ՀԻՊՈԹԻՐԵՈԶ. ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ, ԲՈՒԺՈՒՄԸ
Հիպոթիրեոզը կլինիկական համախտանիշ է, որը պայմանավորված է վահանագեղձի թիրեոիդային հորմոնների դեֆիցիտով։ 10 Փետրվարի 2026, Երեքշաբթի,
Ռենտգեն հետազոտությունը բժշկական հետազոտության, ճառագայթային ախտորոշման ավանդական, անցավ, մեծ ինֆորմատիվությամբ մեթոդ է, որը թույլ է տալիս արագ և ճշգրիտ ախտորոշել բավականին մեծ խումբ հիվանդություններ՝ կապված թոքերի մի շարք հիվանդությունների, քթի հարակից խոռոչների՝ հիմնականում բորբոքային հիվանդությունների, գանգի ոսկերի, ողնաշարի բոլոր հատվածների՝ սկոլիոզի և կիֆոզի, ողնաշարի դիստրոֆիկ-դեգեներատիվ հիվանդությունների, պոչուկի հիմնականում տրավմատիկ փոփոխությունների, կոնքի ոսկրերի և իլեոսակրալ հոդավորումների, կոնքազդրային հոդերի, ծնկան հոդի, ուսահոդի, արմնկային հոդի, սրունք-թաթային հոդի, ոտնաթաթի, ոտնաթաթի ռենտգեն հետազոտություն հարթաթաթության, դաստակի ռենտգեն հետազոտում ոսկրային տարիքի և այլ փոփոխությունների և հիվանդությունների ռենտգեն ախտանիշների վաղ հայտնաբերման համար:
Ռենտգեն սարքը բաղկացած է մի քանի կոմպոնենտներից, որոնցից առաջինը ռենտգեն ճառագայթի աղբույրն է՝ այսպես կոչված ռենտգեն խողովակը, որը գեներացում է ռենտգենյան ճարագայթներ, 2-րդ կոմպոնենտը ռենտգենյան ճառագայթերն ընդունող դետեկտորն է, որը նախկինում համարվում էր հատուկ քիմիական բաղադրությամբ պատված թաղանթը, որի քիմական մշակումից հետո ստացվում է ռենտգենյան նկարը, որն էլ ժամանակակից սարքերում՝ թվային ռենտգեն սարքերում, փոխարինված է հարթ պանելայի դետեկտորով, որի ներսում առկա դետեկտորների ռենտգեն ճառագայթների ազդեցությամբ ֆիզիկական հատկությունների փոփոխությունների հետևանքով ստացված տվյալները սարքի երրորդ կոմպոնենտում՝ օպերացիոն բլոկում, ենթարկվում է համակարգչային մշակման՝ արդյունքում սարքի չորրորդ կոմպոնենտում՝ մոնիտորին ստացվում են թվային նկարներ, որոնք հնարավոր է ՛ տպել, և՛ ուղարկել տարածության վրա, և՛ արխիվացնել ցանկացած էլեկտրոնային կրիչում, ինչպես նաև կատարել չափումներ և այլ նշումներ:
1. Ռենտգեն սարքերը դասակարգվում են ըստ իրենց ֆունկցիոնալ հնարավորությունների՝
Կոնտրաստային նյութերով ռենտգեն հետազոտություններ կարելի է իրականացնել և՛ ռենտգենոգրաֆիայի և’ ռենտգենոսկոպիայի ժամանակ, օրինակ՝ աղեստամոսային տրակտի, միզուղիների, արգանդի և արգանդափողերի և այլ օրգանների գնահատման համար։
2-րդ դասակարգումը վերաբերում է ռենտգեն սարքի մեկ տեղից մյուս տեղ տեղափոխելու հնարավորությանը
Այս առումով ռենտգեն սարքերը լինում են ստացիոնար և դյուրակիր։ Դյուրակիր սարքով իրակացվում է տեղաշարժման սահմանափակումներ ունեցող բուժառուների հետազոտում իրենց մահճակալի մոտ, օրինակ՝ ռենտգեն հետազոտություն տնային պայմաններում, ռենտգեն հետազոտություն պալիատիվ բժշկության հաստատություններում, ռենտգեն հետազոտություն խնամքի կենտրոններում, նաև վիրահատարաններում։
ՎիտաՄեդ բժշկական կետրոնների Երևանի, մասնաճյուղում առկա են և դրյուրակիր և ստացիոնար սարքավորումներ, իսկ Չարենցավանի և Ստեփանավանի մասնաճյուղերում՝ միայն դյուրակիր, որոնցով հնարավոր է իրականացնել պրակտիկորեն բոլոր վերը նշված հատվածների ռենտգեն հետազոտություն կամ ռենտգենոգրաֆիա, միջազգային ստանդարտներին համապատասխան, և ոչ պակաս կարևոր՝ մատչելի արժեքներով, ինչպես մեր կարգախոսն է հուշում. «Ճշգրիտ ախտորոշում և բուժում բոլորին հասանելի արժեքով»։
| Թոքերի ռենտգեն հետազոտություն 1 պր․ | 3.000 դրամ |
| Թոքերի ռենտգեն հետազոտություն 2 պր․ | 5.000 դրամ |
| Քթի հարակից խոռոչների ռենտգեն հետ․ 2 պր․ | 8.000 դրամ |
| Գանգի ոսկրերի ռենտգեն հետ․ 2 պր․ | 6.000 դրամ |
| Ողնաշարի ռենտգեն հետ․ 1 հատված 2 պր․ | 8.000 դրամ |
| Պոչուկի ռենտգեն հետազոտություն 2 պր․ | 6.000 դրամ |
| Կոնքի ռենտգեն հետազոտություն 2 պր․ | 10.000 դրամ |
| Իլեոսակրալ ռենտգեն հետազոտություն 2 պր․ | 10.000 դրամ |
| Կոնքազդրային հոդիռենտգեն հետ․ 2 պր․ | 8.000 դրամ |
| Ծնկան հոդի ռենտգեն հետազոտություն 2 պր․ | 8.000 դրամ |
| Ուսահոդի ռենտգեն հետազոտություն 2 պր․ | 8.000 դրամ |
| Արմանկային հոդի ռենտգեն հետազոտություն 2 պր․ | 6.000 դրամ |
| Սրունք-թաթային հոդի ռենտգեն հետ 2 պր․ | 6.000 դրամ |
| Ոտնաթաթի ռենտգեն հետազոտություն 2 պր․ | 6.000 դրամ |
| Դաստակի ռենտգեն հետազոտություն 2 պր․ | 6.000 դրամ |
| Շարժական Ռենտգեն Տանը 1 հատված | 24000 դրամ |
Վերջում ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ ռենտգեն հետազոտությունը ճառագայթային հետազոտման մեթոդ է, որի կրառումը ունի որոշակի սահմանափակումներ և հակացուցումներ, բայց շատ դեպքերում համարվում է գործիքային հետազոտման առաջնային մեթոդ։

Վարդան Վովիկի Մանուկյան, ծնված 17․06․1986թ․ ՀՀ, ք․ Ստեփանավան
Մեր տնօրենի կարգախոսն է՝ «Բուժախտորոշումը սկսում է բարևից»
