ՀԻՊՈԹԻՐԵՈԶ. ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ, ԲՈՒԺՈՒՄԸ
Հիպոթիրեոզը կլինիկական համախտանիշ է, որը պայմանավորված է վահանագեղձի թիրեոիդային հորմոնների դեֆիցիտով։ 10 Փետրվարի 2026, Երեքշաբթի,
Հղիության սոնոգրաֆիան սկսվում է հղիության չորրորդ շաբաթից և կարող է իրականացվել 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 18-22-րդ, 31-34-րդ շաբաթականներում՝ կախված հղիության ժամկետից: Հետազոտությունը ներառում է պտղի չափերի, մարմնի մասերի, վերջույթների, օձիգային տարածության, սիրտ, թոքեր, երիկամներ, աղիներ, երակային ծորանը, աչքեր, գլխուղեղ, քթոսկր, վերին շուրթ, քթանցքեր, պտղի սեռ՝ սկսած 12-րդ շաբաթից, պորտալարը, հարպտղաջրեր, արգանդի պատերը, արգանդի վզիկի երկարություն, ինչպես նաև արգանդային զարկերակներում արյան հոսքը: Հետազոտությունն անցկացվում է փորձառու, FMF սերտիֆիկացված ՈՒՁՀ մասնագետի (բժիշկ-ռադիոլոգ) կողմից՝ ժամանակակից և բարձր որակի էքսպերտային սարքավորումներով:
Պտղի ՈՒՁՀ տևողությունը: Հետազոտությունը տևում է մոտ 20-40 րոպե: Բուժառուները պետք է նախապես գրանցվեն, որպեսզի կարողանան ստանալ ծառայությունը առանց սպասելու:
Հղիության ՈՒՁՀ եզրակացության տրամադրման ձևը: Հետազոտության արդյունքները, ներառյալ նկարները և դրանց մեկնաբանությունները, կարելի է ստանալ թղթային կամ էլեկտրոնային ձևով՝ հայերեն կամ ռուսերեն լեզվով՝ ըստ պացիենտի ընտրության:
Հղիության սոնոգրաֆիան արժե 8000 կամ 20000 դրամ՝ կախված հղիության ժամկետից։
| Հղիության ՈՒՁ հաստատում | 8000 դրամ |
| Հղիության սկրինինգային սոնգրաֆիա 1-ին և 2-րդ եռամսյակներում 3D նկարի տրամադրմամբ | 20000 դրամ |
| Հղիության սկրինինգային ՈՒՁՀ - սոնգրաֆիա 3-րդ եռամսյակի՝ ներառյալ դոպլեր հետազոտությունը | 20000 դրամ |
Էխո հետազոտության ցուցումները ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով.
Հղիության ոլւտրաձայնային (էխո) հետազոտման համար հատուկ նախապատրաստման կարիք չկա: Եթե հղիության հետ կապված անհանգստացնող ախտանիշներ կան, օրինակ՝ պտղի խաղի բացակայություն, արյունային արտադրություն, ցավեր, հնարավոր է ներկայանալ ցանկացած վիճակում, և սոնոգրաֆիան կիրականացվի առանց հերթի՝ հնարավորինս քիչ սպասելով:

Վարդան Վովիկի Մանուկյան, ծնված 17․06․1986թ․ ՀՀ, ք․ Ստեփանավան
Մեր տնօրենի կարգախոսն է՝ «Բուժախտորոշումը սկսում է բարևից»
