ԲԺՇԿԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

30 Մայիսի 2025, ՈՒրբաթ
ԲԺՇԿԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Բժշկական տուրիզմը զբոսաշրջության պահանջված ուղղություններից է ամբողջ աշխարհի մակարդակով, և Հայաստանը բացառություն չէ: Արդեն շատ տարիներ բազմաթիվ զբոսաշրջիկներ այցելում են Հայաստան՝ հանգստանալու, շրջագայելու և միաժամանակ որակյալ ու մատչելի բժշկական ծառայություններից օգտվելու համար:

 

Համատեղե՛ք հաճելին ու օգտակարը՝ օգտվելով բժշկական տուրիզմի առաջարկած հնարավորություններից:

 

Ինչո՞ւ այցելել Հայաստան բժշկական տուրիզմի նպատակով

 

Տասնյակ տարիներ շարունակ Հայաստանը գրավել է զբոսաշրջիկների ուշադրությունը՝ շնորհիվ հարուստ պատմամշակութային ժառանգության, բնության կոթողների, ավանդական խոհանոցի: Բնակլիմայական պայմանների և առողջարանային գոտիների զարգացման արդյունքում դեռ խորհրդային տարիներից զբոսաշրջիկները Հայաստան են այցելում կազդուրման և առողջարար պրոցեդուրաների համար:

Հայաստանի մաքուր օդը, տաք կլիման, քաղցրահամ ջուրը և տարվա գրեթե ցանկացած եղանակի արևոտ օրերի գերակշռումը Հայաստանը դարձնում են երկիր, որը կարող է բարենպաստ ազդեցություն թողնել առողջության վրա:

Այսօր արդեն, տեխնիկական հագեցվածության, շարունակ վերապատրաստվող բարձրակարգ բժիշկների առկայության արդյունքում Հայաստանը առողջապահական տուրիզմի ոլորտում մրցունակ երկիր է, որտեղ կարելի է ստանալ եվրոպական որակի բարձրորակ առողջապահական և էսթետիկ լուծումներ՝ անհամեմատ մատչելի արժեքով, քան եվրոպական երկրներում:

 

Առողջապահական ծառայություններ զբոսաշրջիկների համար

«ՎիտաՄեդ» բժշկական կենտրոնն առաջարկում է որակյալ բուժծառայությունների փաթեթներ, որոնցից կարող եք օգտվել Հայաստան կատարած Ձեր շրջագայության ընթացքում՝ առավել արդյունավետ ու նպատակային դարձնելով Ձեր հանգիստը:

  • Չեքափ փաթեթներ: Օգտվե՛ք որակյալ և զեղչված արժեքով պրոֆիլակտիկ բուժզննում իրականացնելու հնարավորությունից: Բժշկական խորհրդատվության, գործիքային հետազոտությունների և լաբորատոր անալիզների հատուկ մշակված փաթեթներ՝ կանանց, տղամարկանց և երեխաների համար, սրտաբանական և էնդոկրին համակարգերի խնդիր ունեցողների համար:
  • Գործիքային հետազոտություններ: «ՎիտաՄեդ» ԲԿ-ում իրականացվում են գործիքային հետազոտություններ բարձրակարգ մասնագետների կողմից: Ռենտգեն, սոնոգրաֆիա (կրծքագեղձի, վահանաձև գեղձի, փոքր կոնքի օրգանների, դուպլեքս և այլ), սրտաբանական հետազոտություններ (ամբուլատոր ճնշաչափում, հոլթեր մոնիտորինգ, էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն և այլ): Հետազոտություններն իրականացվում են ամենայն մանրամասնությամբ, իսկ բժիշկ-մասնագետները վերլուծում են արդյունքներն ու տալիս եզրակացությունը: Կարևոր ենք համարում նշել, որ մեզ մոտ կատարված հետազոտություններն այլ կլինիկայում կրկնելու կարիք չի լինում:
  • Լաբորատոր ծառայություն: Պարզե՛ք Ձեզ անհանգստացնող խնդիրները արյան և այլ կենսանյութերի լաբորատոր քննության միջոցով: Հորմոնների, վիտամինների, ալերգենների, սնկերի, վիրուսների, ոսկրային և օնկոմարկերների հետազոտությունները կարող եք կատարել մատչելի արժեքով՝ Հայաստան կատարած ձեր այցի շրջանակներում: 
  • Բժշկական խորհրդատվություն: Ձեր զբոսաշրջային ուղևորության շրջանակներում մեզ կարող եք այցելել նաև բարձրակարգ բժշկական խորհրդատվության համար: Բարձր որակավորում և փորձ ունեցող մեր բժիշկները տրամադրում են թերապևտիկ, մանկաբուժական, գինեկոլոգիական, գաստրոէնտերոլոգիական, սրտաբանական, էնդոկրինոլոգիական, ալերգոլոգիական, մաշկաբանական և այլ ուղղվածությունների բժշկական խորհրդատվություն և բուժում:
  • Կոսմետոլոգիական ծառայություններ: Բարելավե՛ք Ձեր արտաքինի էսթետիկան Հայաստանում շրջագայելու օրերին: Մենք առաջարկում ենք դիոդային մազահեռացում, դեմքի մաշկի մաքրում և խնամք, բիոռեվիտալիզացիա, մեզոթերապիա, փիլինգներ, բոտոքսի ներարկումներ, ֆիլերներ և այլ կոսմետոլոգիական պրոցեդուրաներ հասանելի արժեքով և բարձր որակով:

 

Ինչո՞ւ օգտվել բժշկական տուրիզմի մեր առաջարկից

 

«ՎիտաՄեդ» բժշկական կենտրոնի բոլոր մասնաճյուղերը՝ Երևան, Չարենցավան, Ստեփանավան քաղաքներում, հագեցած են բարձրակարգ բուժսարքավորումներով, համապատասխանում են բոլոր սանիտարահիգիենիկ պահանջներին: Կենտրոնում աշխատող մասնագետները բազմիցս վերապատրաստված, փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, տիրապետում են օտար լեզուների:

Բժշկական ծառայությունները գները «ՎիտաՄեդ» բժշկական կենտրոնում հասանելի են բոլորին և տարբերակված չեն. մեզ մոտ միևնույն արժեքն է թե՛ մեր երկրի քաղաքացիների, և թե՛ արտասահմանցիների համար:

 

Զբոսաշրջային ծառայություններ

 

Բժշկական սպասարկումից բացի, «ՎիտաՄեդ» բժշկական կենտրոնը կազմակերպում է նաև՝

  • Ավիատոմսերի ամրագրում
  • Դիմավորում օդանավակայանում
  • Հյուրանոցի ամրագրում և տեղավորում
  • Տուրեր

Ծառայությունների բոլոր փաթեթները անհատականացված բնույթ են կրում և կազմվում են զբոսաշրջիկների կարիքներին համապատասխան:

Ձեզ համար կազմված անհատական բուժական և զբոսաշրջային փաթեթ կազմելու և արժեքներին տեղեկանալու համար կապվե՛ք մեզ հետ: Մեր մասնագետները կպարզեն Ձեր անձնական կարիքներն ու նախընտրությունները և կառաջարկեն բժշկական տուրիզմի լավագույն փաթեթը:

Վերջին հրապարակումները

fluger