ԱՄՈՐՁԻՆԵՐԻ ԿԱՄ ՓՈՇՏԻ ՍՈՆՈԳՐԱՖԻԱ՝ ՈՒՁՀ (ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ), ԳՆԱՑՈՒՑԱԿ

09 Հունիսի 2025, Երկուշաբթի
ԱՄՈՐՁԻՆԵՐԻ ԿԱՄ ՓՈՇՏԻ ՍՈՆՈԳՐԱՖԻԱ՝ ՈՒՁՀ (ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ), ԳՆԱՑՈՒՑԱԿ

Ամորձիների կամ փոշտի ՈՒՁՀ (ուլտրաձայնային հետազոտություն, սոնոգրաֆիա)


Ամորձիների սոնոգրաֆիկ հետազոտությունը ներառում է ամորձիները, մակամորձիները, ամորձին անոթավորող երակները, զարկերակները, հարակից փափուկ հյուսվածքները և աճուկային շրջանները: Հետազոտությունը օգնում է ախտորոշել պաթոլոգիական փոփոխությունները, ինչպիսիք են բորբոքումները, ուռուցքները և այլ խնդիրներ: Հետազոտությունն իրականացվում է փորձառու ՈՒՁՀ մասնագետի (բժիշկ-ռադիոլոգ) կողմից՝ ժամանակակից և էքսպերտային սարքով:

Տևողությունը: Հետազոտությունը տևում է մոտ 15-30 րոպե: Պացիենտները պետք է նախապես գրանցվեն, որպեսզի կարողանան ստանալ ծառայությունը առանց սպասելու:

Սոնոգրաֆիայի եզրակացության տրամադրման ձևը: Հետազոտության արդյունքները, ներառյալ նկարները և դրանց մեկնաբանությունները, տրամադրվում են պացիենտին թղթային կամ էլեկտրոնային ձևով՝ հայերեն կամ ռուսերեն լեզվով՝ ըստ պացիենտի ընտրության:
 

 

Երբ կատարել ամորձիների կամ փոշտի սոնոգրաֆիա, ցուցումները

 

Հետազոտության ցուցումները ներառում են, սակայն չեն սահմանափակվում, հետևյալը.

  • Ամորձիների ցավ և անհարմարություն 
  • Շոշափվող գոյացություններ կամ պնդացած տեղամասեր 
  • Սերմնահեղուկի որակի հետ կապված խնդիրներ 
  • Ավելի վաղ իրականացված հետազոտություններում հայտնաբերված խնդիրներ 
  • Ամորձիների չափի և ձևի փոփոխություններ

 

Ամորձիների սոնոգրաֆիայի նախապատրաստումը

 

Պլանային հետազոտության համար խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ծանրաբեռնավորվածությունից, սակայն հատուկ նախապատրաստման պահանջներ չկան: Հնարավոր է ներկայանալ ցանկացած վիճակում: Սակայն ամորձիների շրջանում սուր առաջացած ցավերի դեպքում, անհրաժեշտ է շտապ  ներկայանալ  սոնոգրաֆիայի  և սոնոգրաֆիան կիրականացվի առանց հերթի՝ հնարավորինս քիչ սպասելով:

 

Ամորձիների սոնոգրաֆիայի գնացուցակ «ՎիտաՄեդ» ԲԿ-ում

 

Փոշտի սոնոգրաֆիա 8.000 դրամ
Փոշտի և որովայնի խոռոչի օրգանների օրգանների ՈՒՁՀ 15.000 դրամ

 

Վարդան Մանուկյան

Վարդան Մանուկյան, Հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ

Վարդան Վովիկի Մանուկյան, ծնված 17․06․1986թ․ ՀՀ, ք․ Ստեփանավան

 

Կրթություն

  • 2003-2009թթ․ ԵրՊԲՀ, ռազմաբժշկական ֆակուլտետ
  • 2009-2010թթ․ նույն ֆակուլտետի ինտերնատուրան
  • 2012-2014թթ․ ԵրՊԲՀ «ճառագայթային ախտորոշում», օրդինատուրա

 

Աշխատանքային գործունեություն

  • 2010-2012թթ․ ՀՀ ՊՆ համար N զորամաս «բուժկետի բժիշկ-Բ/Ծ լեյտենանտ», «բուժկետի պետ Բ/Ծ ավագ լեյտենանտ»
  • 2014-2017թթ․ ՀՀ ՊՆ համար N զորամաս «Ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ-Բ/Ծ կապիտան»
  • 2017-2018թթ․ ՀՀ ՊՆ համար N-1 զորամաս «Ճառագայթային ախտորոշման կաբինետի պետ-Բ/Ծ մայոր»
  • 2018-2022թթ․«Վիտամեդ Պլյուս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ, 2018-2020թթ․ «Վիտասոլ Պլյուս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն
  • 2022-թ․«Վիտա Մեդ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ

 

Ռադիոլոգների Հայկական ասոցիացիայի-ASR, FMF-ի, ISOUG-ի, Եվրոպական Ռադիոլգիական ասոցիացիայի-ESOR անդամագրություններ

  • «FMF Advances in fetal Medicine Course»  սերտիֆիկատ» 3-4.12.2022թ․, Լոնդոն
  • «One day Focus: expert fetal ultrasound» 10.07.2021թ․, Կիև
  • «Fetal and neonatal neurosongraphy» 10.04.2022թ․, Կիև
  • «Российский Диагностический Саммит» 19-21.2021г., Մոսկվա
  • «Նյարդերի սոնոգրաֆիա և ցավի կառավորում ՈՒՁՀ հսկողությամբ» 22.10.2022թ․, Դիլիջան
  •  «Թոքերի ՈՒՁՀ» 03-14․10․2022թ․, Երևան
  • «Ռենտգենաբական ախտորոշման արդի մոտեցումներ» 25․01-12․02․2021թ․, Երևան,
  • «Ուլտրաձայնային ախտորոշման արդի մոտեցումներ» 07-25․12․2020թ․, Երևան,
  • «Առողջապահական կառավարման արդիական հարցեր, առողջապահական ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարում, բժշկական ծառայությունների որակի կառավարման հիմունքներ» 27․09․2021-24․02․2022թ․ առցանց
  • և այլն։

 

Մեր տնօրենի  կարգախոսն է՝ «Բուժախտորոշումը սկսում է բարևից»


Գրանցվել

Վերջին հրապարակումները

fluger