ՌԵՆՏԳԵՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ՎԻՏԱՄԵԴ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

15 Հունվարի 2025, Չորեքշաբթի
ՌԵՆՏԳԵՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ ՎԻՏԱՄԵԴ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ռենտգեն ախտորոշում 


Ռենտգեն հետազոտությունը  բժշկական հետազոտության, ճառագայթային ախտորոշման  ավանդական, անցավ, մեծ ինֆորմատիվությամբ մեթոդ է, որը թույլ է տալիս արագ և ճշգրիտ ախտորոշել բավականին մեծ խումբ հիվանդություններ՝ կապված թոքերի մի շարք հիվանդությունների, էթի հարակից խոռոչների՝ հիմնականում բորբոքային հիվանդությունների, գանգի ոսկերի, ողնաշարի բոլոր հատվածների՝ սկոլիոզի և կիֆոզի, ողնաշարի դիստրոֆիկ-դեգեներատիվ հիվանդությունների, պոչուկի հիմնականում տրավմատիկ փոփոխությունների, կոնքի ոսկրերի և  իլեոսակրալ հոդավորումների, կոնքազդրային հոդերի, ծնկան հոդի, ուսահոդի, արմնկային հոդի, սրունք-թաթային հոդի, ոտնաթաթի, ոտնաթաթի ռենտգեն հետազոտություն հարթաթաթության, դաստակի ռենտգեն հետազոտում ոսկրային տարիքի  և այլ փոփոխությունների և հիվանդությունների ռենտգեն ախտանիշների վաղ հայտնաբերման համար.

Ռենտգեն սարքը բաղկացած է մի քանի կոմպոնենտներից, որոնցից առաջինը ռենտգեն ճառագայթի աղբույրն է՝ այսպես կոչված ռենտգեն խողովակը, որը  գեներացում է ռենտգենյան ճարագայթներ, 2-րդ կոմպոնենտը ռենտգենյան ճառագայթերի ընդունող դետեկտորն է, որը նախկինում համարվում էր հատուկ քիմիական բաղադրությամբ պատված թաղանթը, որի քիմական մշակումից հետո ստացվում է ռենտգենյան նկարը, որը ժամանակակից սարքերում՝ թվային ռենտգեն սարքերում փոխարինված է հարթ պանելայի դետեկտորով, որի ներսում առկա դետեկտորների ռենտգեն ճառագայթների ազդեցությամբ ֆիզիկական հատկությունների փոփոխությունների   հետևանքով ստացված տվյալները սարքի երրորդ կոմպոնենտում՝ օպերացիոն բլոկում ենթառկվում է համակարգչային մշակման՝ արդյունքում սարքի չորրորդ կոմպոնենտում՝ մոնիտորին ստացվում են թվային նկարներ, որոնք հնարավոր է և’ տպել, և’ ուղարկել տրածության վրա, և’ արխիվացնել ցանկացած էլեկտրոնային կրիչում, ինչպես նաև կատարել չափումներ և այլ նշումներ:  

1. Ռենտգեն  սարքերը դասակարգվում են ըստ իրենց ֆունկցիոնալ հնարավորությունների, 1.  Ռենգեն գրաֆիայի սարքավորումներ, որոնցով ստանում ենք նկարներ՝ լինի թվային կամ անալոգային

2. Ռենտգեն սկոպիայի սարքավորումներ, որոնցով հատուկ ֆլյուրեսցենտային էկրանից սատցված տվյալները կարելի է մանիտորների միջոցով դիտել «ժամանակի մեջ» ռեժիմով։ Նույն այս ռեժիմով աշխատում են նաև կորոնարոգրաֆիայի, տրավմատոլոգիայի և այլ ինտերվենցիան պրոցեդուրաների ժամանակ կիրառվող ասպես կոչված «Էոպները»։ 

Կոնտրաստային նյութերով ռենտգեն հետազոտություններ կարելի է իրականացնել և’ ռենտգեն գրաֆիայի և’ ռենտգեն սկոպիայի ժամանակ, օրինակ աղեստամոսային տրակտի, միզուղիների, արգանդի և արգանդափողերի և այլ օրգանների գնահատման համար։ 

2-րդ դասակարգումը վերաբերում է ռենտգեն սարքի մեկ տեղից մյուս տեղ, տեղափոխոելու հնարավորությանը, որոնք լինում են ստացիոնար և  դյուրակիր։ Դյուրակիր սարքով  իրակացվում է  տեղաշարժման սահմանափակումներ ունեցող բուժառուների հետազոտում իրենց մահճակալի մոտ, օրինակ ռենտգեն հետազոտություն տնային պայմաններում, ռենտգեն հետազոտություն պալիատիվ բժշկության հաստատություններում, ռենտգեն հետազոտություն խնամքի կենտրոններում և նաև վիրահատարաններում։ 

 

Ռենտգեն  Վիտամեդ բժշկական կենտրոնի բոլոր մասնաճյուղերում

Վիտամեդ բժշկական կետրոնների Երևանի, մասնաճյուղում  առկա են և դրյուրակիր և ստացիոնար սարքավորումներ, իսկ Չարենցավանի և Ստեփանավանի մասնաճյուղերում միայն դրյուրակիր, որոնցով հնարավոր է իրականացնել պրակտիկորեն բոլոր վերը նշված հատվածների ռենտգեն հետազոտություն կամ ռենտգենոգրաֆիա, միջազգային ստանդարտներին համապատասխան, և ոչ պակաս կարևոր՝ մատչելի արժեքներով,  ինչպես մեր կարգախոսն է հուշում <<ճշգրիտ ախտորոշում և բուժում հասանելի բոլորին>>։ 

 

Ռենտգեն գնացուցակ

Հ/Հ

Հետազոտման հատված

արժեք

արժույթ

1

Թոքերի ռենտգեն հետազոտություն 1 պր․

3000

դրամ

2

Թոքերի ռենտգեն հետազոտություն 2 պր․

5000

դրամ

3

Քթի հարակից խոռոչների ռենտգեն հետ․ 2 պր․

8000

դրամ

4

Գանգի ոսկրերի կամ գլխի ռենտգեն հետ․ 2 պր․

6000

դրամ

5

Ողնաշարի ռենտգեն հետ․ 1 հատված  2 պր․

8000

դրամ

6

Պոչուկի ռենտգեն հետազոտություն 2 պր․

6000

դրամ

7

Կոնքի ռենտգեն հետազոտություն 2 պր․

10000

դրամ

8

Իլեոսակրալ ռենտգեն հետազոտություն 2 պր․

10000

դրամ

9

Կոնքազդրային հոդիռենտգեն հետ․ 2 պր․

8000

դրամ

10

Ծնկան հոդի ռենտգեն հետազոտություն 2 պր․

8000

դրամ

11

Ուսահոդի ռենտգեն հետազոտություն 2 պր․

8000

դրամ

12

Արմանկային հոդի ռենտգեն հետազոտություն 2 պր․

6000

դրամ

13

Սրունք-թաթային հոդի ռենտգեն հետ 2 պր․

6000

դրամ

14

Ոտնաթաթի ռենտգեն հետազոտություն 2 պր․

6000

դրամ

15

Դաստակի ռենտգեն հետազոտություն 2 պր․

6000

դրամ

16

Շարժական Ռենտգեն Տանը  1 հատված

24000

դրամ

 

Վերջում ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ ռենտգեն հետազոտությունը ճառագայթային  հետազոտման մեթոդ է,  որի կրառումը ունի որոշակի սահմանափակումներ և հակացուցումներ, բայց  շատ դեպքերում համարվում է գործիքային հետազոտման  առաջնային մեթոդ։

 

 

Վարդան Մանուկյան

Վարդան Մանուկյան, Հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ

Վարդան Վովիկի Մանուկյան, ծնված 17․06․1986թ․ ՀՀ, ք․ Ստեփանավան

 

Կրթություն

  • 2003-2009թթ․ ԵրՊԲՀ, ռազմաբժշկական ֆակուլտետ
  • 2009-2010թթ․ նույն ֆակուլտետի ինտերնատուրան
  • 2012-2014թթ․ ԵրՊԲՀ «ճառագայթային ախտորոշում», օրդինատուրա

 

Աշխատանքային գործունեություն

  • 2010-2012թթ․ ՀՀ ՊՆ համար N զորամաս «բուժկետի բժիշկ-Բ/Ծ լեյտենանտ», «բուժկետի պետ Բ/Ծ ավագ լեյտենանտ»
  • 2014-2017թթ․ ՀՀ ՊՆ համար N զորամաս «Ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ-Բ/Ծ կապիտան»
  • 2017-2018թթ․ ՀՀ ՊՆ համար N-1 զորամաս «Ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ-Բ/Ծ մայոր»
  • 2018-2022թթ․«Վիտամեդ Պլյուս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ, 2018-2020թթ․ «Վիտասոլ Պլյուս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն
  • 2022-թ․«Վիտա Մեդ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ

 

Ռադիոլոգների Հայկական ասոցիացիայի-ASR, FMF-ի, ISOUG-ի, Եվրոպական Ռադիոլգիական ասոցիացիայի-ESOR անդամագրություններ

  • «FMF Advances in fetal Medicine Course»  սերտիֆիկատ» 3-4.12.2022թ․, Լոնդոն
  • «One day Focus: expert fetal ultrasound» 10.07.2021թ․, Կիև
  • «Fetal and neonatal neurosongraphy» 10.04.2022թ․, Կիև
  • «Российский Диагностический Саммит» 19-21.2021г., Մոսկվա
  • «Նյարդերի սոնոգրաֆիա և ցավի կառավորում ՈՒՁՀ հսկողությամբ» 22.10.2022թ․, Դիլիջան
  •  «Թոքերի ՈՒՁՀ» 03-14․10․2022թ․, Երևան
  • «Ռենտգենաբական ախտորոշման արդի մոտեցումներ» 25․01-12․02․2021թ․, Երևան,
  • «Ուլտրաձայնային ախտորոշման արդի մոտեցումներ» 07-25․12․2020թ․, Երևան,
  • «Առողջապահական կառավարման արդիական հարցեր, առողջապահական ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարում, բժշկական ծառայությունների որակի կառավարման հիմունքներ» 27․09․2021-24․02․2022թ․ առցանց
  • և այլն։

 

Մեր տնօրենի  կարգախոսն է՝ «Բուժախտորոշումը սկսում է բարևից»


Գրանցվել

Վերջին հրապարակումները

fluger