Վահանաձև գեղձի սոնոգրաֆիա

Սոնոգրաֆիան վահանաձև գեղձի հիվանդությունների՝ խպիպի (զոբ), հանգույցների, ուռուցքների, աուտոիմուն թիրեոիդիտի հայտնաբերման լավագույն միջոց է:

Վահանաձև գեղձի վիճակը մարդու առողջության և լավ ինքնազգացման կարևոր գործոններից մեկն է: Հենց այդ օրգանն է, որը արտադրում է օրգանիզմի ամբողջ գործունեության վրա ազդող հորմոններ: Վերջիններիս պակասը կամ ավելցուկը առաջացնում են օրգանիզմի բոլոր համակարգերի աշխատանքի խափանում: Ահա թե ինչու  է կարևոր ժամանակին անցնել գերձայնային ախտորոշում, որը կարող է բժշկին ահազանգել շեղումների մասին նույնիսկ այն դեպքերում, երբ պաթոլոգիայի ակնհայտ արտահայտումներ չեն նկատվում:

Վահանագեղձի սոնոգրաֆիա

Վահանաձև գեղձի սոնոգրաֆիկ հետազոտությունը ներառում է վահանաձև գեղձի զույգ բլթերի, նեղուցի, հարվահանձև գեղձի բլթակների տեղակայման զոնաների և հարակից ավշային հանգույցների մանրակրկիտ ուսումնասիրություն փորձառու ՈՒՁՀ մասնագետի (բժիշկ-ռադիոլոգ) կողմից՝ ժամանակակից և էքսպերտային սարքով:

Սոնոգրաֆիայի տևողությունը: Հետազոտությունը տևում է 10-20 րոպե: Պացիենտները պետք է նախապես գրանցվեն, որպեսզի կարողանան ստանալ ծառայությունը առանց սպասելու.

Սոնոգրաֆիայի եզրակացության տրամադրման ձևը: Հետազոտության արդյունքները, ներառյալ նկարները և դրանց մեկնաբանությունները, կարող եք ստանալ թղթային կամ էլեկտրոնային եղանակներով՝ հայերեն կամ ռուսերեն լեզվով՝ ըստ պացիենտի ընտրության:

Սոնոգրաֆիայի նախապատրաստումը: Հետազոտման համար հատուկ նախապայմաններ առկա չեն, սակայն այս դեպքում՝ պարանոցի շրջանում սուր առաջացած ցավերի դեպքում, պացիենտները կարող են ներկայանալ արտահերթ, և սոնոգրաֆիան կիրականացվի առանց հերթի՝ հնարավորինս քիչ սպասելով:

Ե՞րբ է պետք կատարել վահանագեղձի սոնոգրաֆիա՝ գերձայնային կամ ուլտրաձայնային  հետազոտություն

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վահանագեղձը ազդում է օրգանիզմի բոլոր համակարգերի գործունեության վրա, խախտումների դրսևորումները կարող են լինել տարբեր: Բժիշկը ավելի հաճախ ուղեգրում է հետազոտման հետևյալ դեպքերում՝

  • վահանաձև գեղձի չափերի մեծացում (կարող է որոշվել բժշկի կողմից շոշափման կամ տեսողական զննման ընթացքում).
  • տվյալ շրջանի մաշկի կարմրություն.
  • ցավի զգացում և անհարմարավետություն թեթև սեղմելու ժամանակ.
  • ձայնի տեմբրի փոփոխում.
  • սրտի ռիթմի խանգարումների կամ սրտի հետ կապված այլ խնդիրների առաջացում.
  • վերջույթների այտուցներ.
  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում.
  • մազաթափություն.
  • քաշի կտրուկ ավելացում կամ կորուստ.
  • տագնապի անկառավարելի զգացողություն.
  • նյարդայնություն, գրգռականություն, լալկանություն.
  • վերջույթների դող.
  • հորմոնալ դեղամիջոցների կանոնավոր ընդունում.
  • առաջներում հայտնաբերված էնդոկրին հիվանդություններ.
  • վաղ դաշտանադադար կամ դաշտանային ցիկլի մշտական ուշացումներ կանանց մոտ:

Վահանագեղձի սոնոգրաֆիա կանխարգելիչ նպատակներով

Կանխարգելիչ նպատակով խորհուրդ է տրվում տարվա մեջ մեկ անգամ հետազոտել վահանաձև գեղձը (հատկապես՝ 45 տարեկանից հետո), նաև օնկոլոգիական հիվանդությունների հակման դեպքում:

  • Կանայք և աղջիկները ավելի հաճախ են կարիք ունենում վահանաձև գեղձի հետազոտման (տղամարդկանց հետ համեմատած):
  • Հղիության ընթացքում պետք է լինել ավելի զգոն և ոչ մի դեպքում չհրաժարվել սոնոգրաֆիայից, եթե բժիշկը ուղեգրում է այդ հետազոտության:

Վիտամեդ ԲԿ -ում ախտորոշում, բուժում և հսկում ենք՝ առաջնորդվելով միջազգային ուղեցույցներով։

Մեր կատարած հետազոտությունները կրկնելու կարիք չի լինում:

Վահանագեղձի սոնոգրաֆիայի արժեքը, գնացուցակ

Վահանաձև գեղձի սոնոգրաֆիա

8 000 դր․

Սոնոգրաֆիա

Կրծքագեղձերի սոնոգրաֆիա

12 000 դր․

Կանանց որովայնի օրգանների սոնոգրաֆիա

22 000 դր․

Հոդերի սոնոգրաֆիա

10 000 դր․

Հղիության սոնոգրաֆիա կամ պտղի սոնոգրաֆիա

20 000 դր․

Պտղի 3D սոնոգրաֆիա

20 000 դր․

Կանանց փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա

8 000 դր․

Տղամարդկանց որովայնի և փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա

10 000 դր․

Ամորձիների կամ փոշտի սոնոգրաֆիա

8 000 դր․

Տրանսռեկտալ սոնոգրաֆիա

20 000 դր․

Միզուղիների սոնոգրաֆիա

8 000 դր․

Թոքերի և պլևրալ ծոցերի սոնոգրաֆիա

Փափուկ հյուսվածքների սոնոգրաֆիա

6 000 դր․

Նեյրոսոնոգրաֆիա

7 000 դր․

Սոնոգրաֆիա տանը

10 000 դր․

Ներհեշտոցային սոնոգրաֆիա

12 000 դր․

Պարանոցի անոթների դուպլեքս

15 000 դր․

Ստորին վերջույթների դուպլեքս

15 000 դր․

Դուպլեքս տանը

24 000 դր․

Սկրինինգային սոնոգրաֆիա 1-ին եռամսայկում (11-13 շաբաթ + 6 օր)

Սկրինինգային սոնոգրաֆիա 2-րդ եռամսյակում (18-22 շաբաթում)

Սկրինինգային սոնոգրաֆիա 3-րդ եռամսյակում (30-34 շաբաթում)

Սեռի որոշում (12 շաբաթից սկսած)

Հղիության սոնոգրաֆիկ հաստատում (դաշտանի ուշացում 7 օր և ավել )

8 000 դր․

Ցերվիկոմետրիա

8 000 դր․

Ռադիոլոգի օնլայն խորհրդատվություն

Բժիշկներ

Վարդան Մանուկյան

Վարդան Մանուկյան

Հիմնադիր-տնօրեն բժիշկ-ռադիոլոգ

Կրթություն

  • 2003-2009թթ․ ԵրՊԲՀ, ռազմաբժշկական ֆակուլտետ
  • 2009-2010թթ․ նույն ֆակուլտետի ինտերնատուրան
  • 2012-2014թթ․ ԵրՊԲՀ «ճառագայթային ախտորոշում», օրդինատուրա
Արման Գեւորգի Սիմոնյան

Արման Սիմոնյան

Ռադիոլոգ

Կրթություն

  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ճառագայթային ախտորոշում, 2025
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ինտերնատուրա, 2020
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, Մագիստրատուրա, 2019
Ելենա Ղուլյան

Ելենա Ղուլյան

Ռադիոլոգ

Կրթություն

  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Բժիշկ-մասնագետի որակավորում (Կլինիկականօրդինատուրա), Մասնագիտացում՝ «Ճառագայթայինախտորոշում», 2017 – 2019
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Բժշկի որակավորում (Մագիստրատուրա), «Բուժական գործ», 2015 – 2017
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Բժշկագիտության բակալավրի աստիճան, Մասնագիտացում՝ «Բուժական գործ», 2010 – 2015
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.