ԿՐԾՔԱԳԵՂՁԵՐԻ ՍՈՆՈԳՐԱՖԻԱ (ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ), ԳՆԱՑՈՒՑԱԿ

28 Ապրիլի 2023, ՈՒրբաթ
ԿՐԾՔԱԳԵՂՁԵՐԻ ՍՈՆՈԳՐԱՖԻԱ (ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ), ԳՆԱՑՈՒՑԱԿ

Կրծքագեղձի ՈՒՁՀ (ուլտրաձայնային հետազոտություն, սոնոգրաֆիա)


Կրծքագեղձերի սոնոգրաֆիկ հետազոտությունը ներառում է զույգ կրծքագեղձերը, հարակից փափուկ հյուսվածքները, անութափոսերը, վեր և ստորանրակային ավշային հանգույցների մանրակրկիտ հետազոտումը, որ իրականացվում է փորձառու ՈՒՁՀ մասնագետի (բժիշկ-ռադիոլոգ) կողմից՝ ժամանակակից և էքսպերտային սարքով:

Տևողությունը: Հետազոտությունը տևում է 20-40 րոպե: Պացիենտները պետք է նախապես գրանցվեն, որպեսզի կարողանան ստանալ ծառայությունը առանց սպասելու:

Սոնոգրաֆիայի եզրակացության տրամադրման ձևը: Հետազոտության արդյունքները, ներառյալ նկարները և դրանց մեկնաբանությունները, կարելի է ստանալ թղթային կամ էլեկտրոնային ձևով՝ հայերեն կամ ռուսերեն լեզվով՝ ըստ պացիենտի ընտրության:

Սոնոգրաֆիայի նախապատրաստումը: Հետազոտման համար հատուկ նախապայմաններ առկա չեն, սակայն չպլանավորված դեպքում, օրինակ՝ կրծքագեղձերի շրջանում սուր առաջացած ցավերի առկայության դեպքում, կարելի է ներկայանալ արտահերթ, և սոնոգրաֆիան կիրականացվի առանց հերթի՝ հնարավորինս քիչ սպասելով:
 

 

Երբ կատարել կրծքագեղձերի սոնոգրաֆիա, ուլտրաձայնային կամ ռենտգեն մամոգրաֆիկ հետազոտություններ․

 

  • Կրծքագեղձերի և թևատակերի գոյացությունների, պնդացած տեղամասերի շոշափման, ցանկացած տիպի դիսկոմֆորտի, օրինակ՝ այրոց, մրմռոց, ծակոցներ և ցավի զգացում
  • Մաշկի փոփոխության
  • Պտուկի ներքաշման
  • Պտուկից արտադրության
  • Ընտանեկան ծանրացած անմանեզի և նախկինում նկարագրված գոյացությունների դեպքերում։

 

Հետագա բուժման տեսակներից՝ ավելի ճիշտ և արդյունավետ են պրոֆիլակտիկ հետազոտությունները։

 

Բազմաթիվ աշխատանքներով ապացուցված է, որ պրոֆիլակտիկ հետազոտություններով հայտնաբերված քաղցկեղների մեծ մասը լինում են առաջին կամ երկրորդ փուլերում, որոնց դեպքում կանանց 5 և ավելի տարի ապրելու հավանականությունը հասնում է 98 և 90% համապատասխանաբար։ Որպեսզի պարզ լինի՝ խոսենք թվերով․ Առաջին փուլում հայտնաբերված քաղցկեղով 100 կնոջից 5 և ավելի տարի կապրի 98-ը, երկրորդ փուլում՝ 90-ը, երրորդ փուլում՝ 70-ը, չորրորդ փուլում միայն 25-ը։ Եզրակացությունը ակնհայտ է։ Եվ մեր հետազատության հիմնական նպատակը հենց քաղցկեղների հայտնաբերումն է։

 

 

Իսկ ո՞ր դեպքում անցնել ուլտրաձայնային, որ դեպքում՝ ռենտգեն մամոգրաֆիկ հետազոտություն

  • 40 տարեկանից ցածր կանայք և աղջիկները կրծքագեղձերի հետազոտությունը պետք է սկսեն ՈՒՁ մեթոդով, կրծքագեղձերի կառուցվածքից և չափերից կախված՝ երբեմն պետք է լինում նաև կատարել մամոգրաֆիկ հետազոտություն։
  • 40 տարեկանից բարձր կանայք պետք է սկսեն ռենտգեն մամոգրաֆիայով, իսկ անհրաժեշտության դեպքում, ռադիոլոգի խորհրդով, անցնեն նաև ՈՒՁՀ։

Կարևոր է նշել, որ ուլտրաձայնային հետազոտության արդյունքները խիստ կախված են ռադիոլոգի գործիքներից, ուշադրությունից և սարքի տեսակից։ Անհրաժեշտ է կրծքագեղձերը սկանավորել լայնաձիգ, երկայնաձիգ, ճառագայթային, հակաճառագայթային հարթություններով, որպեսզի ոչ մի սմ3 չմնա առանց սկանավորման։

 

Ի՞նչ անել՝ նվազեցնելու համար կրծքագեղձերի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը

  • Երեխաների կրծքով կերակրեք հնարավորինս երկար
  • Եղեք ֆիզիկապես ակտիվ
  • Հետևեք ձեր քաշին
  • Խուսափեք ծխախոտի ծխից, ալկոհոլի չարաշահումից, առանց բժշկի նշանակման հորմոնների ընդունումից և ավելորդ ճառագայթումից։

 

Կրծքագեղձերի սոնոգրաֆիայի գնացուցակ «ՎիտաՄեդ» ԲԿ-ում

Կրծքագեղձի սոնոգրաֆիա (ՈՒՁՀ) 12000 դրամ
Կանանց որովայնի, փոքր կոնքի օրգանների և կրծքագեղձի սոնոգրաֆիա 22000 դրամ
Կանանց փոքր կոնքի օրգանների, վահանաձև գեղձի,(հարվահանագեղձ), կրծքագեղձի կոմպլեքս սոնոգրաֆիա 27000 դրամ

 

Վարդան Մանուկյան

Վարդան Մանուկյան, Հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ

Վարդան Վովիկի Մանուկյան, ծնված 17․06․1986թ․ ՀՀ, ք․ Ստեփանավան

 

Կրթություն

  • 2003-2009թթ․ ԵրՊԲՀ, ռազմաբժշկական ֆակուլտետ
  • 2009-2010թթ․ նույն ֆակուլտետի ինտերնատուրան
  • 2012-2014թթ․ ԵրՊԲՀ «ճառագայթային ախտորոշում», օրդինատուրա

 

Աշխատանքային գործունեություն

  • 2010-2012թթ․ ՀՀ ՊՆ համար N զորամաս «բուժկետի բժիշկ-Բ/Ծ լեյտենանտ», «բուժկետի պետ Բ/Ծ ավագ լեյտենանտ»
  • 2014-2017թթ․ ՀՀ ՊՆ համար N զորամաս «Ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ-Բ/Ծ կապիտան»
  • 2017-2018թթ․ ՀՀ ՊՆ համար N-1 զորամաս «Ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ-Բ/Ծ մայոր»
  • 2018-2022թթ․«Վիտամեդ Պլյուս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ, 2018-2020թթ․ «Վիտասոլ Պլյուս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն
  • 2022-թ․«Վիտա Մեդ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ

 

Ռադիոլոգների Հայկական ասոցիացիայի-ASR, FMF-ի, ISOUG-ի, Եվրոպական Ռադիոլգիական ասոցիացիայի-ESOR անդամագրություններ

  • «FMF Advances in fetal Medicine Course»  սերտիֆիկատ» 3-4.12.2022թ․, Լոնդոն
  • «One day Focus: expert fetal ultrasound» 10.07.2021թ․, Կիև
  • «Fetal and neonatal neurosongraphy» 10.04.2022թ․, Կիև
  • «Российский Диагностический Саммит» 19-21.2021г., Մոսկվա
  • «Նյարդերի սոնոգրաֆիա և ցավի կառավորում ՈՒՁՀ հսկողությամբ» 22.10.2022թ․, Դիլիջան
  •  «Թոքերի ՈՒՁՀ» 03-14․10․2022թ․, Երևան
  • «Ռենտգենաբական ախտորոշման արդի մոտեցումներ» 25․01-12․02․2021թ․, Երևան,
  • «Ուլտրաձայնային ախտորոշման արդի մոտեցումներ» 07-25․12․2020թ․, Երևան,
  • «Առողջապահական կառավարման արդիական հարցեր, առողջապահական ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարում, բժշկական ծառայությունների որակի կառավարման հիմունքներ» 27․09․2021-24․02․2022թ․ առցանց
  • և այլն։

 

Մեր տնօրենի  կարգախոսն է՝ «Բուժախտորոշումը սկսում է բարևից»


Գրանցվել

Վերջին հրապարակումները

fluger