Հոդերի ռենտգեն հետազոտություն

Ռենտգեն մեթոդով կարելի է հետազոտել բոլոր հոդերը, այդ թվում՝ ծնկան հոդը, ուսահոդը, արմնկային հոդը, ճաճանչ-դաստակային հոդը, սրունք-թաթային հոդը, կոնք-ազդրային հոդը, ինչպես նաև բոլոր մանր հոդերը։ Հետազոտման ժամանակ կարելի է հայտնաբերել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ ոսկրային բարորակ և չարորակ գոյացությունները, դեֆորմացնող օստեոարթրոզները, հոդերի ռևմատիկ ախտահարումները, հոդերին հարակից փափուկ հյուսվածքների կրակալումները, պրոթեզավորված հոդերում՝ պրոթեզների դիրքը, նորածինների կոնքազդրային հոդերի դիսպլազիան, որը ծնողների շրջանում հայտնի որպես կոնքազդրային հոդախախտ։

Ճառագայթման էֆեկտիվ դոզան: Հոդերի ռենտգեն հետազոտումը բուժառուի համար ունի ցածր ճառագայթային ազդեցություն, որը եթե թվերի վերածենք, կստանանք 0.7 mSv (Միլիզիվերտ):
Հղումներ (Reference: Mettler FA, et al: Effective Doses in Radiology and Diagnostic Nuclear Medicine: A Catalog, Radiology 2008 248:254-263)։

Տևողությունը: Հետազտությունը տևում է 5-10 րոպե,  նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա։

Ռենտգեն հետազոտության եզրակացության տրամադրման ձևը: Հետազոտության արդյունքները, ներառյալ նկարները և դրանց մեկնաբանությունները, կարելի է ստանալ թղթային կամ էլեկտրոնային ձևով՝ հայերեն կամ ռուսերեն լեզվով՝ ըստ պացիենտի ընտրության:

Հոդերի ռենտգեն հետազոտության նախապատրաստումը: Հոդերի ռենտգեն հետազոտության համար նախապատրաստվելու կարիք չկա, պետք է միայն լինել այնպիսի հագուստով, որից հեշտ լինի ազատել մարմնի տվյալ հատվածը։

Հոդերի ռենտգեն հետազոտության ցուցումները

Ցավ, այտուց, կապտուկ, դեֆորմացիա ցանկացած հոդի շրջանում, մետաբոլիկ և ռևմատիկ հիվանդություններ, հոդի շրջանում ստացած վնասվածք, որն ուղեկցվում է ցավով, այտուցով, դեֆորմացիայով,  ստացած կոտրվածքների դինամիկ հսկողություն, նախավիրահատակ գնահատում, հետվիրահատակ գնահատում և այլն։

Գնացուցակ

Հոդերի ռենտգեն հետազոտության արժեքը ՎիտաՄեդ ԲԿ-ում 6.000-10.000 ՀՀ դրամ է՝ կախված հոդից և պրոյեկցիաներից: Ռենտգենն իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան՝  ամենամատչելին  Երևան քաղաքում:

Հոդերի ռենտգեն հետազոտություն

10 000 դր․

Բժիշկներ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.