Կոնքազդրային հոդի ռենտգեն հետազոտություն

Կոնքազդրային հոդի ռենտգեն հետազոտության արժեքը ՎիտաՄեդ ԲԿ-ում 8000 ՀՀ դրամ է: Հետազոտությունն իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան, թվային ռենտգեն սարքով՝ ամենամատչելին Երևան քաղաքում:

Կոնքազդրային հոդի ռենտգեն հետազոտություն

Կոնքազդրային հոդի ռենտգեն հետազոտման ժամանակ դիտակում ենք ազդրոսկրի, կոնքի ոսկերի ոսկրային ստրուկտուրաների, հոդամակերեսների, վիճակը, ռենտգեն հոդաճեղքի լայնությունը, ինտենսիվություն, մեծև փոքր տամբիոնների ձևը և ամբողջականությունը։ Հետազոտման ժամանակ կարելի է հայտնաբերել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ ոսկրային բարորակ և չարորակ գոյացությունները, դեֆորմացնող օստեոարթրոզները, հոդի ռևմատիկ ախտահարումները, հոդին հարակից փափուկ հյուսվածքների կրակալումները, պրոթեզավորված հոդերում՝ պրոթեզների դիրքը և այլն։

Ճառագայթման էֆեկտիվ դոզան: Ծնկան հոդի ռենտգեն հետազոտումը բուժառուի համար ունի ցածր ճառագայթային ազդեցություն, որը եթե թվերի վերածենք, կստանանք 0.7 mSv (Միլիզիվերտ):
Հղումներ (Reference: Mettler FA, et al: Effective Doses in Radiology and Diagnostic Nuclear Medicine: A Catalog, Radiology 2008 248:254-263)։

Տևողությունը: Հետազտությունը տևում է 5-10 րոպե,  նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա։

Ռենտգեն հետազոտության եզրակացության տրամադրման ձևը: Հետազոտության արդյունքները, ներառյալ նկարները և դրանց մեկնաբանությունները, կարելի է ստանալ թղթային կամ էլեկտրոնային ձևով՝ հայերեն կամ ռուսերեն լեզվով՝ ըստ պացիենտի ընտրության:

Կոնքազդրային հոդի ռենտգեն հետազոտության նախապատրաստումը: Կոնքազդրային հոդի  ռենտգեն հետազոտության համար նախապատրաստվելու կարիք չկա, պետք է միայն լինել այնպիսի հագուստով, որից հեշտ լինի ազատել մարմնի տվյալ հատվածը։

Կոնքազդրային հոդի ռենտգեն հետազոտության ցուցումները

Ցավ, այտուց, կապտուկ, դեֆորմացիա ցանկացած հոդի շրջանում, մետաբոլիկ և ռևմատիկ հիվանդություններ, հոդի շրջանում ստացած վնասվածք, որն ուղեկցվում է ցավով, այտուցով, դեֆորմացիայով,  ստացած կոտրվածքների դինամիկ հսկողություն, նախավիրահատակ գնահատում, հետվիրահատակ գնահատում և այլն։

Գնացուցակ

Կոնքազդրային հոդի ռենտգեն հետազոտության արժեքը ՎիտաՄեդ ԲԿ-ում 8000 ՀՀ դրամ է: Հետազոտությունն իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան, թվային ռենտգեն սարքով՝  ամենամատչելին  Երևան քաղաքում:

Կոնքազդրային հոդի ռենտգեն հետազոտություն

8 000 դր․

Բժիշկներ

Վարդան Մանուկյան

Վարդան Մանուկյան

Հիմնադիր-տնօրեն բժիշկ-ռադիոլոգ

Կրթություն

  • 2003-2009թթ․ ԵրՊԲՀ, ռազմաբժշկական ֆակուլտետ
  • 2009-2010թթ․ նույն ֆակուլտետի ինտերնատուրան
  • 2012-2014թթ․ ԵրՊԲՀ «ճառագայթային ախտորոշում», օրդինատուրա
Արման Գեւորգի Սիմոնյան

Արման Սիմոնյան

Ռադիոլոգ

Կրթություն

  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ճառագայթային ախտորոշում, 2025
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ինտերնատուրա, 2020
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, Մագիստրատուրա, 2019
Ելենա Ղուլյան

Ելենա Ղուլյան

Ռադիոլոգ

Կրթություն

  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Բժիշկ-մասնագետի որակավորում (Կլինիկականօրդինատուրա), Մասնագիտացում՝ «Ճառագայթայինախտորոշում», 2017 – 2019
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Բժշկի որակավորում (Մագիստրատուրա), «Բուժական գործ», 2015 – 2017
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Բժշկագիտության բակալավրի աստիճան, Մասնագիտացում՝ «Բուժական գործ», 2010 – 2015
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.