Մանկական ակնաբույժի խորհրդատվություն

Երեխայի տեսողության առողջությունը կարևոր է նրա բնականոն զարգացման, ուսման և առօրյա ակտիվության համար։

«ՎիտաՄեդ» բժշկական կենտրոն ակնաբուժական ծառայությունները գործում են նաև երեխաների համար։ Մանկական աչքի բժիշկը ստուգում և գնահատում է երեխայի տեսողությունը, հայտնաբերում հնարավոր խնդիրները և անհրաժեշտության դեպքում կազմակերպում համապատասխան բուժում կամ հետագա հսկողություն։

Ե՞րբ դիմել մանկական աչքի բժշկին

Մանկական աչքի բժիշկի խորհրդատվություն խորհուրդ է տրվում, եթե երեխան՝

  • դժվարանում է տեսնել հեռու կամ մոտ գտնվող առարկաները,
  • հաճախակի կկոցում է աչքերը կամ մոտենում է գրքին ու էկրանին,
  • գանգատվում է աչքերի ցավից, քորից կամ հոգնածությունից,
  • ունի աչքերի կարմրություն կամ արցունքահոսություն,
  • նկատվում է աչքերի շեղում կամ տեսողության այլ փոփոխություն։

Տեսողության պարբերական ստուգումը կարևոր է նաև այն դեպքում, երբ երեխան գանգատներ չունի։ Հետազոտության ընթացքում բժիշկը հաշվի է առնում երեխայի տարիքը, գանգատները և տեսողության զարգացման առանձնահատկությունները։ Անհրաժեշտության դեպքում կարող են առաջարկվել լրացուցիչ հետազոտություններ, տեսողության շտկում կամ հետագա հսկողություն։

Ինչո՞ւ ընտրել ՎիտաՄեդը

«ՎիտաՄեդ»-ում մանկական ակնաբուժական խորհրդատվությունն իրականացվում է անհատական մոտեցմամբ՝ երեխայի տարիքին և կարիքներին համապատասխան։ Վաղ գնահատումը կարող է օգնել ժամանակին հայտնաբերել տեսողության խնդիրները և որոշել հետագա քայլերը։

Գրանցվե՛ք մանկական ակնաբույժի խորհրդատվության

Եթե երեխան գանգատվում է տեսողության փոփոխությունից կամ նկատում եք անհանգստացնող նշաններ և ցանկանում եք ստուգել երեխայի աչքերի առողջությունը, գրանցվե՛ք «ՎիտաՄեդ» բժշկական կենտրոնում՝ մանկական աչքի բժշկի խորհրդատվության։

Մանկական ակնաբույժի խորհրդատվություն

15 000 դր․

Բժիշկներ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.