Ոտնաթաթի ռենտգեն հետազոտություն
Ճշգրիտ ախտորոշում՝ քայլքի հարմարավետության և ոտնաթաթի առողջության համար

ՎիտաՄեդ բժշկական կենտրոնն առաջարկում է ոտնաթաթի թվային ռենտգեն հետազոտություն՝ օգտագործելով նորագույն սարքավորումներ։ Ոտնաթաթը բարդ կառուցվածք ունեցող օրգան է, որը կազմված է 26 ոսկրերից և բազմաթիվ հոդերից։ Ռենտգեն հետազոտությունը թույլ է տալիս արագ և արդյունավետ կերպով հայտնաբերել հենաշարժողական համակարգի այս հատվածի խնդիրները՝ սկսած վնասվածքներից մինչև դեֆորմացիաներ։
Ի՞նչ խնդիրների դեպքում է անհրաժեշտ դիմել ոտնաթաթի ռենգտեն հետազոտության
Ոտնաթաթի հետ կապված խնդիրները կարող են ազդել ողջ ողնաշարի և կեցվածքի վրա։ Դիմե՛ք հետազոտության, եթե նկատում եք հետևյալ ախտանիշները.
- Ցավ և այտուց. ցավոտ զգացողություններ քայլելիս կամ հանգստի վիճակում։
- Հարթաթաթություն. ոտնաթաթի կամարի իջեցում կամ քայլքի փոփոխություն։
- Ոսկրային «կոճեր» (Hallux Valgus). բթամատի շրջանում ոսկրային աճի կամ դեֆորմացիայի առկայություն։
- Կրնկախիթ. ցավ կրունկի շրջանում, հատկապես առավոտյան առաջին քայլերն անելիս։
- Վնասվածքներ. ոտնաթաթի ոլորում, հարված կամ կասկածելի կոտրվածք։
Ինչպե՞ս է իրականացվում ոտնաթաթի ռենտգենը
ՎիտաՄեդում հետազոտությունը կազմակերպվում է բուժառուի համար առավելագույն հարմարավետ պայմաններում։
- Ընթացքը. կախված նպատակից՝ հետազոտությունը կարող է կատարվել սովորական վիճակում կամ ծանրաբեռնվածությամբ (երբ պացիենտը կանգնած է), ինչը խիստ կարևոր է հարթաթաթության աստիճանը որոշելիս։
- Պրոյեկցիաներ. սովորաբար կատարվում է ուղիղ, կողմնային և թեք պրոյեկցիաներով՝ ամբողջական պատկեր ստանալու համար։
- Անվտանգություն. հետազոտվողի մարմնի մնացած հատվածները պաշտպանվում են կապարե հատուկ գոգնոցներով։
Ճառագայթման չափաքանակը
Մեր կենտրոնում կիրառվող թվային ռենտգենը նվազեցնում է ճառագայթային բեռը։
Ոտնաթաթի ռենտգենի էֆեկտիվ դոզան կազմում է մոտ 0.001 mSv։ Համեմատության համար՝ սա այնքան փոքր չափաքանակ է, որը մարդը բնական ճանապարհով ստանում է շրջակա միջավայրից ընդամենը մեկ օրվա ընթացքում։
Ինչո՞ւ ընտրել ՎիտաՄեդ բժշկական կենտրոնը
- Ապացուցողական մոտեցում. մենք առաջնորդվում ենք միջազգային բժշկական ստանդարտներով։
- Ճշգրիտ ախտորոշում. թվային պատկերները թույլ են տալիս տեսնել նույնիսկ մանրագույն ճաքերն ու հոդային փոփոխությունները։
- Փորձառու մասնագետներ. մեր ռադիոլոգները տրամադրում են մանրակրկիտ և գրագետ եզրակացություն կարճ ժամանակահատվածում։
Հաճախ տրվող հարցեր
- Որքա՞ն է տևում հետազոտությունը. ընդհանուր գործընթացը տևում է 10-15 րոպե։
- Ինչպե՞ս պատրաստվել. ոտնաթաթի ռենտգենի համար հատուկ պատրաստություն պետք չէ, պարզապես անհրաժեշտ է հանել կոշիկները և զարդերը։
- Արդյո՞ք կարելի է հետազոտել երեխաներին. այո՛, ՈՒՁՀ-ից հետո ռենտգենը հաջորդ ամենաանվտանգ մեթոդն է ոսկրային խնդիրները ախտորոշելու համար, երբ կան հստակ ցուցումներ։
- Ի՞նչ արժե ոտնաթաթի ռենտգեն հետազոտությունը ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում։ Ոտնաթաթի ռենտգեն հետազոտությունը ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում արժե 6000 ՀՀ դրամ։
Ապահովե՛ք Ձեր թեթև քայլքը և առողջ հենաշարժողական համակարգը։ Դիմե՛ք ՎիտաՄեդ բժշկական կենտրոնի մասնագետներին՝ ճշգրիտ հետազոտություն անցնելու համար։
Գնացուցակ
Ոտնաթաթի ռենտգեն հետազոտություն
6 000 դր․Ռենտգենաբանություն
Հոդերի ռենտգեն հետազոտություն
10 000 դր․Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն / թոքերի ռենտգեն
5 000 դր․Քթի հարակից խոռոչների ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Դաստակի ռենտգեն հետազոտություն
6 000 դր․Գանգի ռենտգեն հետազոտություն
6 000 դր․Ողնաշարի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Կոնքի ռենտգեն հետազոտություն
10 000 դր․Ոսկրային տարիքի որոշում
6 000 դր․Ծնկան հոդի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Կոնքազդրային հոդի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Ուսահոդի հոդի ռենտգեն հետազոտություն
8 000 դր․Ռենտգեն տնային պայմաններում
24 000 դր․Թոքերի ռենտգեն ֆլյուորոգրաֆիա
5 000 դր․Ռադիոլոգի օնլայն խորհրդատվություն
Բժիշկներ
Վարդան Մանուկյան
Հիմնադիր-տնօրեն բժիշկ-ռադիոլոգԿրթություն
- 2003-2009թթ․ ԵրՊԲՀ, ռազմաբժշկական ֆակուլտետ
- 2009-2010թթ․ նույն ֆակուլտետի ինտերնատուրան
- 2012-2014թթ․ ԵրՊԲՀ «ճառագայթային ախտորոշում», օրդինատուրա
Արման Սիմոնյան
ՌադիոլոգԿրթություն
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ճառագայթային ախտորոշում, 2025
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ինտերնատուրա, 2020
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, Մագիստրատուրա, 2019