ՀԻՊՈԹԻՐԵՈԶ. ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ, ԲՈՒԺՈՒՄԸ
Հիպոթիրեոզը կլինիկական համախտանիշ է, որը պայմանավորված է վահանագեղձի թիրեոիդային հորմոնների դեֆիցիտով։ 10 Փետրվարի 2026, Երեքշաբթի,
Էխոսրտագրությունը սրտի ուլտրաձայնային հետազոտությունն է (սոնոգրաֆիա)։
Այն բացարձակ անցավ է և անվտանգ։ Էխոսրտագրության կարևոր առավելություններից է, որ հետազոտության ընթացքում չեն օգտագործվում ռենտգեն ճառագայթներ։
Էխոսրտագրության ժամանակ օգտագործվում է նաև դոպլեր հետազոտություն և գունավոր դոպլեր՝ գնահատելու համար արյան հոսքը սրտի փականներով։
1. Տրանսթորակալ էխոսրտագրություն
2. Տրանսէզոֆագիալ էխոսրտագրություն
3. Սթրես էխոսրտագրություն
«ՎիտաՄեդ» ԲԿ-ում էխոսրտագրությունն իրականացնում է սրտաբանը։
1. Խոսե՛ք Ձեր բժշկի հետ հետազոտությունից առաջ, նա մանրամասն կբացատրի Ձեզ հետազոտոթյան ընթացքը։
2. Հագե՛ք այնպիսի հագուստ, որը հանելը հեշտ կլինի հետազոտության ժամանակ։
3. Զգուշացրե՛ք բժշկին, եթե Դուք ունեք պեյսմեյկեր։
4. Հետզոտության ժամանակ բուժառուի քաղցած լինելը պարտադիր չէ։
էխո ՍԳ հետազոտության ընթացքում հետևում ենք հետևյալ հերթականությանը՝
1. Դուք պետք է հանեք ցանկացած զարդ կամ իր Ձեր վրայից, որը կարող է խանգարել հետազոտության ընթացքին.
2. Հանում եք Ձեր հագուստը.
3. Պառկում եք՝ շրջված ձախ կողքի վրա.
4. Սենյակը պետք է մութ լինի, որպեսզի սրտի պատկերը լավ երևա.
5. Բժիշկը գելով տվիչի միջոցով հետազոտելու է Ձեր սիրտը.
6. Հետազոտության ընթացքում բժիշկը, տվիչը տեղաշարժելով, փորձում է ստանալ սրտի պատկերը տարբեր մուտքերից։ Բժիշկը կարող է խնդրել Ձեզ խորը ներշնչել, արտաշնչել, պահել շունչը։
| Էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, սրտաբանի առաջնային կոնսուլտացիա ծավալուն բուժման նշանակմամբ և կրկնակի խորհրդատվությունով երկու շաբաթվա ընթացքում | 23000 դրամ |
| Էխոսրտագրություն | 15000 դրամ |
| ԷՍԳ-մոնիտորինգ 24-ժամյա (Հոլտեր մոնիտորինգ) | 15000 դրամ |
| ԷՍԳ-մոնիտորինգ 48-ժամյա (Հոլտեր մոնիտորինգ) | 20000 դրամ |
| Սրտաբանի առաջնային կոնսուլտացիա բուժման նշանակմամբ՝ ներառյալ Էլեկտրասրտագրություն | 15000 դրամ |
| Սրտաբանի առաջնային կոնսուլտացիա՝ առանց հետազոտությունների | 12000 դրամ |
| Սրտաբանի երրորդ այց մեկ ամսվա ընթացքում | 5000 դրամ |
| Ամբուլատոր ճնշաչափում 24ժ | 8000 դրամ |
