ԿԱՆԱՆՑ ՈՐՈՎԱՅՆԻ ԵՎ ՓՈՔՐ ԿՈՆՔԻ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՍՈՆՈԳՐԱՖԻԱ, ԳՆԱՑՈՒՑԱԿ
17 Մայիսի 2025, Շաբաթ
Կանացի սոնոգրաֆիայի ժամանակ հետազոտվող օրգանները
Կանանց որովայնի օրգանների սոնոգրաֆիկ հետազոտման (ԷԽՈ, ՈՒՁՀ) մեջ ներառված է լյարդի, լեղուղիների, լեղապարկի, փայծաղի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների, մակերիկամների, միզապարկի, արգանդի, ձվարանների և որովայնի ավշային հանգույցների մանրակրկիտ հետազոտումը փորձառու ՈՒՁՀ մասնագետի (բժիշկ-ռադիոլոգ) կողմից՝ ժամանակակից, էքսպերտային սարքով;
Սոնոգրաֆիայի տևողությունը
Ուլտրաձայնային (էխո) հետազտությունը տևում է 20-40 րոպե, անհրաժեշտ է նախապես գրանցվել։
Սոնագրաֆիայի եզրակացության տրամադրման ձևը - հետազոտության պատասխանները և նկարները կարող եք ստանալ և՛ թղթային, և՛ էլեկտրոնային եղանակներով՝ հայերեն կամ ռուսերեն լեզուներով:
Կանացի օրգանների սոնոգրաֆիայի արժեքը ՎիտաՄեդ ԲԿ-ում
| Կանանց միզասեռական համակարգի սոնոգրաֆիա (երիկամներ, միզապարկ, արգանդ, ձվարաններ) |
10.000 դրամ |
| Կանանց որովայնի և փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա կամ ՈՒՁՀ |
12.000 դրամ |
| Կանանց որովայնի խոռոչի և փոքր կոնքի խոռոչի օրգանների ՈՒՁՀ-Սոնոգրաֆիա՝ փոքր կոնքը նաև տրանսվագինալ-ներհեշտոցային |
15.000 դրամ |
| Կանանց որովայնի, փոքր կոնքի օրգանների և կրծքագեղձի սոնոգրաֆիա |
22.000 դրամ |
| Կանանց փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ - Սոնոգրաֆիա |
8.000 դրամ |
| Ներհեշտոցային կամ տրանսվագինալ սոնոգրաֆիա |
10.000 դրամ |
| Կանանց փոքր կոնքի օրգանների, վահանաձև գեղձի,(հարվահանագեղձ), կրծքագեղձի կոմպլեքս սոնոգրաֆիա |
27.000 դրամ |
| Կրծքագեղձի սոնոգրաֆիա կամ ՈՒՁՀ |
12.000 դրամ |
Սոնոգրաֆիայի ցուցումները
- Ցավ որովայնի ցանկացած հատվածում
- Որովայնի ցանկացած հատվածում շոշափվող գոյացութուն
- Դիզուրիկ երևույթներ
- Արյուն կեղտի մեջ, արյուն մեզի մեջ, արյուն կենսաբանական այլ հեղուկներում, արյուն փսխման զանգվածների մեջ
- Մաշկի գույնի փոփոխություն
- Որովայնի ծավալի մեծացում
- Քաշի անբացատրելի անկում
- Պլանային կարգով՝ տարին մեկ անգամ և այլն
Սոնոգրաֆիայի նախապատրաստումը
Պլանային հետազոտման համար ցանկալի է լինել քաղցած կամ հետազոտման ներկայանալ սնունդ ուտելուց չորս ժամ հետո և լիքը միզապարկով, իսկ չպլանավորած դեպքում, օրինակ՝ որովայնի (փորի), փոքր կոնքի, մեջքի, աճուկային շրջանների սուր և հանկարծակի առաջացած ցավերի դեպքում կարելի է ներկայանալ ցանկացած վիճակում, և սոնոգրաֆիան կիրականցվի առանց հերթի՝ հնարավորինս քիչ սպասելով։

Վարդան Մանուկյան, Հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ
Վարդան Վովիկի Մանուկյան, ծնված 17․06․1986թ․ ՀՀ, ք․ Ստեփանավան
Կրթություն
- 2003-2009թթ․ ԵրՊԲՀ, ռազմաբժշկական ֆակուլտետ
- 2009-2010թթ․ նույն ֆակուլտետի ինտերնատուրան
- 2012-2014թթ․ ԵրՊԲՀ «ճառագայթային ախտորոշում», օրդինատուրա
Աշխատանքային գործունեություն
- 2010-2012թթ․ ՀՀ ՊՆ համար N զորամաս «բուժկետի բժիշկ-Բ/Ծ լեյտենանտ», «բուժկետի պետ Բ/Ծ ավագ լեյտենանտ»
- 2014-2017թթ․ ՀՀ ՊՆ համար N զորամաս «Ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ-Բ/Ծ կապիտան»
- 2017-2018թթ․ ՀՀ ՊՆ համար N-1 զորամաս «Ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ-Բ/Ծ մայոր»
- 2018-2022թթ․«Վիտամեդ Պլյուս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ, 2018-2020թթ․ «Վիտասոլ Պլյուս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն
- 2022-թ․«Վիտա Մեդ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ
Ռադիոլոգների Հայկական ասոցիացիայի-ASR, FMF-ի, ISOUG-ի, Եվրոպական Ռադիոլգիական ասոցիացիայի-ESOR անդամագրություններ
- «FMF Advances in fetal Medicine Course» սերտիֆիկատ» 3-4.12.2022թ․, Լոնդոն
- «One day Focus: expert fetal ultrasound» 10.07.2021թ․, Կիև
- «Fetal and neonatal neurosongraphy» 10.04.2022թ․, Կիև
- «Российский Диагностический Саммит» 19-21.2021г., Մոսկվա
- «Նյարդերի սոնոգրաֆիա և ցավի կառավորում ՈՒՁՀ հսկողությամբ» 22.10.2022թ․, Դիլիջան
- «Թոքերի ՈՒՁՀ» 03-14․10․2022թ․, Երևան
- «Ռենտգենաբական ախտորոշման արդի մոտեցումներ» 25․01-12․02․2021թ․, Երևան,
- «Ուլտրաձայնային ախտորոշման արդի մոտեցումներ» 07-25․12․2020թ․, Երևան,
- «Առողջապահական կառավարման արդիական հարցեր, առողջապահական ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարում, բժշկական ծառայությունների որակի կառավարման հիմունքներ» 27․09․2021-24․02․2022թ․ առցանց
- և այլն։
Մեր տնօրենի կարգախոսն է՝ «Բուժախտորոշումը սկսում է բարևից»
Գրանցվել