Ռենտգեն տնային պայմաններում
Ռենտգեն հետազոտություն տանը՝ տնային պայմաններում մատչելի արժեքով, թվային սարքով, փորձառու մասնագետի այցով ✆ 055 36 03 03
Շարժական ռենտգեն՝ տնային պայմաններում ռենտգեն ախտորոշման համար
Շարժական ռենտգեն ծառայությունը՝ ռենտգեն տանը կամ տնային պայմաններում, ռենտգեն հետազոտման նույն մեթոդն է, որն իրականացվում է ավելի դյուրակիր, այսինքն՝ շարժական ռենտգեն սարքով, ունի նույն ինֆորմատիվությունը՝ համեմատած ստացիոնար ռենտգեն սարքավորումների հետ։
ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում շարժական ռենտգեն սարքը նույնպես թվային է և արտադրված 2024թ․-ին, ունի հատուկ դյուրակիր եռոտանի կախիչ, որը հնարավորություն է տալիս նույնիսկ տան պայմաններում ստանալ որակյալ և ստատիկ ռենտգեն նկար, որով կարողանում ենք անմիջապես տանը կատարել եզրակացություն և ինֆորմացիան թվային տարբերակով փոխանցել բուժող բժշկին ու պացիենտին։ Տնային պայմաններում նույնպես, մեր ռենտգեն հետազոտությունը թույլ է տալիս արագ և ճշգրիտ ախտորոշել բավականին մեծ խումբ հիվանդություններ՝ կապված թոքերի, գանգի ոսկերի, ողնաշարի դիստրոֆիկ-դեգեներատիվ հիվանդությունների, կոնքի ոսկրերի և իլեոսակրալ հոդավորումների, կոնքազդրային հոդերի, ծնկան հոդի, ուսահոդի, արմնկային հոդի, սրունք-թաթային հոդի, ոտնաթաթի, քթի հարակից խոռոչների՝ հիմնականում բորբոքային հիվանդությունների և այլ։
Շարժական ռենտգեն սարքը կարող է անհրաժեշտ լինել տան պայմաններում, պալիատիվ բժշկության կենտրոններում, վերականգնողական կենտրոններում, խնամքի տներում, այլ բժշկական հաստատություններում, որոնք չունեն կամ տվյալ պահին անսարք է իրենց ռենտգեն սարքավորումը, վիրահատարաններում՝ որոշ հնարավոր բարդություններից ելնելով և այլ պայմաններում։
Շարժական ռենտգեն սարքը նույնպես բաղկացած է մի քանի կոմպոնենտներից, որից առաջինը ռենտգեն ճառագայթի աղբույրն է՝ այսպես կոչված ռենտգեն խողովակը, որը գեներացում է ռենտգենյան ճարագայթներ, 2-րդ կոմպոնենտը ռենտգենյան ճառագայթերի ընդունող դետեկտորն է, երրորդ և չորրորդ կոմպոնենտներում՝ նոուտբուկի մոնիտորին ստացվում են թվային նկարներ, որոնք հնարավոր է և’ տպել, և’ ուղարկել տարածության վրա, և’ արխիվացնել ցանկացած էլեկտրոնային կրիչում, ինչպես նաև կատարել չափումներ և այլ նշումներ:
Շարժական ռենտգեն Երևանում և մարզերում
ՎիտաՄեդ բժշկական կետրոնների շարժական ռենտգեն հետազոտությունը հասանելի է Երևանի, Աշտարակի, Աբովյանի, Եղվարդի, Արտաշատի, Էջմիածնի, Նոր Հաճնի, Բյուրեղավանի, Արզնու, Ստեփանավանի, Չարենցավանի և այլ քաղաքների ու գյուղերի պացիետների համար։
Վերջում ցանկանում ենք նշել, որ ռենտգեն հետազոտությունը ճառագայթային հետազոտման մեթոդ է, որի կիրառումը ունի որոշակի սահմանափակումներ և հակացուցումներ, բայց շատ դեպքերում համարվում է գործիքային հետազոտման առաջնային մեթոդ։
Գնացուցակ
Երևան քաղաքում շարժական ռենտգեն հետազոտությունը՝ ձեր տանը, այլ բուժկենտրոնում կամ վերականգնողական կենտրոններում, 1 հատվածը կարժենա 24000դրամ։
Ռենտգեն տնային պայմաններում
24 000 դր․Ռենտգենաբանություն
Հոդերի ռենտգեն հետազոտություն
10 000 դր․Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն / թոքերի ռենտգեն
5 000 դր․Քթի հարակից խոռոչների ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Դաստակի ռենտգեն հետազոտություն
6 000 դր․Ոտնաթաթի ռենտգեն հետազոտություն
6 000 դր․Գանգի ռենտգեն հետազոտություն
6 000 դր․Ողնաշարի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Կոնքի ռենտգեն հետազոտություն
10 000 դր․Ոսկրային տարիքի որոշում
6 000 դր․Ծնկան հոդի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Կոնքազդրային հոդի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Ուսահոդի հոդի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Թոքերի ռենտգեն ֆլյուորոգրաֆիա
5 000 դր․Ռադիոլոգի օնլայն խորհրդատվություն
Բժիշկներ
Վարդան Մանուկյան
Հիմնադիր-տնօրեն բժիշկ-ռադիոլոգԿրթություն
- 2003-2009թթ․ ԵրՊԲՀ, ռազմաբժշկական ֆակուլտետ
- 2009-2010թթ․ նույն ֆակուլտետի ինտերնատուրան
- 2012-2014թթ․ ԵրՊԲՀ «ճառագայթային ախտորոշում», օրդինատուրա
Արման Սիմոնյան
ՌադիոլոգԿրթություն
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ճառագայթային ախտորոշում, 2025
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ինտերնատուրա, 2020
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, Մագիստրատուրա, 2019
