ՖԻԲՐՈՍԿՈՊԻԱ

23 Հուլիսի 2024, Երեքշաբթի
ՖԻԲՐՈՍԿՈՊԻԱ

Վիտամեդ բժշկական կենտրոնում գործում է Քիթ-կոկորդ-ականջաբանական ծառայություն, որի շրջանակներում իրականացվում է նաև ֆիբրոսկոպիա։

Ֆիբրոսկոպիան կամ Ֆիբրոէնդոսկոպիան լայն կիրառություն ունեցող հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել քթըմպանի, ըմպանի և կոկորդի կառուցվածքային առանձնահատկությունները :

 

Ֆիբրոսկոպիա հետազոտության ընթացքում հայտնաբերվում է 

 

  • խեցիների վիճակը (հատկապես հետին հատվածների)
  • ադենոիդային հյուսվածքի գերաճը
  • քթըմպանի տարբեր նորագոյացությունների առկայությունը
  • կոկորդի տարբեր տեսակի ախտահարումները` ուռուցքներ, բորբոքային հիվանդություններ, արյունազեղումներ և տրավմաներ, օտար մարմիններ և այլն…

 

Ֆիբրոսկոպիան հնարավորություն է տալիս հայտնաբերել ադենոիդային վեգիտացիայի 3 աստիճանները և թույլ է տալիս պարզել՝ կա՞ արդյոք վիրահատական միջամտության կարիք:

Եթե հիվանդները գանգատվում են ձայնի կորստից, խռպոտությունից կամ երկարատև ձայնի բացակայությունից, որը նույնպես կարիք ունի ֆիբրոսկոպիկ հետազոտության, որի միջոցով էլ երևում է արդյոք ամեն ինչ նորմալ է ձայնալարերի հետ:

Ֆիբրոսկոպիան անցավ հետազոտման եղանակ է, ինֆորմատիվ է և հնարավորություն է տալիս խուսափել հետագա բարդություններից։

 

Վիտամեդ ԲԿ -ում քիթ-կոկորդ-ականջաբանական հիվանդություններն ախտորոշում, բուժում և հսկում ենք՝ առաջնորդվելով միջազգային ուղեցույցներով։

Մեր հետազոտությունները չեն կրկնում:

 

Հայկ Ղազարյան

Հայկ Ղազարյան, Քիթ-կոկորդ-ականջաբան

Հայկ Պետիկի Ղազարյան, ծնված 21․04․1991թ․

 

Կրթություն

 

  • Երևանի Մխիթար  հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ, 2007-2012թթ․
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի մագիստրատուրա, 2012-2014թթ.  
  • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Քիթ-կոկորդ-ականջաբանություն մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրա, 2015-2018թթ․

 

Մասնագիտական գործունեություն

 

  • Քիթ-կոկորդ ականջաբան, «Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ», Վարդենիս, Գեղարքունիքի մարզ, 2018-2020թթ.
  • Քիթ-կոկորդ ականջաբան, «Վիտա Մեդ» ԲԿ, 2022թ.-ից առ այսօր

 

Վերապատրաստումներ 

                                       

  • «Քթի պլաստիկայի բաց և փակ եղանակները, առաջնային և երկրորդային ռինոպլաստիկա» թեմայով, Երևան, Հայաստան 2022թ․
  • Քթի հարակից ծոցերի և գանգի հիմի էնդոսկոպիկ վիրաբուժության դասընթաց, Մոսկվա, ՌԴ, նոյեմբեր 2021թ.
  • «IFOS Քիթ-կոկորդ-ականջաբանության համաշխարհային կոնգրես», Փարիզ, Ֆրանսիա, 2017թ.

Գրանցվել

Վերջին հրապարակումները

fluger