ՌԵՆՏԳԵՆ ՏԱՆԸ (ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ), ՇԱԲԱԹԸ 7 ՕՐ

18 Փետրվարի 2025, Երեքշաբթի
ՌԵՆՏԳԵՆ ՏԱՆԸ (ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ), ՇԱԲԱԹԸ 7 ՕՐ

Շարժական ռենտգեն՝ տնային պայմաններում ռենտգեն ախտորոշման համար


Շարժական ռենտգեն ծառայությունը՝ ռենտգեն տանը կամ տնային պայմաններում, ռենտգեն հետազոտման նույն մեթոդն է, որն իրականացվում է ավելի դյուրակիր, այսինքն՝ շարժական ռենտգեն սարքով, ունի նույն ինֆորմատիվությունը՝ համեմատած ստացիոնար ռենտգեն սարքավորումների հետ։ ՎիտաՄեդ բժշկական կենտրոնում շարժական ռենտգեն սարքը նույնպես թվային է և արտադրված 2024թ․-ին, ունի հատուկ դյուրակիր եռոտանի կախիչ, որը հնարավորություն է տալիս նույնիսկ տան պայմաններում ստանալ որակյալ և ստատիկ ռենտգեն նկար, որով կարողանում ենք անմիջապես տանը կատարել եզրակացություն և ինֆորմացիան թվային տարբերակով փոխանցել բուժող բժշկին ու պացիենտին։ Տնային պայմաններում նույնպես, մեր ռենտգեն հետազոտությունը թույլ է տալիս արագ և ճշգրիտ ախտորոշել բավականին մեծ խումբ հիվանդություններ՝ կապված թոքերի, գանգի ոսկերի, ողնաշարի դիստրոֆիկ-դեգեներատիվ հիվանդությունների, կոնքի ոսկրերի և  իլեոսակրալ հոդավորումների, կոնքազդրային հոդերի, ծնկան հոդի, ուսահոդի, արմնկային հոդի, սրունք-թաթային հոդի, ոտնաթաթի, քթի հարակից խոռոչների՝ հիմնականում բորբոքային հիվանդությունների  և այլ։

 

Շարժական ռենտգեն սարքը կարող է անհրաժեշտ լինել տան պայմաններում, պալիատիվ բժշկության կենտրոններում, վերականգնողական կենտրոններում, խնամքի տներում, այլ բժշկական հաստատություններում, որոնք չունեն կամ տվյալ պահին անսարք է իրենց ռենտգեն սարքավորումը, վիրահատարաններում՝ որոշ հնարավոր բարդություններից ելնելով և այլ պայմաններում։ 

 

Շարժական ռենտգեն սարքը նույնպես բաղկացած է մի քանի կոմպոնենտներից, որից առաջինը ռենտգեն ճառագայթի աղբույրն է՝ այսպես կոչված ռենտգեն խողովակը, որը գեներացում է ռենտգենյան ճարագայթներ, 2-րդ կոմպոնենտը ռենտգենյան ճառագայթերի ընդունող դետեկտորն է, երրորդ և չորրորդ կոմպոնենտներում՝ նոուտբուկի մոնիտորին ստացվում են թվային նկարներ, որոնք հնարավոր է և’ տպել, և’ ուղարկել տարածության վրա, և’ արխիվացնել ցանկացած էլեկտրոնային կրիչում, ինչպես նաև կատարել չափումներ և այլ նշումներ:  

 

Շարժական ռենտգեն Երևանում, Ստեփանավանում, Չարենցավանում

 

ՎիտաՄեդ բժշկական կետրոնների շարժական ռենտգեն հետազոտությունը հասանելի է Երևանի, Աշտարակի, Աբովյանի, Եղվարդի, Արտաշատի, Էջմիածնի, Նոր Հաճնի, Բյուրեղավանի, Արզնու, Ստեփանավանի, Չարենցավանի և այլ քաղաքների ու գյուղերի պացիետների համար։

Երևան քաղաքում շարժական ռենտգեն հետազոտությունը՝ ձեր տանը, այլ բուժկենտրոնում  կամ վերականգնողական կենտրոններում, 1 հատվածը կարժենա 24000դրամ։ 

 

Վերջում ցանկանում ենք նշել, որ ռենտգեն հետազոտությունը ճառագայթային  հետազոտման մեթոդ է,  որի կիրառումը ունի որոշակի սահմանափակումներ և հակացուցումներ, բայց  շատ դեպքերում համարվում է գործիքային հետազոտման  առաջնային մեթոդ։

 

Վարդան Մանուկյան

Վարդան Մանուկյան, Հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ

Վարդան Վովիկի Մանուկյան, ծնված 17․06․1986թ․ ՀՀ, ք․ Ստեփանավան

 

Կրթություն

  • 2003-2009թթ․ ԵրՊԲՀ, ռազմաբժշկական ֆակուլտետ
  • 2009-2010թթ․ նույն ֆակուլտետի ինտերնատուրան
  • 2012-2014թթ․ ԵրՊԲՀ «ճառագայթային ախտորոշում», օրդինատուրա

 

Աշխատանքային գործունեություն

  • 2010-2012թթ․ ՀՀ ՊՆ համար N զորամաս «բուժկետի բժիշկ-Բ/Ծ լեյտենանտ», «բուժկետի պետ Բ/Ծ ավագ լեյտենանտ»
  • 2014-2017թթ․ ՀՀ ՊՆ համար N զորամաս «Ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ-Բ/Ծ կապիտան»
  • 2017-2018թթ․ ՀՀ ՊՆ համար N-1 զորամաս «Ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ-Բ/Ծ մայոր»
  • 2018-2022թթ․«Վիտամեդ Պլյուս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ, 2018-2020թթ․ «Վիտասոլ Պլյուս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն
  • 2022-թ․«Վիտա Մեդ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ

 

Ռադիոլոգների Հայկական ասոցիացիայի-ASR, FMF-ի, ISOUG-ի, Եվրոպական Ռադիոլգիական ասոցիացիայի-ESOR անդամագրություններ

  • «FMF Advances in fetal Medicine Course»  սերտիֆիկատ» 3-4.12.2022թ․, Լոնդոն
  • «One day Focus: expert fetal ultrasound» 10.07.2021թ․, Կիև
  • «Fetal and neonatal neurosongraphy» 10.04.2022թ․, Կիև
  • «Российский Диагностический Саммит» 19-21.2021г., Մոսկվա
  • «Նյարդերի սոնոգրաֆիա և ցավի կառավորում ՈՒՁՀ հսկողությամբ» 22.10.2022թ․, Դիլիջան
  •  «Թոքերի ՈՒՁՀ» 03-14․10․2022թ․, Երևան
  • «Ռենտգենաբական ախտորոշման արդի մոտեցումներ» 25․01-12․02․2021թ․, Երևան,
  • «Ուլտրաձայնային ախտորոշման արդի մոտեցումներ» 07-25․12․2020թ․, Երևան,
  • «Առողջապահական կառավարման արդիական հարցեր, առողջապահական ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարում, բժշկական ծառայությունների որակի կառավարման հիմունքներ» 27․09․2021-24․02․2022թ․ առցանց
  • և այլն։

 

Մեր տնօրենի  կարգախոսն է՝ «Բուժախտորոշումը սկսում է բարևից»


Գրանցվել

Վերջին հրապարակումները

fluger