Մանկաբույժի օնլայն խորհրդատվություն
Երեխայի առողջության հետ կապված հարցերի դեպքում արագ և մասնագիտական խորհրդատվությունը կարող է օգնել ճիշտ կողմնորոշվել՝ արդյոք անհրաժեշտ է բժշկի այց, լրացուցիչ հետազոտություն կամ բուժում։ ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում մանկաբույժի օնլայն խորհրդատվությունը հնարավորություն է տալիս կապ հաստատել մանկական բժշկի հետ՝ առանց բժշկական կենտրոն այցելելու։
Ե՞րբ է անհրաժեշտ մանկաբույժի օնլայն խորհրդատվությունը
Մանկաբույժի առցանց խորհրդատվությունը կարող է օգտակար լինել երեխայի ջերմության, հազի, քթահոսության, ընդհանուր թուլության, մարսողական խնդիրների և այլ գանգատների դեպքում։ Բժիշկը կարող է գնահատել ներկայացված ախտանշանները, նախկին հետազոտությունների արդյունքները և ուղղորդել հետագա քայլերը։
Անհրաժեշտության դեպքում մանկաբույժը կարող է խորհուրդ տալ այցելել բժշկական կենտրոն՝ ֆիզիկական զննման կամ լրացուցիչ հետազոտությունների համար, իսկ այն դեպքերում, երբ դա հնարավոր կամ ցանկալի չէ, առաջարկվում է նաև մանկաբույժի տնային այց։
ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում հասանելի են նաև մանկական նեղ մասնագետների ծառայություններ՝ մանկական գինեկոլոգի, մանկական քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն։
Մանկաբույժ Երևանում՝ նաև առցանց
Եթե փնտրում եք մանկաբույժ Երևանում կամ ցանկանում եք խորհրդակցել բժշկի հետ՝ անկախ գտնվելու վայրից, ՎիտաՄեդի օնլայն խորհրդատվությունը հարմար տարբերակ է մասնագիտական բժշկական ուղղորդում ստանալու համար։