Թոքերի ռենտգեն ֆլյուորոգրաֆիա
Թոքերի ռենտգեն հետազոտությունը թույլ է տալիս աշխտորոշել կրծքավանդակի, թոքերի, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ:

Հաշվի առնելով բնակչության շրջանում թոքերի քաղցկեղի, թոքերի տուբերկուլոզի հիվանդացության վիճակագրական տվյալները՝ երբեմն անհրաժեշտ է լինում իրականացնել կրծքավանդակի ռենտգեն հետազոտության մասսայական կամ սկրինինգալային մեթոդը՝ ֆլյուորոգրաֆիան կամ թվային ռենտգեն հետազոտությունը:
Ֆլյուրոգրաֆիան կրծքավանդակի օրգանների հետազոտման արագ և հուսալի մեթոդ է, որը հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝
- թոքերի տարատեսակ հիվանդությունները (տուբերկուլոզ, սարկոիդոզ, թոքաբորբ, պլևրիտ, կիստա և այլ գոյացություններ).
- սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ.
- միջնորմի հիվանդություններ.
- կրծքավանդակի ոսկրային համակարգի հիվանդություններ:
Գերժամանակակից սարքի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ պատկերն էկրանին ստանալու ժամանակ հետազոտվողը ճառագայթվում է 10 անգամ ավելի քիչ, քան թաղանթային ֆլյուրոգրաֆիայի դեպքում։
Գերհզոր սարքն ունի մոխրագույնի 256 երանգ, որի շնորհիվ համակարգչային ֆիլտրերի միջոցով ապահովում է պատկերի բարձր որակ, որն անմիջապես արտացոլվում է էկրանին, և հատուկ համակարգչային ծրագրի օգնությամբ հնարավոր է մեծացնել պատկերը կամ փոփոխել դրա երանգավորումն՝ օրգանն առավել մանրամասն ուսումնասիրելու համար՝ այդպիսով մեծացնելով հիվանդության ճանաչումը:
Թվային պատկերներն անորոշ ժամանակով կարող են պահվել կրիչի վրա, ինչը կարևոր է հիվանդության զարգացումը կամ բուժման արդյունավետությունը վերահսկելու համար:
Այսպիսով, կարելի է ընդգծել թվային ֆլյուորոգրաֆիայի հիմնական առավելությունները՝
- հետազոտվողը ստանում է ճառագայթման նվազագույն չափաբաժին.
- հետազոտության պատասխանը կարելի է ստանալ անմիջապես, ընդ որում պատասխանը կարող է տրամադրվել պացիենտին սկավառակով.
- հետազոտությունը ավելի քիչ ծախսատար և ավելի քիչ աշխատատար է:
Թոքերի ռենտգեն հետազոտություն գնացուցակ ՎիտաՄեդ ԲԿ-ում
Թոքերի ռենտգեն ֆլյուորոգրաֆիա
5 000 դր․Ռենտգենաբանություն
Հոդերի ռենտգեն հետազոտություն
10 000 դր․Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն / թոքերի ռենտգեն
5 000 դր․Քթի հարակից խոռոչների ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Դաստակի ռենտգեն հետազոտություն
6 000 դր․Ոտնաթաթի ռենտգեն հետազոտություն
6 000 դր․Գանգի ռենտգեն հետազոտություն
6 000 դր․Ողնաշարի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Կոնքի ռենտգեն հետազոտություն
10 000 դր․Ոսկրային տարիքի որոշում
6 000 դր․Ծնկան հոդի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Կոնքազդրային հոդի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Ուսահոդի հոդի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Ռենտգեն տնային պայմաններում
24 000 դր․Ռադիոլոգի օնլայն խորհրդատվություն
Բժիշկներ
Վարդան Մանուկյան
Հիմնադիր-տնօրեն բժիշկ-ռադիոլոգԿրթություն
- 2003-2009թթ․ ԵրՊԲՀ, ռազմաբժշկական ֆակուլտետ
- 2009-2010թթ․ նույն ֆակուլտետի ինտերնատուրան
- 2012-2014թթ․ ԵրՊԲՀ «ճառագայթային ախտորոշում», օրդինատուրա
Արման Սիմոնյան
ՌադիոլոգԿրթություն
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ճառագայթային ախտորոշում, 2025
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ինտերնատուրա, 2020
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, Մագիստրատուրա, 2019