ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՈՐՈՎԱՅՆԻ ԵՎ ՓՈՔՐ ԿՈՆՔԻ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՍՈՆՈԳՐԱՖԻԱ, ԳՆԱՑՈՒՑԱԿ
04 Հունիսի 2025, Չորեքշաբթի
Տղամարդկանց սոնոգրաֆիայի ժամանակ հետազոտվող օրգանները
Տղամարդկանց որովայնի օրգանների սոնոգրաֆիկ հետազոտման մեջ ներառված է լյարդի, լեղուղիների, լեղապարկի, փայծաղի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների, մակերիկամների, միզապարկի, շագանակագեղձի, սերմնաբշտերի և որովայնի ավշային հանգույցների մանրակրկիտ հետազոտումը, որն իրականացվում է փորձառու ՈՒՁՀ մասնագետի (բժիշկ-ռադիոլոգ) կողմից՝ ժամանակակից և էքսպերտային սարքով:
Սոնոգրաֆիայի տևողությունը
Ուլտրաձայնային (էխո) հետազտությունը տևում է 20-40 րոպե: Պացիենտները պետք է նախապես գրանցվեն, որպեսզի կարողանան ստանալ ծառայությունը առանց սպասելու:
Սոնագրաֆիայի եզրակացության տրամադրման ձևը - հետազոտության պատասխանները և նկարները կարող եք ստանալ թղթային կամ էլեկտրոնային եղանակներով՝ հայերեն կամ ռուսերեն լեզվով՝ ըստ պացիենտի ընտրության:
Տղամարդկանց օրգանների սոնոգրաֆիայի արժեքը ՎիտաՄեդ ԲԿ-ում
| Տղամարդու կոմպլեքս սոնոգրաֆիա կամ ՈՒՁՀ (որովայնի, փոքր կոնքի օրգանների, վահանաձև և հարվահանաձև գեղձի) |
15.000 դրամ |
| Տղամարդկանց միզասեռական համակարգի սոնոգրաֆիա կամ ՈՒՁՀ՝ մնացորդային մեզի որոշմամբ |
8.000 դրամ |
| Տղամարդու որովայնի և փոքր կոնքի խոռոչի օրգանների ՈՒՁՀ - Սոնոգրաֆիա |
10.000 դրամ |
| Տրանսռեկտալ սոնոգրաֆիա (երիկամներ, միազապարկ, շագանակագեղձ) |
20.000 դրամ |
| Փոշտի և որովայնի խոռոչի օրգանների օրգանների ՈՒՁՀ |
15.000 դրամ |
| Փոշտի սոնոգրաֆիա |
8.000 դրամ |
Տղամարդկանց սոնոգրաֆիայի ցուցումները
- Ցավ որովայնի ցանկացած հատվածում
- Որովայնի որևէ հատվածում շոշափվող գոյացություն
- Դիզուրիկ երևույթներ
- Արյուն կեղտի մեջ, արյուն մեզի մեջ, կամ արյուն կենսաբանական այլ հեղուկներում
- Արյուն փսխման զանգվածների մեջ
- Մաշկի գույնի փոփոխություն
- Որովայնի ծավալի մեծացում
- Քաշի անբացատրելի անկում
- Պլանային կարգով տարի մեկ անգամ
Սոնոգրաֆիայի նախապատրաստումը
Պլանային հետազոտման համար ցանկալի է լինել քաղցած կամ հետազոտման ներկայանալ սնունդ ուտելուց չորս ժամ հետո և լիքը միզապարկով. Իսկ չպլանավորած դեպքում, օրինակ՝ սուր առաջացած որովայնի կամ «փորի», փոքր կոնքի, մեջքի, աճուկային շրջանների ցավերի դեպքում, կարելի է ներկայանալ ցանկացած վիճակում և սոնոգրաֆիան կիրականացվի առանց հերթի, հնարավորինս քիչ սպասելով:

Վարդան Մանուկյան, Հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ
Վարդան Վովիկի Մանուկյան, ծնված 17․06․1986թ․ ՀՀ, ք․ Ստեփանավան
Կրթություն
- 2003-2009թթ․ ԵրՊԲՀ, ռազմաբժշկական ֆակուլտետ
- 2009-2010թթ․ նույն ֆակուլտետի ինտերնատուրան
- 2012-2014թթ․ ԵրՊԲՀ «ճառագայթային ախտորոշում», օրդինատուրա
Աշխատանքային գործունեություն
- 2010-2012թթ․ ՀՀ ՊՆ համար N զորամաս «բուժկետի բժիշկ-Բ/Ծ լեյտենանտ», «բուժկետի պետ Բ/Ծ ավագ լեյտենանտ»
- 2014-2017թթ․ ՀՀ ՊՆ համար N զորամաս «Ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ-Բ/Ծ կապիտան»
- 2017-2018թթ․ ՀՀ ՊՆ համար N-1 զորամաս «Ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ-Բ/Ծ մայոր»
- 2018-2022թթ․«Վիտամեդ Պլյուս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ, 2018-2020թթ․ «Վիտասոլ Պլյուս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն
- 2022-թ․«Վիտա Մեդ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ
Ռադիոլոգների Հայկական ասոցիացիայի-ASR, FMF-ի, ISOUG-ի, Եվրոպական Ռադիոլգիական ասոցիացիայի-ESOR անդամագրություններ
- «FMF Advances in fetal Medicine Course» սերտիֆիկատ» 3-4.12.2022թ․, Լոնդոն
- «One day Focus: expert fetal ultrasound» 10.07.2021թ․, Կիև
- «Fetal and neonatal neurosongraphy» 10.04.2022թ․, Կիև
- «Российский Диагностический Саммит» 19-21.2021г., Մոսկվա
- «Նյարդերի սոնոգրաֆիա և ցավի կառավորում ՈՒՁՀ հսկողությամբ» 22.10.2022թ․, Դիլիջան
- «Թոքերի ՈՒՁՀ» 03-14․10․2022թ․, Երևան
- «Ռենտգենաբական ախտորոշման արդի մոտեցումներ» 25․01-12․02․2021թ․, Երևան,
- «Ուլտրաձայնային ախտորոշման արդի մոտեցումներ» 07-25․12․2020թ․, Երևան,
- «Առողջապահական կառավարման արդիական հարցեր, առողջապահական ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարում, բժշկական ծառայությունների որակի կառավարման հիմունքներ» 27․09․2021-24․02․2022թ․ առցանց
- և այլն։
Մեր տնօրենի կարգախոսն է՝ «Բուժախտորոշումը սկսում է բարևից»
Գրանցվել