Հոլտեր մոնիտորինգ

Հոլտեր մոնիթորինգ 24/48 ժամ ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում: Արժեքը, ցուցումները, ինչպես պատրաստվել հոլտեր հետազոտությանը (քննությանը):

Հոլթեր մոնիթորը փոքր սարք է, որը գրանցում է սրտի ռիթմը, սովորաբար 24-72 ժամվա ընթացքում։ Այն օգտագործվում է առօրյա ակտիվության պայմաններում սրտի ռիթմը և հաղորդականությունը գրանցելու համար։
rnՀոլթեր մոնիթորինգը (հոլտեր հետազոտություն) կարող է օգտագործվել, երբ սովորոկան էլեկտրասրտագրությունը բավական տեղեկություն չի տալիս։

Հոլտեր հետազոտության ցուցումները

  • Սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումները հայտնաբերելու համար
  • Ուշագնացություն, առանց պատճառի
  • Սրտային և ոչ սրտային վիճակներ, որոնք մեծացնում են առիթմիաների առաջացման հավանականությունը
  • Հևոց, շնչարգելություն
  • Կրծքավանդակում ցավ

Օգնում է հայտնաբերել չափավոր ֆիզիկական ակտիվության ժամանակ առաջացող առիթմիաները, սնուցման խանգարման նշանները։
Մինչ հոլթեր մոնիթորինգը, կատարվում է էլեկտրասրտագրություն։

Հոլթեր մոնիթորինգը չունի նշանակալի ռիսկեր։ Որոշ մարդիկ ունենում են անհարմարության զգացում կամ կարմրություն էլեկտրոդների ամրացման հատվածում։
rnՀոլթեր մոնիթորի վրա սովորաբար չեն ազդում այլ էլեկտրական տեխնիկաները, սակայն որոշ սարքավորումներ կարող են ընդհատել մոնիթորի էլեկտրոդներից գնացող իմպուլսը։

Եթե Ձեզ տեղադրել են հոլթեր մոնիթոր, ապա ցանկալի է խուսափել

  • Էլեկտրական ածելիներից և էլեկտրական ատամի խոզանակներից
  • Մագնիսներից
  • Միկրոալիքային վառարանից

Ինչպես նաև պետք է հեռու պահել հեռախոսները հոլթեր մոնիթորի սարքից, նույն պատճառով։

Ինչպես պատրաստվել հոլտեր հետազոտությանը

  • Նախ և առաջ՝ հոլթեր մոնիթորը տեղադրում են բժշկական հաստատությունում։ Ցանկալի է, որ մինչ սարքի տեղադրելը բուժառուն լինի լողացած։ Մոնիթորը չի կարելի հանել կամ թրջել, այն պետք է չոր մնա հետազոտության ընթացքում։
  • Կրծքավանդակին ամրացնում են փոքր էլեկտրոդները՝ տվիչներով։ Հոլթեր-մոնիթորը կրելու ընթացքում պետք չէ սահմանափակել առօրյա ակտիվությունը։
  • Հետազոտության ավարտից հետո բուժաշխատողն անջատում և հանում է սարքը, և բժիշկ-սրտաբանը վերծանում վերծանում է տվյալները համակարգչային հատուկ ծրագրի միջոցով։

Հոլտեր հետազոտության արժեքը ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում

Հոլտեր մոնիտորինգ

20 000 դր․

Բժիշկներ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.