Սրտաբանի տնային այց
Սրտաբանի տնային այց տեղաշարժվելու դժվարություն ունեցողների համար: Էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, հոլթեր մոնիթորինգ, ճնշաչափում:

«ՎիտաՄեդ» բժշկական կենտրոնն առաջարկում է սրտաբանի տնային այցի ծառայություն
Սրտաբանի տնային այցը նախատեսված է այն բուժառուների համար, ովքեր դժվարություն ունեն տեղաշարժվելու կամ տանից դուրս գալու, սակայն ունեն սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ։
Սրտաբանի տնային այցի ընթացքում բուժառուները հնարավություն ունեն ստանալու սրտաբանի մանրամասն խորհրդատվություն և բուժում։ Բացի դրանից, տնային այցի ընթացքում կարող են կատարվել մի շարք հետազոտություններ, ինչպիսիք են՝
- էլեկտրասրտագրություն
- էխոսրտագրություն
- Հոլթեր մոնիթորինգ
- Զարկերակային ճնշման ամբուլատոր 24 ժամյա մոնիթորինգ
Ինչպե՞ս է իրականացվում սրտաբանի տնային այցը
Սրտաբանի տնային այցի համար անհրաժեշտ է նախապես պայմանավորվել այցելության օրը՝ զանգահարելով «ՎիտաՄեդ» բժշկական կենտրոն։
Սրտաբանն ու բուժքույրն իրենց հետ կբերեն անհրաժեշտ սարքավորումները, որոնք անհրաժեշտ են բուժառուի առողջական վիճակը գնահատելու համար։
Կախված բուժառուի առողջական վիճակից և բուժումից՝ հնարավոր է բժշկի կրկնակի այց։
Ինչպես նաև հնարավոր է սրտաբանի այց այնպիսի բժշկական հաստատություններ, որտեղ չկա սրտաբանական ծառայություն կամ գործիքային հետազոտությունների հնարավորություն։
Տնային էխոսրտագրություն
Լինում են իրավիճակներ, երբ հիվանդը չի կարող այցելել բժշկական կենտրոն, և այդ դեպքում տնային հետազոտությունը դառնում է լավագույն լուծումը։ Տնային էխոսրտագրությունը հատկապես կարևոր է տարեցների, սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց, ծանր վիճակում գտնվող հիվանդների կամ քրոնիկ սրտանոթային հիվանդություններից տառապողների համար։ Տնային պայմաններում սրտի հետազոտությունը հարմար է նաև բուժման ընթացքի վերահսկման համար՝ առանց հիվանդին տեղափոխելու։
ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում տնային էխոսրտագրությունը իրականացվում է փորձառու սրտաբանի կողմից՝ օգտագործելով ժամանակակից շարժական ուլտրաձայնային սարքավորում։ Ծառայությունը սկսվում է տնային այցով, որի ընթացքում բժիշկը գնահատում է հիվանդի ընդհանուր վիճակը և գանգատները։ Այնուհետև իրականացվում է էխոսրտագրությունը՝ սրտի կառուցվածքի, փականների աշխատանքի և արյան հոսքի գնահատման համար։ Հետազոտությունը ամբողջությամբ անցավ է և անվտանգ, քանի որ հիմնված է ուլտրաձայնային տեխնոլոգիայի վրա։ Այն չի պահանջում հատուկ նախապատրաստում և կարող է իրականացվել տնային պայմաններում՝ հարմարավետ միջավայրում։
Արդյունքների հիման վրա բժիշկը տրամադրում է մասնագիտական եզրակացություն և անհրաժեշտության դեպքում առաջարկում է հետագա բուժում կամ լրացուցիչ հետազոտություններ։