Քթի հարակից խոռոչների ռենտգեն հետազոտություն
Քթի հարակից խոռոչների ռենտգեն հետազոտության արժեքը 8000 ՀՀ դրամ է ՎիտաՄեդ ԲԿ-ում: Ռենտգեն հետազոտությունն իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան՝ ամենամատչելին Երևան քաղաքում:

Քթի հարակից խոռոչների ռենտգեն հետազոտության մեջ տեսանելի են հայմորյան խոռոչները, ճակատային ծոցը, սեպոսկրի, էթմոիդալ ոսկրերի խոռոչներ, քունքոսկրի պտկաձև ելունի խորշիկները, ինչպես նաև գանգի մյուս ոսկրային ստրուկտուրաները, օրինակ՝ ստորին ծնոտը, վերին ծնոտը, ակնակապճի պատերը, գագաթոսկրի, քունքոսկրի հիմնական մասերը, իսկ կողմնային պրոյեկցիայով հետազոտման ժամանակ կարելի գնահատել նաև քթըմպանի անցանելիությունը, թրքական թամբը, քթոսկրերը և այլ անատոմիական ստրուկտուրաներ։
Ստանդարտ իրավիճակներում քթի հառակից խոռոչները հետազոտվում են երկու պրոյեկցիայով՝ քիթ-կզակային և ճակատ-քթային, որոշ դեպքերում նաև կողմնային պրոյեկցիաներով։ Հետազոտման ժամանակ կարելի է հայտնաբերել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են սինուսիտները՝ հայմորիտը, ֆրոնտիտը էթմոիդիտը, սֆենոիդիտը, ակնակապճի և գանգի մյուս ոսկրերի կոտրվածքները, քթի միջնապատի ոսկրային հատվածի թեքվածությունը, թրքական թամբի գոյացությունները, օրինակ՝ հիպոֆիզի ադենոման և այլ հիվանդություններ և վիճակներ։
Ճառագայթման էֆֆեկտիվ դոզան: Քթի հարակից խոռոչների ռենտգեն հետազոտումը բուժառուի համար ունի ցածր ճառագայթային ազդեցություն, որը եթե թվերի վերածենք, կստանանք 0.2 mSv (Միլիզիվերտ)։
Հղումներ (Reference: Mettler FA, et al: Effective Doses in Radiology and Diagnostic Nuclear Medicine: A Catalog, Radiology 2008 248:254-263)։
Քթի հարակից խոռոչների ռենտգենի տևողությունը – Հետազտությունը տևում է 3-5 րոպե, նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա:
Ռենտգեն հետազոտության եզրակացության տրամադրման ձևը – հետազոտության պատասխանները և նկարները կարող եք ստանալ և՛ թղթային, և՛ էլեկտրոնային եղանակներով՝ հայերեն կամ ռուսերեն լեզուներով:
Քթի հարակից խոռոչների ռենտգենոգրաֆիայի ցուցումները – Ցավ ճակատի, ակնակապիճների շրջանում, ցավի ուժգնացում գլուխը կախ գցելիս, ձգձգվող հազ, ջերմություն, քթից թարախային կամ թանձր արտադրություն:
Քթի հարակից խոռոչների ռենտգեն հետազոտման նախապատրաստումը – Քթի հարակից խոռոչների Ռենտգեն գրաֆիայի համար նախապատրաստվելու կարիք չկա, պետք է միայն խուսափել գլխի շրջանում զարդերի կրումից, օրինակ ականջօղեր և այլն։
Գնացուցակ
Քթի հարակից խոռոչների ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Ռենտգեն
Հոդերի ռենտգեն հետազոտություն
10 000 դր․Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն / թոքերի ռենտգեն
5 000 դր․Դաստակի ռենտգեն հետազոտություն
6 000 դր․Ոտնաթաթի ռենտգեն հետազոտություն
6 000 դր․Գանգի ռենտգեն հետազոտություն
6 000 դր․Ողնաշարի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Կոնքի ռենտգեն հետազոտություն
10 000 դր․Ոսկրային տարիքի որոշում
6 000 դր․Ծնկան հոդի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Կոնքազդրային հոդի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Ուսահոդի հոդի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Ռենտգեն տնային պայմաններում
24 000 դր․Թոքերի ռենտգեն ֆլյուորոգրաֆիա
5 000 դր․Ռադիոլոգի օնլայն խորհրդատվություն
Բժիշկներ
Վարդան Մանուկյան
Հիմնադիր-տնօրեն բժիշկ-ռադիոլոգԿրթություն
- 2003-2009թթ․ ԵրՊԲՀ, ռազմաբժշկական ֆակուլտետ
- 2009-2010թթ․ նույն ֆակուլտետի ինտերնատուրան
- 2012-2014թթ․ ԵրՊԲՀ «ճառագայթային ախտորոշում», օրդինատուրա
Արման Սիմոնյան
ՌադիոլոգԿրթություն
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ճառագայթային ախտորոշում, 2025
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ինտերնատուրա, 2020
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, Մագիստրատուրա, 2019