ՍՈՆՈԳՐԱՖԻԱ ՏԱՆԸ (ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ)
23 Հուլիսի 2024, Երեքշաբթի
Սիրելի՛ բուժառուներ, Վիտամեդ ԲԿ-ի փորձառու մասնագետ Վարդան Մանուկյանը իրականացնում է ՈՒՁՀ հետազոտություններ (սոնոգրաֆիա, էխո) նաև տնային պայմաններում (սոնոգրաֆիա տանը):
Ե՞րբ է անհրաժեշտ կատարել սոնոգրաֆիա տնային պայմաններում
Եթե Դուք կամ Ձեր հարազատը ունի տեղաշարժի սահմանափակում, ապա կարող եք օգտվել ուլտրաձայնային հետազոտությունից Ձեր իսկ տանը։ Բժիշկ-սոնոգրաֆիստը կմոտենա բարձրակարգ սոնոգրաֆիկ սարքավորումներով և կիրականացնի՝
- Ստորին, վերին վերջույթների և պարանոցի (էքստրակրանիալ) անոթների դուպլեքս
- Կանանց որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա
- Տղամարդկանց որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ (սոնոգրաֆիա)
- Մեծ և փոքր հոդերի սոնոգրաֆիա
- Վահանաձև և հարվահանաձև գեղձերի սոնոգրաֆիա (ՈՒՁՀ)
- Կանանց և տղամարդկանց միզասեռական համակարգի սոնոգրաֆիա
- Պարանոցի օրգանների կոմպլեքս (վահանաձև և հարվահանաձև գեղձեր, թքագեղձեր, ավշային հանգույցներ) հետազոտություններ ՈՒՁՀ
Սոնոգրաֆիայի տանը ծառայության արժեքը՝ 24.000 դրամ:
Վիտամեդ ԲԿ –ում մենք ախտորոշում, բուժում և հսկում ենք՝ առաջնորդվելով միջազգային ուղեցույցներով։
Մեր կատարած սոնոգրաֆիայից հետո հետազոտությունը կրկնելու կարիք չի լինում:

Վարդան Մանուկյան, Հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ
Վարդան Վովիկի Մանուկյան, ծնված 17․06․1986թ․ ՀՀ, ք․ Ստեփանավան
Կրթություն
- 2003-2009թթ․ ԵրՊԲՀ, ռազմաբժշկական ֆակուլտետ
- 2009-2010թթ․ նույն ֆակուլտետի ինտերնատուրան
- 2012-2014թթ․ ԵրՊԲՀ «ճառագայթային ախտորոշում», օրդինատուրա
Աշխատանքային գործունեություն
- 2010-2012թթ․ ՀՀ ՊՆ համար N զորամաս «բուժկետի բժիշկ-Բ/Ծ լեյտենանտ», «բուժկետի պետ Բ/Ծ ավագ լեյտենանտ»
- 2014-2017թթ․ ՀՀ ՊՆ համար N զորամաս «Ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ-Բ/Ծ կապիտան»
- 2017-2018թթ․ ՀՀ ՊՆ համար N-1 զորամաս «Ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ-Բ/Ծ մայոր»
- 2018-2022թթ․«Վիտամեդ Պլյուս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ, 2018-2020թթ․ «Վիտասոլ Պլյուս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն
- 2022-թ․«Վիտա Մեդ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ
Ռադիոլոգների Հայկական ասոցիացիայի-ASR, FMF-ի, ISOUG-ի, Եվրոպական Ռադիոլգիական ասոցիացիայի-ESOR անդամագրություններ
- «FMF Advances in fetal Medicine Course» սերտիֆիկատ» 3-4.12.2022թ․, Լոնդոն
- «One day Focus: expert fetal ultrasound» 10.07.2021թ․, Կիև
- «Fetal and neonatal neurosongraphy» 10.04.2022թ․, Կիև
- «Российский Диагностический Саммит» 19-21.2021г., Մոսկվա
- «Նյարդերի սոնոգրաֆիա և ցավի կառավորում ՈՒՁՀ հսկողությամբ» 22.10.2022թ․, Դիլիջան
- «Թոքերի ՈՒՁՀ» 03-14․10․2022թ․, Երևան
- «Ռենտգենաբական ախտորոշման արդի մոտեցումներ» 25․01-12․02․2021թ․, Երևան,
- «Ուլտրաձայնային ախտորոշման արդի մոտեցումներ» 07-25․12․2020թ․, Երևան,
- «Առողջապահական կառավարման արդիական հարցեր, առողջապահական ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարում, բժշկական ծառայությունների որակի կառավարման հիմունքներ» 27․09․2021-24․02․2022թ․ առցանց
- և այլն։
Մեր տնօրենի կարգախոսն է՝ «Բուժախտորոշումը սկսում է բարևից»
Գրանցվել