ԹՈՔԵՐԻ ՌԵՆՏԳԵՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՖԼՅՈՒՐՈԳՐԱՖԻԱ

02 Հոկտեմբերի 2024, Չորեքշաբթի
ԹՈՔԵՐԻ ՌԵՆՏԳԵՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՖԼՅՈՒՐՈԳՐԱՖԻԱ

Թոքերի ռենտգեն ախտորոշում, Ֆլյուորոգրաֆիա

 

Հաշվի առնելով բնակչության շրջանում թոքերի քաղցկեղի, թոքերի տուբերկուլոզի հիվանդացության վիճակագրական տվյալները՝ երբեմն անհրաժեշտ է լինում իրականացնել կրծքավանդակի ռենտգեն հետազոտության մասսայական կամ սկրինինգալային մեթոդը՝ ֆլյուորոգրաֆիան կամ թվային ռենտգեն հետազոտությունը:

Ֆլյուրոգրաֆիան կրծքավանդակի օրգանների հետազոտման արագ և հուսալի մեթոդ է, որը հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝

  • թոքերի տարատեսակ հիվանդությունները (տուբերկուլոզ, սարկոիդոզ, թոքաբորբ, պլևրիտ, կիստա և այլ գոյացություններ).
  • սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ.
  • միջնորմի հիվանդություններ.
  • կրծքավանդակի ոսկրային համակարգի հիվանդություններ:

 

Գերժամանակակից սարքի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ պատկերն էկրանին ստանալու ժամանակ հետազոտվողը ճառագայթվում է 10 անգամ ավելի քիչ, քան թաղանթային ֆլյուրոգրաֆիայի դեպքում։

Գերհզոր սարքն ունի մոխրագույնի 256 երանգ, որի շնորհիվ համակարգչային ֆիլտրերի միջոցով ապահովում է պատկերի բարձր որակ, որն անմիջապես արտացոլվում է էկրանին, և հատուկ համակարգչային ծրագրի օգնությամբ հնարավոր է մեծացնել պատկերը կամ փոփոխել դրա երանգավորումն՝ օրգանն առավել մանրամասն ուսումնասիրելու համար՝ այդպիսով մեծացնելով հիվանդության ճանաչումը:

Թվային պատկերներն անորոշ ժամանակով կարող են պահվել կրիչի վրա, ինչը կարևոր է հիվանդության զարգացումը կամ բուժման արդյունավետությունը վերահսկելու համար:

 

Այսպիսով, կարելի է ընդգծել թվային ֆլյուորոգրաֆիայի հիմնական առավելությունները՝

 

  • հետազոտվողը ստանում է ճառագայթման նվազագույն չափաբաժին.
  • հետազոտության պատասխանը կարելի է ստանալ անմիջապես, ընդ որում պատասխանը կարող է տրամադրվել պացիենտին սկավառակով.
  • հետազոտությունը ավելի քիչ ծախսատար և  ավելի քիչ աշխատատար է:

 

 

Թոքերի ռենտգեն հետազոտություն գնացուցակ ՎիտաՄեդ ԲԿ-ում

 

Թոքերի կամ կրծքավանդակի օրգանների ռենտգեն (1պր) 3.000 դրամ
Թոքերի կամ կրծքավանդակի օրգանների ռենտգեն (2պր) 5.000 դրամ
Ռենտգեն տնային պայմաններում 24.000 դրամ

 

 

Վարդան Մանուկյան

Վարդան Մանուկյան, Հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ

Վարդան Վովիկի Մանուկյան, ծնված 17․06․1986թ․ ՀՀ, ք․ Ստեփանավան

 

Կրթություն

  • 2003-2009թթ․ ԵրՊԲՀ, ռազմաբժշկական ֆակուլտետ
  • 2009-2010թթ․ նույն ֆակուլտետի ինտերնատուրան
  • 2012-2014թթ․ ԵրՊԲՀ «ճառագայթային ախտորոշում», օրդինատուրա

 

Աշխատանքային գործունեություն

  • 2010-2012թթ․ ՀՀ ՊՆ համար N զորամաս «բուժկետի բժիշկ-Բ/Ծ լեյտենանտ», «բուժկետի պետ Բ/Ծ ավագ լեյտենանտ»
  • 2014-2017թթ․ ՀՀ ՊՆ համար N զորամաս «Ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ-Բ/Ծ կապիտան»
  • 2017-2018թթ․ ՀՀ ՊՆ համար N-1 զորամաս «Ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ-Բ/Ծ մայոր»
  • 2018-2022թթ․«Վիտամեդ Պլյուս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ, 2018-2020թթ․ «Վիտասոլ Պլյուս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն
  • 2022-թ․«Վիտա Մեդ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ

 

Ռադիոլոգների Հայկական ասոցիացիայի-ASR, FMF-ի, ISOUG-ի, Եվրոպական Ռադիոլգիական ասոցիացիայի-ESOR անդամագրություններ

  • «FMF Advances in fetal Medicine Course»  սերտիֆիկատ» 3-4.12.2022թ․, Լոնդոն
  • «One day Focus: expert fetal ultrasound» 10.07.2021թ․, Կիև
  • «Fetal and neonatal neurosongraphy» 10.04.2022թ․, Կիև
  • «Российский Диагностический Саммит» 19-21.2021г., Մոսկվա
  • «Նյարդերի սոնոգրաֆիա և ցավի կառավորում ՈՒՁՀ հսկողությամբ» 22.10.2022թ․, Դիլիջան
  •  «Թոքերի ՈՒՁՀ» 03-14․10․2022թ․, Երևան
  • «Ռենտգենաբական ախտորոշման արդի մոտեցումներ» 25․01-12․02․2021թ․, Երևան,
  • «Ուլտրաձայնային ախտորոշման արդի մոտեցումներ» 07-25․12․2020թ․, Երևան,
  • «Առողջապահական կառավարման արդիական հարցեր, առողջապահական ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարում, բժշկական ծառայությունների որակի կառավարման հիմունքներ» 27․09․2021-24․02․2022թ․ առցանց
  • և այլն։

 

Մեր տնօրենի  կարգախոսն է՝ «Բուժախտորոշումը սկսում է բարևից»


Գրանցվել

Վերջին հրապարակումները

fluger