Ներհեշտոցային սոնոգրաֆիա

Ներհեշտոցային (տրանսվագինալ) սոնոգրաֆիան արգանդի, ձվարանների, միզապարկի և հարակից հյուսվածքների մանրակրկիտ ուսումնասիրությունն է ներսից:

Կանանց փոքր կոնքի ներհեշտոցային սոնոգրաֆիա (ուլտրաձայնային հետազոտություն, էխո)

Հետազոտվող օրգանները: Կանանց փոքր կոնքի ներհեշտոցային սոնոգրաֆիկ հետազոտությունը ներառում է արգանդը, ձվարանները, միզապարկը և հարակից հյուսվածքների մանրակրկիտ ուսումնասիրություն: Հետազոտությունն իրականացվում է փորձառու ՈՒՁՀ մասնագետի (բժիշկ-ռադիոլոգ) կողմից՝ ժամանակակից և բարձր որակի էքսպերտային սարքավորումների միջոցով:

Ներհեշտոցային սոնոգրաֆիայի տևողությունը: Հետազոտությունը տևում է մոտ 15-20 րոպե: Պացիենտները պետք է նախապես գրանցվեն, որպեսզի կարողանան ստանալ ծառայությունն առանց սպասելու:

Սոնոգրաֆիայի եզրակացության տրամադրման ձևը: Հետազոտության արդյունքները, ներառյալ նկարները և դրանց մեկնաբանությունները, կարելի է ստանալ թղթային կամ էլեկտրոնային ձևով՝ հայերեն կամ ռուսերեն լեզվով՝ ըստ պացիենտի ընտրության:

Ներհեշտոցային (տրանսվագինալ) սոնոգրաֆիայի ցուցումները

Հետազոտության ցուցումները ներառում են, սակայն չեն սահմանափակում, հետևյալը.

  • Ցավ փոքր կոնքում
  • Դաշտանային ցիկլի խանգարումներ, ցիկլի բացակայություն
  • Նախկինում տրված ցուցումներ
  • Կանանց վերարտադրողական խնդիրներ
  • Շոշափվող գոյացություններ արտաքին սեռական օրգանների շրջանում
  • Հղիության պլանավորում
  • Դաշտանդադարի շրջանում՝ նույնիսկ քիչ քանակի արյունային արտադրության դեպքում՝ շտապ կարգով
  • Պլանային կարգով՝ տարին մեկ անգամ

Ներհեշտոցային սոնոգրաֆիայի նախապատրաստումը

Պլանային հետազոտման համար ցանկալի է, որ պացիենտները լինեն դատարկ միզապարկով ցիկլի 5-7-րդ օրերին: Եթե կան անհանգստացնող ախտանիշներ, օրինակ՝ ցավեր, առատ արյունային արտադրություն, կարելի է ներկայանալ ցանկացած վիճակում, և սոնոգրաֆիան կիրականացվի առանց հերթի՝ հնարավորինս քիչ սպասելով:

Գնացուցակ

Ներհեշտոցային սոնոգրաֆիա

12 000 դր․

Սոնոգրաֆիա

Վահանաձև գեղձի սոնոգրաֆիա

8 000 դր․

Կրծքագեղձերի սոնոգրաֆիա

12 000 դր․

Կանանց որովայնի օրգանների սոնոգրաֆիա

22 000 դր․

Հոդերի սոնոգրաֆիա

10 000 դր․

Հղիության սոնոգրաֆիա կամ պտղի սոնոգրաֆիա

20 000 դր․

Պտղի 3D սոնոգրաֆիա

20 000 դր․

Կանանց փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա

8 000 դր․

Տղամարդկանց որովայնի և փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա

10 000 դր․

Ամորձիների կամ փոշտի սոնոգրաֆիա

8 000 դր․

Տրանսռեկտալ սոնոգրաֆիա

20 000 դր․

Միզուղիների սոնոգրաֆիա

8 000 դր․

Թոքերի և պլևրալ ծոցերի սոնոգրաֆիա

Փափուկ հյուսվածքների սոնոգրաֆիա

6 000 դր․

Նեյրոսոնոգրաֆիա

7 000 դր․

Սոնոգրաֆիա տանը

10 000 դր․

Պարանոցի անոթների դուպլեքս

15 000 դր․

Ստորին վերջույթների դուպլեքս

15 000 դր․

Դուպլեքս տանը

24 000 դր․

Սկրինինգային սոնոգրաֆիա 1-ին եռամսայկում (11-13 շաբաթ + 6 օր)

Սկրինինգային սոնոգրաֆիա 2-րդ եռամսյակում (18-22 շաբաթում)

Սկրինինգային սոնոգրաֆիա 3-րդ եռամսյակում (30-34 շաբաթում)

Սեռի որոշում (12 շաբաթից սկսած)

Հղիության սոնոգրաֆիկ հաստատում (դաշտանի ուշացում 7 օր և ավել )

8 000 դր․

Ցերվիկոմետրիա

8 000 դր․

Ռադիոլոգի օնլայն խորհրդատվություն

Բժիշկներ

Վարդան Մանուկյան

Վարդան Մանուկյան

Հիմնադիր-տնօրեն բժիշկ-ռադիոլոգ

Կրթություն

  • 2003-2009թթ․ ԵրՊԲՀ, ռազմաբժշկական ֆակուլտետ
  • 2009-2010թթ․ նույն ֆակուլտետի ինտերնատուրան
  • 2012-2014թթ․ ԵրՊԲՀ «ճառագայթային ախտորոշում», օրդինատուրա
Արման Գեւորգի Սիմոնյան

Արման Սիմոնյան

Ռադիոլոգ

Կրթություն

  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ճառագայթային ախտորոշում, 2025
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ինտերնատուրա, 2020
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, Մագիստրատուրա, 2019
Ելենա Ղուլյան

Ելենա Ղուլյան

Ռադիոլոգ

Կրթություն

  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Բժիշկ-մասնագետի որակավորում (Կլինիկականօրդինատուրա), Մասնագիտացում՝ «Ճառագայթայինախտորոշում», 2017 – 2019
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Բժշկի որակավորում (Մագիստրատուրա), «Բուժական գործ», 2015 – 2017
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Բժշկագիտության բակալավրի աստիճան, Մասնագիտացում՝ «Բուժական գործ», 2010 – 2015
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.