Էխոսրտագրություն

Էխոսրտագրությունը սրտի ուլտրաձայնային հետազոտությունն է (սրտի էխո)՝ անցավ և անվտանգ, առանց ճառագայթման: Կատարվում է սրտաբանի կողմից:

Էխոսրտագրություն տնային պայմաններում

Էխոսրտագրությունը սրտի ուլտրաձայնային հետազոտությունն է (սոնոգրաֆիա)։ Այն բացարձակ անցավ է և անվտանգ։ Էխոսրտագրության կարևոր առավելություններից է, որ հետազոտության ընթացքում չեն օգտագործվում ռենտգեն ճառագայթներ։
Էխոսրտագրության ժամանակ օգտագործվում է նաև դոպլեր հետազոտություն և գունավոր դոպլեր՝ գնահատելու համար արյան հոսքը սրտի փականներով։

Տարբերում ենք էխոսրտագրության հետևյալ տեսակները՝

  • Տրանսթորակալ էխոսրտագրություն
  • Տրանսէզոֆագիալ էխոսրտագրություն
  • Սթրես էխոսրտագրություն

«ՎիտաՄեդ» ԲԿ-ում էխոսրտագրությունն իրականացնում է սրտաբանը։

Էխոսրտագրությամբ գնահատվում է՝

  • Սրտամկանի աշխատանքը ռեալ ժամանակում
  • Սրտի խոռոչների և փականների չափսերը, կառուցվածքը, ծավալները
  • Սրտամկանի պատերի հաստությունը (օր․՝ հիպերտրոֆիա)
  • Սրտամկանի կծկողական ֆունկցիան և թուլացումը (սրտային անբավարարություն, դիաստոլիկ դիսֆունկցիա)
  • Բնածին և ձեռքբերովի արատների առկայությունը (միջնախասրտային միջնապատի արատներ, բաց օվալ անցք, միջփորոքային միջնապատի արատներ, միտրալ ռեգուրգիտացիա, տրիկուսպիդալ ռեգուրգիտացիա, աորտալ ռեգուրգիտացիա, միտրալ ստենոզ, աորտալ ստենոզ)
  • Խոռոչների և խոշոր անոթների չափսերի փոփոխությունը (օր․՝ աորտայի անևրիզմա, թոքային զարկերակի լայնացում)
  • Սրտամկանի տարած ինֆարկտի նշանները և հետինֆարկտային անևրիզմաները (հիպոկինեզի, ակինեզի զոնաներ)
  • Սրտապարկում հեղուկի առկայությունը (պերիկարդիտ)

Էխոսրտագրություն կատարելու ցուցումները՝

  • Ցավ կրծքավանդակում
  • Հևոց, շնչարգելություն
  • Ստորին վերջույթների այտուցներ
  • Աուսկուլտատիվ՝ սրտում աղմուկների առկայություն
  • Որոշ վիրահատություններից առաջ

Ինչպե՞ս պատրաստվել տրանսթորակալ էխոսրտագրության

  • Խոսե՛ք Ձեր բժշկի հետ հետազոտությունից առաջ, նա մանրամասն կբացատրի Ձեզ հետազոտոթյան ընթացքը։
  • Հագե՛ք այնպիսի հագուստ, որը հանելը հեշտ կլինի հետազոտության ժամանակ։
  • Զգուշացրե՛ք բժշկին, եթե Դուք ունեք պեյսմեյկեր։
  • Հետզոտության ժամանակ բուժառուի քաղցած լինելը պարտադիր չէ։

Ի՞նչ է տեղի ունենում էխո սգ հետազոտության ընթացքում

  • ԷՍԳ հետազոտության ընթացքում հետևում ենք հետևյալ հերթականությանը՝
  • Դուք պետք է հանեք ցանկացած զարդ կամ իր Ձեր վրայից, որը կարող է խանգարել հետազոտության ընթացքին.
  • Հանում եք Ձեր հագուստը.
  • Պառկում եք՝ շրջված ձախ կողքի վրա.
  • Սենյակը պետք է մութ լինի, որպեսզի սրտի պատկերը լավ երևա.
  • Բժիշկը գելով տվիչի միջոցով հետազոտելու է Ձեր սիրտը.
  • Հետազոտության ընթացքում բժիշկը, տվիչը տեղաշարժելով, փորձում է ստանալ սրտի պատկերը տարբեր մուտքերից։ Բժիշկը կարող է խնդրել Ձեզ խորը ներշնչել, արտաշնչել, պահել շունչը։

Էխոսրտագրության, սրտաբանական հետազոտությունների և ծառայությունների գնացուցակ

Էխոսրտագրություն

15 000 դր․

Բժիշկներ

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.