ՕՋԱԽԱՅԻՆ ՆԵՅՐՈԴԵՐՄԻՏ

03 Մայիսի 2025, Շաբաթ
ՕՋԱԽԱՅԻՆ ՆԵՅՐՈԴԵՐՄԻՏ

Օջախային նեյրոդերմիտը մաշկային հիվանդություն է, որը միաժամանակ ունի նյարդային և ալերգիկ բնույթ։ Հիվանդությունը քրոնիկական է՝ ընթանում է սրացումներով և ռեմիսիաներով( ախտադադարներով): Հանդիպում է բնակչության 1,5%-ի շրջանում, ավելի հաճախ կանանց մոտ քան տղամարդկանց։

 

Օջախային նեյրոդերմիտի առաջացման մեխանիզմը վերջնականապես պարզված չէ, սակայն կարևոր նշանակություն ունեն ժառանգական նախատրամադրվածությունը, ալերգիկ և նյարդաբանական ռեակցիաները։

 

Կլինիկորեն դրսևորվում է քորով, առաջանում են առողջ մաշկից տարբերվող կլորավուն օջախներ, որոնք պատված են փոքրիկ քորվող հանգուցիկներվ և ունեն յուրահատուկ փայլուն տեսք։ Համեմատած առողջ մաշկի՝ օջախներում մաշկի մակերևութապատկերը ավելի արտահայտված է։

 

Օջախային նեյրոդերմիտի բուժումը բազմակոմպոնենտ է, կարող է ներառել հետևյալ բաղադրիչները՝

  • Առողջ ապրելակերպի վարում
  • Կոպիտ և վնասող հագուստի բացառում
  • Հակահիստամինային միջոցներ՝ քորը նվազեցնելու համար
  • Տեղային գլյուկոկորտիկոստերոիդներ, խոնավացնող միջոցներ և այլն։

Վերջին հրապարակումները

fluger