Հենաշարժողական համակարգի ախտորոշում և բուժում

Հենաշարժողական համակարգի ախտորոշում և բուժում — ՎիտաՄեդ բժշկական կենտրոն

Ախտորոշում Բուժում
• Օրթոպեդի կամ ռևմատոլոգի խորհրդատվություն • Ֆիզիոթերապիա՝ 5 սեանս
• Արյան ընդհանուր քննություն • Կինեզոթերապիա՝ 5 սեանս
• RF Ռևմոֆակտոր • Տնային վարժությունների ծրագիր
• ASLO Հակաստրեպտոլիզին Օ
• Ռենտգեն՝ մեկ հատված (հոդ կամ ողնաշարի հատված)
• Սոնոգրաֆիա՝ մեկ հատված (հոդ, ջլեր, մկաններ)

Առանց փաթեթ՝ 139000 դր․

Փաթեթով՝ 111200 դր․

Զեղչ՝ 27800 դր․

Հոդերի ցավի բուժում՝ ախտորոշումից մինչև վերականգնում

Հոդերի, մեջքի կամ պարանոցի ցավի դեպքում արդյունավետ բուժումը սկսվում է ճշգրիտ ախտորոշումից։ Այս փաթեթով մեկ այցում բժիշկը գնահատում է ցավի պատճառը՝ ռենտգենով, սոնոգրաֆիայով և բորբոքային թեստերով (ռևմատոիդ գործոն, ASLO), իսկ հետո նույն շաբաթ սկսում եք ֆիզիոթերապիա և կինեզոթերապիա։ Փաթեթի բոլոր ծառայությունները 20% զեղչով են։

Հոդերի ցավի պատճառը կարող է լինել արթրոզը, բորբոքային հիվանդությունը, ջլերի և կապանների վնասվածքը կամ ողնաշարի խնդիրը։ Ճիշտ ախտորոշումը թույլ է տալիս ընտրել այն բուժումը, որը կօգնի հենց ձեզ, և խուսափել անպետք դեղերից։ Ֆիզիոթերապիան նվազեցնում է ցավն ու բորբոքումը, իսկ կինեզոթերապիան (բուժական վարժություններ) ամրացնում է մկանները և վերականգնում շարժունակությունը։

Ում է առաջարկվում

  • հոդերի ցավ, այտուց կամ առավոտյան խստություն ունեցողներին
  • մեջքի, գոտկատեղի կամ պարանոցի ցավի դեպքում
  • սպորտային կամ կենցաղային վնասվածքից հետո
  • եթե ցավը տևում է ավելի քան 2 շաբաթ կամ կրկնվում է

Ինչ է ներառված

  • Ախտորոշում. օրթոպեդի կամ ռևմատոլոգի խորհրդատվություն, արյան ընդհանուր քննություն, ռևմատոիդ գործոն (RF), հակաստրեպտոլիզին Օ (ASLO), ռենտգենագրություն և սոնոգրաֆիա՝ մեկական հատված։
  • Բուժում. 5 սեանս ֆիզիոթերապիա և 5 սեանս կինեզոթերապիա՝ բժշկի նշանակմամբ։
  • Տնային ծրագիր. անհատական վարժություններ՝ արդյունքը պահպանելու համար։

Ինչպես է անցնում

  1. Ախտորոշման օր (մոտ 1,5 ժամ). անալիզներ, ռենտգեն, սոնոգրաֆիա, բժշկի խորհրդատվություն և բուժման պլան։
  2. Բուժման շաբաթ. 5 սեանս ֆիզիոթերապիա և 5 սեանս կինեզոթերապիա։
  3. Վերջում. տնային վարժությունների ծրագիր և խորհուրդներ։

Նախապատրաստում

Արյան անալիզների համար ցանկալի է գալ քաղցած։ Բուժման սեանսներին հագեք հարմար, շարժումները չսահմանափակող հագուստ։ Բերեք նախկին ռենտգեն, ՄՌՏ կամ ՀՏ պատկերներն ու եզրակացությունները, եթե կան։

Հաճախ տրվող հարցեր

Որն է «մեկ հատված»-ը։ Մեկ հոդ (օրինակ՝ ծունկ կամ ուս) կամ ողնաշարի մեկ հատված։ Հավելյալ հատվածները՝ գնացուցակով։

Ինչ կլինի, եթե բժիշկը այլ հետազոտություն նշանակի։ Ուղեգրումը կատարվում է ձեր համաձայնությամբ, գնացուցակով։

Կարելի է ֆիզիոթերապիան անցնել ավելի երկար ժամկետում։ Այո, սեանսների ժամերը համաձայնեցվում են ձեզ հետ։

Հենաշարժողական համակարգի ախտորոշում և բուժում

Original price was: 139 000 դր․.Current price is: 111 200 դր․.

Բժիշկներ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.