ԱԼԵՐԳԻԿ ՌԻՆԻՏ. ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ, ԲՈՒԺՈՒՄԸ

26 Փետրվարի 2025, Չորեքշաբթի
ԱԼԵՐԳԻԿ ՌԻՆԻՏ. ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ, ԲՈՒԺՈՒՄԸ

Ի՞նչ է ալերգիկ ռինիտը


«Ռինիտ» բառը համընդհանուր տերմին է, որը մատնանշում է քթի անցուղիների բորբոքումը: Բորբոքման արդյունքում կարող են դիտվել մի շարք տհաճ ախտանիշներ, այդ թվում՝ փռշտոց, քոր, քթի փակվածություն, քթահոսություն և հետքթային լորձային հոսք (լորձի արտահոսքի զգացում կոկորդի հետին պատով):

Ռինիտի կարճատև դրվագները սովորաբար առաջանում են շնչառական ուղիների վիրուսային վարակների պատճառով, ինչպիսին է սովորական մրսածությունը:

Ալերգիկ ռինիտը առաջանում է օդում առկա մասնիկների նկատմամբ ալերգիկ բորբոքային ռեակցիայի պատճառով: Քրոնիկ (երկարատև) ռինիտը սովորաբար առաջանում է ալերգիայի հետևանքով, սակայն այն կարող է առաջանալ նաև որոշ դեղամիջոցների չափից ավելի օգտագործման հետևանքով, ինչպիսիք են անոթասեղմիչ սփրեյները:

 

Ո՞վքեր կարող են հիվանդանալ ալերգիկ ռինիտով

 

Ալերգիկ ռինիտով կարող են հիվանդանալ ցանկացած տարիքի մարդիկ, մարդկության մոտավորապես 20%-ը ունի ալերգիկ ռինիտ: Զարգացման ռիսկը բարձր է ասթմա կամ էկզեմա ունեցող մարդկանց մոտ, ինչպես նաև ասթմայի կամ ալերգիկ ռինիտի ընտանեկան պատմություն ունեցող մարդկանց մոտ:

Ալերգիկ ռինիտը կարող է սկսվել ցանկացած տարիքում, թեև առաջին անգամ ախտանշաններն ի հայտ են գալիս մանկական կամ սեռահասունության շրջանում: Ախտանիշները հաճախ առավել սուր են արտահայտվում երեխաների և 30-40 տարեկան մարդկանց մոտ: Այնուամենայնիվ, ախտանիշների սրությունը հակված է փոխվել մարդու ողջ կյանքի ընթացքում: Որոշ մարդկանց մոտ լինում են ժամանակաշրջաններ, երբ նրանք ընդհանրապես չեն ունենում ախտանիշներ:

 

Որո՞նք են ալերգիկ ռինիտի առաջացման պատճառները

 

Ալերգիկ ռինիտի պատճառը քթի ռեակցիան է օդի փոքր մասնիկների նկատմամբ, որոնք կոչվում են ալերգեններ (նյութեր, որոնք առաջացնում են ալերգիկ ռեակցիա): Երբ ալերգենը հայտնվում է շնչառական ուղու ստորադիր հատվածներում, կարող է առաջացնել բրոնխների ալերգիկ բորբոքմամբ ուղեկցվող հիվանդություն՝ բրոնխիալ ասթմա, իսկ կոնտակտի մեջ մտնելով աչքերի լորձաթաղանթների հետ՝ ալերգիկ կոնյունկտիվիտ:

Իմունային համակարգը օրգանիզմը պաշտպանելով շնչառական ուղիներով ներթափանցած օտարածին, վնասակար տարրերից, օրինակ՝ բակտերիաներից, վիրուսներից և տոքսիններից, առաջացնում է ախտանիշներ, ինչպիսիք են՝ քթահոսություն, քթի խցանում, հետքթային լորձային հոսք, կոկորդի ցավ, ինչպես նաև ականջներում և աչքերում քոր: Ալերգիկ ռեակցիան կարող է ընթանալ նույնատիպ ախտանիշներով՝ ի պատասխան սովորաբար անվնաս հանդիսացող ալերգենների ներթափանցման։

Ալերգիկ ռինիտը կարող է լինել սեզոնային (առաջանում է տարվա որոշակի ժամանակահատվածներում) կամ շուրջտարյա (տարվա մեծ մաս ընթացքում):

Ալերգենները, որոնք առավել հաճախ առաջացնում են սեզոնային ալերգիկ ռինիտ, ներառում են ծառերի, խոտերի և մոլախոտերի ծաղկափոշին։

Շուրջտարյա ալերգիկ ռինիտ առաջացնող հիմնական ալերգեններն են՝ տան փոշու տիզը, խավարասերները, կենդանիների մաշկային թեփը և սնկերը (բորբոս):

 

Ինչպիսի՞ ախտանշաններ կարող են ի հայտ գալ ալերգիկ ռինիտի ժամանակ

 

Ալերգիկ ռինիտի ախտանիշները տարբերվում են անձից անձ: Թեև ռինիտ տերմինը վերաբերում է միայն քթի ախտանիշներին, շատ մարդիկ նաև ունենում են ակնային, կոկորդային և ականջային ախտանիշեր: Քունը նույնպես կարող է խանգարվել։ Ախտանիշները կարող են ներառել հետևյալը.

  • Քիթ – քթահոսք, քթի խցանում կամ փակվածություն, փռշտոց, քթի քոր, հետքթային լորձային հոսք, համի կորուստ, դեմքի ճնշում կամ ցավ:
  • Աչքեր – աչքերի կարմրություն, աչքերում ավազահատիկների զգացում, ստորին կոպերի մաշկի այտուց և մգացում՝ «ալերգիկ փայլ»)։
  • Կոկորդ և ականջներ – կոկորդի ցավ, խռպոտ ձայն, ականջներում աղմուկի և բաբախյունի զգացում, կոկորդի կամ ականջների քոր:
  • Քուն – բերանային շնչառություն, խռմփոց, հաճախակի արթնացումներ, ցերեկային հոգնածություն, բնականոն գործունեության խանգարում (օրինակ՝ աշխատունակության):

Հետքթային լորձային հոսքը, մշտական ​​քթի փակվածությունը և քնի հետ կապված խնդիրները հիմնականում դիտվում են շուրջտարյա ալերգիկ ռինիտի ընթացքում։

 

Ինպե՞ս ախտորոշել ալերգիկ ռինիտը

 

Ալերգենների և այլ հրահրող գործոնների նույնականացում – Ձեր բժիշկը ալերգենների և ալերգիկ ռինիտի այլ հրահրիչների բացահայտման համար կարող է ուղղել հետևյալ հարցերը՝

  • Կարո՞ղ եք հիշել, թե որտե՞ղ էիք և ի՞նչ էիք անում նախքան ախտանիշների սկիզբը (օրինակ՝ ժամանակ անցկացնել դրսում կամ կենդանիների շուրջ)
  • Նշե՛ք տարվա այն ժամանակը, որի ընթացքում դուք ախտանշաններ եք նկատել
  • Ուշադիր ուսումնասիրե՛ք ձեզ մշտապես շրջապատող միջավայրը՝ Ձեր տունը, աշխատավայրը, դպրոցը պոտենցիալ ալերգենների հայտնաբերման համար համար։
  • Ձեր բժիշկը կարող է առաջարկել մաշկի թեստավորում, եթե ձեր ախտանիշները չեն վերահսկվում դեղորայքի միջոցով, կամ եթե պարզ չէ, թե ինչն է դրանք առաջացնում:
  • Մաշկին անցկացվում են փոքր քանակությամբ տարբեր ալերգեններ և գնահատում, թե որոնք են ռեակցիա առաջացնում:
  • Մաշկային թեստերի հակացումցումների դեպքում իրականացվում է արյան միջոցով հետազոտություն, որոնք նույնպես մատչելի են և ինֆորմատիվ։

 

Ինչպե՞ս է իրականանում ալերգիկ ռինիտի բուժումը

Ալերգիկ ռինիտի բուժումը ներառում է ալերգենների և այլ հրահրող գործոնների ազդեցության նվազեցում՝ դեղորայքային թերապիայի հետ համատեղ: Մարդկանց մեծամասնության համար այս համակցված մոտեցումը կարող է արդյունավետորեն վերահսկել ախտանիշները, իսկ չկառավարվող կամ ծանր դեպքերում կարող է ալերգենային իմունոթերապիան:

1. Խուսափել ալերգեններից – Երբեմն մարդիկ կարող են վերահսկել իրենց ալերգիկ ռինիտը՝ պարզապես խուսափելով այն բաներից, որոնք առաջացնում են ախտանիշները: Օրինակ, եթե կատուների հետ խաղալիս են դրսևորվում ախտանիշները՝ փռշտոց և աչքերի քոր, ապա անհրաժեշտ է երկար ժամանակ սահմանափակել շփումը (որին մարդիկ գրեթե չեն համաձայնում) կամ քանի ժամ առաջ հակահիստամին ընդունել: Այնուամենայնիվ, ալերգեններից շատ ավելի դժվար է խուսափել: 

2. Ներքթային կորտիկոստերոիդային հիմքով ցողացիրներ - ​​Դեղորայքը նշանակվում է միայն բժշկի կողմից, հատուկ դեղաչափերով:

3. Օրալ հակահիստամիններ – դեղորայքը նշանակվում է միայն բժշկի կողմից, հատուկ դեղաչափերով:

4. Աչքի կաթիլներ – դեղորայքը նշանակվում է միայն բժշկի կողմից հատուկ, դեղաչափերով:

5. Դեկոնգեստանտները կամ անոթասեղմիչները հասանելի են նաև ցողացիրների տեսքով - դեղորայքը նշանակվում է միայն բժշկի կողմից հատուկ, դեղաչափերով:

6. Ներքթային լվացումներ ֆիզիոլոգիական կամ աղային լուծույթով - դեղորայքը նշանակվում է միայն բժշկի կողմից, հատուկ դեղաչափերով։ 

7. Ալերգենային իմունոթերապիա - Իմունոթերապիան ներառում է փորձ՝ փոխել մարդու իմունային համակարգի արձագանքը ալերգենների նկատմամբ: 

 

 

 

Զավեն Մկրտչյան

Զավեն Մկրտչյան, Ալերգոլոգ

Զավեն Մկրտչան, ծնված 22.09.1992թ.

 

Կրթություն

  • Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ, Ընդհանուր բժշկի որակավորում, 2010-2018թթ.
  • Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ կլինիկական իմունոլոգիայի եւ ալերգոլոգիայի
    ամբիոն, Կլինիկական օրդինատուրա, 2018-2020թթ.
  • Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ, Ասպիրանտուրա, ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար
    հետազոտությունների գիտակրթական կենտրոն, 2020-2024թթ.

 

Աշխատանքային գործունեություն

 

  • Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ, ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն, կրտսեր գիտաշխատող, 2023թ.-ից մինչ այժմ
  • «Դավիդյանց» պոլիկլինիկա, ալերգոլոգ, 2022թ.-ից մինչ այժմ
  • «ՎիտաՄեդ» ԲԿ, 2022թ.-ից մինչ այժմ

 

Հրապարակումներ

ՆԱԽԱԾՆՆԴՅԱՆ ԻՄՈՒՆ-ԿԱԽՅԱԼ ԿԵՆՍԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱԽՏԱԾԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՈՒՏԻԶՄԻ ՍՊԵԿՏՐԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎՐԱ


Գրանցվել

Վերջին հրապարակումները

fluger