ԷՆՄԳ - Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) ժամանակակից գործիքային հետազոտություն է, որը կիրառվում է պերիֆերիկ նյարդային համակարգի և մկանների աշխատանքի գնահատման համար։ 16 Մայիսի 2026, Շաբաթ,
Կանանց որովայնի օրգանների սոնոգրաֆիկ հետազոտման (ԷԽՈ, ՈՒՁՀ) մեջ ներառված է լյարդի, լեղուղիների, լեղապարկի, փայծաղի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների, մակերիկամների, միզապարկի, արգանդի, ձվարանների և որովայնի ավշային հանգույցների մանրակրկիտ հետազոտումը փորձառու ՈՒՁՀ մասնագետի (բժիշկ-ռադիոլոգ) կողմից՝ ժամանակակից, էքսպերտային սարքով;
Ուլտրաձայնային (էխո) հետազտությունը տևում է 20-40 րոպե, անհրաժեշտ է նախապես գրանցվել։
Սոնագրաֆիայի եզրակացության տրամադրման ձևը - հետազոտության պատասխանները և նկարները կարող եք ստանալ և՛ թղթային, և՛ էլեկտրոնային եղանակներով՝ հայերեն կամ ռուսերեն լեզուներով:
| Կանանց միզասեռական համակարգի սոնոգրաֆիա (երիկամներ, միզապարկ, արգանդ, ձվարաններ) | 10.000 դրամ |
| Կանանց որովայնի և փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա կամ ՈՒՁՀ | 12.000 դրամ |
| Կանանց որովայնի խոռոչի և փոքր կոնքի խոռոչի օրգանների ՈՒՁՀ-Սոնոգրաֆիա՝ փոքր կոնքը նաև տրանսվագինալ-ներհեշտոցային | 15.000 դրամ |
| Կանանց որովայնի, փոքր կոնքի օրգանների և կրծքագեղձի սոնոգրաֆիա | 22.000 դրամ |
| Կանանց փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ - Սոնոգրաֆիա | 8.000 դրամ |
| Ներհեշտոցային կամ տրանսվագինալ սոնոգրաֆիա | 10.000 դրամ |
| Կանանց փոքր կոնքի օրգանների, վահանաձև գեղձի,(հարվահանագեղձ), կրծքագեղձի կոմպլեքս սոնոգրաֆիա | 27.000 դրամ |
| Կրծքագեղձի սոնոգրաֆիա կամ ՈՒՁՀ | 12.000 դրամ |
Պլանային հետազոտման համար ցանկալի է լինել քաղցած կամ հետազոտման ներկայանալ սնունդ ուտելուց չորս ժամ հետո և լիքը միզապարկով, իսկ չպլանավորած դեպքում, օրինակ՝ որովայնի (փորի), փոքր կոնքի, մեջքի, աճուկային շրջանների սուր և հանկարծակի առաջացած ցավերի դեպքում կարելի է ներկայանալ ցանկացած վիճակում, և սոնոգրաֆիան կիրականցվի առանց հերթի՝ հնարավորինս քիչ սպասելով։

Վարդան Վովիկի Մանուկյան, ծնված 17․06․1986թ․ ՀՀ, ք․ Ստեփանավան
Մեր տնօրենի կարգախոսն է՝ «Բուժախտորոշումը սկսում է բարևից»
