորմոնալ անալիզներ
  • Արյան մեջ շաքարի և նյութափոխանակային ցուցանիշների գնահատում

Ներզատաբանի խորհրդատվության ընթացակարգը

ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում ներզատաբանի խորհրդատվությունը իրականացվում է անհատական և փուլային մոտեցմամբ։

Բժիշկը ուսումնասիրում է պացիենտի գանգատները, հիվանդությունների պատմությունը, հորմոնալ և նյութափոխանակային ռիսկերը։

Անհրաժեշտության դեպքում նշանակվում են՝

  • Լաբորատոր հետազոտություններ
  • Հորմոնալ անալիզներ
  • Վահանաձև գեղձի հետազոտություններ
  • Գործիքային ախտորոշում
  • Հարակից մասնագետների խորհրդատվություններ

Արդյունքների հիման վրա կազմվում է բուժման և հսկման անհատական ծրագիր։

Այցի տևողությունը սովորաբար կազմում է 30–45 րոպե։

Նախապատրաստում

Ներզատաբանի խորհրդատվությունից առաջ խորհուրդ է տրվում՝

  • Բերել նախորդ հետազոտությունների և անալիզների արդյունքները.
  • Նշել ընդունվող դեղամիջոցները.
  • Եթե ունեք հորմոնալ հետազոտությունների պատասխաններ՝ ներկայացնել դրանք բժշկին.
  • Եթե նախատեսվում են հորմոնալ անալիզներ, հետևել բժշկի կողմից տրված ցուցումներին:

Ինչո՞ւ ընտրել ՎիտաՄեդ բժշկական կենտրոնը

ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում ներզատաբանական ծառայությունները հիմնված են ժամանակակից էնդոկրինոլոգիական մոտեցումների վրա։

Մենք կարևորում ենք ոչ միայն ախտորոշումը, այլ նաև հորմոնալ հավասարակշռության երկարաժամկետ վերահսկումը և պացիենտի կյանքի որակի բարելավումը։

Մեր ներզատաբանները ցուցաբերում են անհատական մոտեցում՝ ապահովելով համալիր ախտորոշում և շարունակական մասնագիտական աջակցություն։

Հաճախ տրվող հարցեր

  • Ի՞նչ է բուժում ներզատաբանը: Ներզատաբանը զբաղվում է հորմոնալ և էնդոկրին համակարգի հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ։
  • Ե՞րբ պետք է ստուգել վահանաձև գեղձը: Եթե առկա են քաշի փոփոխություններ, թուլություն, սրտխփոց կամ պարանոցի շրջանում փոփոխություններ։
  • Կարո՞ղ են հորմոնալ խնդիրները ազդել ընդհանուր ինքնազգացողության վրա: Այո՛, հորմոնալ խանգարումները կարող են ազդել քնի, տրամադրության, քաշի և նյութափոխանակության վրա։

Գնացուցակ

Բժիշկներ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.