ԷՆՄԳ - Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) ժամանակակից գործիքային հետազոտություն է, որը կիրառվում է պերիֆերիկ նյարդային համակարգի և մկանների աշխատանքի գնահատման համար։ 16 Մայիսի 2026, Շաբաթ,
ՎիտաՄեդ բժշկական կենտրոնը համալրվել է ուրոլոգիական ախտորոշիչ նոր սարքով, որը կոչվում է ուրոֆլոումետր:
Ուրոֆլոումետրիան հետազոտման գործիքային, ոչ ինվազիվ մեթոդ է, որը ցույց է տալից մեզի հոսքի արագությունը, տևողությունը և ծավալը։ Ուրալոգիական մի շարք հիվանդությունների ախտորոշման և հետագա բուժման տակտիկայի համար այն համարվում է ոսկե ստանդարտ։
Հետազոտման ժամանակ բուժառուն սեղմում է սարքի վրա գտվող «սկսել» կոճակը, որից սկսում է միզել սարքին ամրացված ձագարի մեջ, ավարտից հետո սեղմում է «ավարտ» կոճակը, որից հետո սարքը տպում է մեզի հոսքի գրաֆիկը, որտեղ երևում են վերը նշված բոլոր տվյալները։
Հետազոտությունը պետք է անցնել լիքը միզապարկով, որի համար կարելի է սկսելուց 1-2 ժամ առաջ խմել 2 բաժակ սովորական ջուր։
