ՔԿԱ փոքր միջամտություններ

ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում մենք առաջարկում ենք ՔԿԱ (քիթ-կոկորդ-ականջաբանական, ԼՕՌ) փոքր միջամտություններ, որոնք չեն պահանջում երկարատև հոսպիտալացում կամ բարդ վիրահատական միջամտություն և իրականացվում են ամբուլատոր պայմաններում։

ՔԿԱ փոքր միջամտություններ

Մեր մասնագետները կիրառում են ժամանակակից, մինիմալ ինվազիվ մեթոդներ՝ ապահովելով արագ արդյունք և նվազագույն վերականգնողական շրջան։

Ի՞նչպիսի՞ միջամտություններ են իրականացվում

  • Քթի արյունահոսության դադարեցում (կոագուլյացիա): Արյունահոսող անոթի «այրում» լազերով կամ հատուկ նյութերով:
  • Քթի խոռոչի տամպոնադա: Արյունահոսության դեպքում քթի մեջ հատուկ սպունգների կամ տամպոնների տեղադրում:
  • Օտար մարմինների հեռացում քթից: Հատկապես հաճախ է հանդիպում երեխաների մոտ:
  • Քթի միջնապատի հեմատոմայի կամ թարախակույտի (աբսցես) բացում
  • Ծծմբախցանի հեռացում: Ականջի լվացում կամ գործիքային մաքրում
  • Օտար մարմինների հեռացում ականջից
  • Ականջի արտաքին անցուղու ֆուրունկուլի (չիբան) բացում
  • Հարնշիկային թարախակույտի (պարատոնզիլյար աբսցես) բացում: Կոկորդում կուտակված թարախի հեռացում:
  • Նշիկների լվացում: Քրոնիկ տոնզիլիտի դեպքում նշիկների խորշերի մաքրում:

Ինչպե՞ս են իրականցվում ՔԿԱ փոքր միջամտությունները

ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում քիթ-կոկորդ-ականջաբանական փոքր միջամտությունները իրականացվում են անվտանգ և վերահսկվող պայմաններում՝ ապահովելով բարձր բժշկական ստանդարտներ։

  • Միջամտությունները տևում են 5-30 րոպե
  • Որոշ միջամտությունների համար իրականացվում է տեղային անզգայացում

Միջամտությունից հետո բուժառուն ստանում է համապատասխան ցուցումներ՝ վերքի խնամքի և արագ վերականգնման համար, նույն օրը վերադառնում է տուն և իր առօրյա կյանքին:

Ինչո՞ւ ընտրել ՎիտաՄեդ բժշկական կենտրոնը

ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում բոլոր ՔԿԱ միջամտությունները իրականացվում են փորձառու մասնագետների կողմից՝ ապահովելով անվտանգություն և բարձր որակ։ Մենք օգտագործում ենք ժամանակակից մեթոդներ, որոնք թույլ են տալիս նվազեցնել ցավը, բարդությունների ռիսկը և վերականգնման ժամանակը։

Հաճախ տրվող հարցեր

  • Արդյո՞ք ՔԿԱ փոքր միջամտությունները ցավոտ են: ՔԿԱ (ԼՕՌ) միջամտությունները կատարվում են տեղային անզգայացմամբ և սովորաբար չեն առաջացնում ցավ։
  • Որքա՞ն է տևում միջամտությունը: Տևողությունը կախված է միջամտության տեսակից, սակայն շատ դեպքերում այն տևում է կարճ ժամանակ՝ 5-30 րոպե։

Գրանցվել այցի

Եթե ունեք անհանգստացնող երևույթներ քիթ-կոկորդ-ականջի հատվածում, դիմեք ՎիտաՄեդ բժշկական կենտրոն։ Ժամանակին միջամտությունը ապահովում է անվտանգ և արդյունավետ արդյունք։

ԼՕՌ միջամտությունների գնացուցակ

Բժիշկներ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.